Չորեքշաբթի, Հուլիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԻՆՉԻ՞ ՄԱՍԻՆ ԵՆ ԼՌՈՒՄ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ

09/10/2015
- 09 Հոկտեմբերի, 2015, ԱԶԳ շաբաթաթերթ

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Հայաստանի ոչ մի նախագահ երբեք չի ստեղծի նախագահների ակումբի պես մի բան եւ առավել եւս երբեք չի տա այդ ակումբին` թեկուզ խորհրդատվական որոշումներ կայացնելու իրավասություն: Բանն այն է, որ Հայաստանի յուրաքանչյուր նախորդ նախագահ գործողին դեմ է, իսկ երբ նախորդները շատանում են, ստացվում է, որ Հայաստանի բոլոր նախագահները գործողին դեմ են լինելու, ինչը նշանակում է, որ նախագահաների ենթադրական ակումբում վերջինս միայնակ է լինելու` բոլորի դեմ: Օրինակ, Լեւոն Տեր-Պետրոսյանը դեմ է սահմանադրական փոփոխություններին, քանի որ դրանք` «խայտառակություն են, որոնց նպատակը ավազակաբարո ռեժիմի իշխանության հարատեւության պահպանումն է»: Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը եւս դեմ է սահմանադրական փոփոխություններին, քանի որ` «Դա մեծ սխալ է, որը ծայրահեղ վտանգավոր է Հայաստանի ապագայի համար»: Քոչարյանը, հասկանալիորեն, ձեռնպահ է մնացել «խայտառակություն», «ավազակաբարո», առավել եւս` «ռեժիմ» բառերն օգտագործելուց, բայց անգամ այդ պարագայում Լեւոն Տեր-Պետրոսյանն ու Ռոբերտ Քոչարյանն այս հարցի առնչությամբ չունեն նույն դիրքորոշումը:

Այստեղ, սակայն, ամենահետաքրքրականն է սկսվում: Բանն այն է, որ գործող նախագահ Սերժ Սարգսյանը, իր անձնական դիրքորոշումը ներկայացնելով նշել է, որ իր համար խորհրդարանական համակարգը ընդունելի չէ, սակայն «եթե այն պետք է մեր երկիրն ավելի ժողովրդավարական եւ բարեկեցիկ դարձնելու համար, ապա…»: Ուրեմն, եթե հաշվի առնենք, որ համաժողովրդական հանրաքվեին, ինչպես եւ համապետական որեւէ ընտրության քաղաքացիները գնում եւ այնտեղ իրենց ընտրությունն են կատարում բացառապես իրենց խղճի մտոք, ապա, ստացվում է, որ Հայաստանի քաղաքացիներ Լեւոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը հաստատ դեմ են քվեարկելու սահմանադրական փոփոխություններին, իսկ այ Սերժ Սարգսյանը դեռ տատանվում է` անձնական եւ պետական ցանկությունների միջեւ:

Բայց այս պատմության մեջ, որքան էլ տարօրինակ հնչի, կարեւորն այն չէ, թե ինչ են ասում մեր երեք նախագահները: Անհամեմատ ավելի կարեւոր է, թե ինչ նրանք չենք ասում: Տեսեք, Տեր-Պետրոսյանն, օրինակ, չի ասում, թե ի՞նչ է ինքն անձամբ անելու սահմանադրական փոփոխություններից հետո, որոնք ԵՏՄ-ին մեր երկրի միանալու որոշման պես, անշրջելի են: Այսինքն, շատ լավ, դա «խայտառակություն» է, շատ լավ, դա «նպաստելու է ավազակաբարո ռեժիմի իշխանության հարատեւմանը», բայց հետո՞, ի՞նչ է անելու Տեր-Պետրոսյանը, որպեսզի «ավազակաբարո ռեժիմի իշխանությունը հարատեւ չլինի»: Գուցե սա մարտավարական գաղտնի՞ք է, կամ Տեր-Պետրոսյանն ուղղակի դեռ չի որոշել, կամ էլ պարզապես ոչինչ չի անելու: Համենայն դեպս, հիմա առաջին նախագահը թողնում է «խայտառակությանը» լուռ հետեւելու եւ դրա դեմն առնելու համար որեւէ գործողության համար անընդունակի տպավորություն:

Նույնը երկրորդը` Քոչարյանը: Ինչպես հայտնի է, նա օրերս 2rd.am կայքին մեկհարցանի հարցազրույց տվեց, որի տեսագրությունը, հասկանալի պատճառներով չկա: Կա միայն տեքստը, այդ տեքստում էլ Քոչարյանն ասել է, թե սահմանադրական փոփոխությունները ծայրահեղ վտանգավոր են լինելու Հայաստանի ապագայի համար: Բայց ավելի կարեւոր է հասկանալ, թե Հայաստանի ապագայում որտե՞ղ է իրեն տեսնում Քոչարյանը, այսինքն ինքը ի՞նչ է անելու, որպեսզի այդ «մեծ սխալը» տեղի չունենա. օրինակՙ հանրահավա՞ք, օրինակՙ գրո՞հ Բաղրամյանի վրա, օրինակՙ հանրաքվեն տապալելու հրապարակային կո՞չ, ի՞նչ… Հավանաբար` ոչինչ: Ինչն էլ կնշանակի (արդեն նշանակում է), որ Հայաստանի երեք նախագահներից երկուսը զգուշացնում են երկրի ապագային սպառնացող ծայրահեղ վտանգների մասին եւ ոչինչ չեն անում մեր ապագան վտանգազերծելու համար:

Սերժ Սարգսյանն առանձին պատմություն է. մարդը, իր իսկ խոսքերի համաձայն, գնում է ինքնազոհության, մանավանդՙ իր կարծիքով ոչ ճիշտ, բայց պետության համար ճիշտ քայլ, այն է` խորհրդարանական համակարգի ստեղծում: Ընդ որում, ի տարբերություն իր նախորդների, Սերժ Սարգսյանը նաեւ հայտարարում է, թե ինչ է անելու այդ փոփոխություններից հետո: Ճիշտ եք` ոչինչ: Համենայն դեպս նա չի լինելու ոչ նախագահ, ոչ վարչապետ, ոչ էլ որեւէ այլ պաշտոնի:

Չնայած այս հանգամանքը, այսինքն Սերժ Սարգսյանի անգործ մնալու հեռանկարը, որոշ հանրապետականների դուր չի եկել, բայց նրանք կարող են չմտահոգվել, քանի որ Հանրապետական կուսակցությունը, եւ կամ շախմատի ֆեդերացիան ղեկավարելը եւս գործ են, ինչը նշանակում է, որ նախագահ Սարգսյանը չի համալրի գործազուրկների բանակը:

Սակայն պարզվում է, որ Սերժ Սարգսյանն էլ մի բան չի ասում հետո-ի հետ կապված: Մասնավորաբար Նյու Յորքի` Քարնեգիի հիմնադրամում ունեցած իր ելույթում Հայաստանի գործող նախագահը հայտարարել է, թե ինքը գիտի ով պետք է լինի Հայաստանի գալիք առաջնորդը, բայց նրա անունը չի տա, որպեսզի չբարդացնի այդ մարդու… մի խոսքով` կյանքը: Այսի՞նքն, Հայաստանը ապագայո՞ւմ էլ առաջնորդ է ունենալու, խորհրդարանական համակարգին անցնելուց հետո՞ էլ: Հուսանք, որ Սերժ Սարգսյանի լռության հարցում մեզ օգնության կգա վերջինիս բանասիրական կրթությունը եւ սահմանադրական փոփոխություններից հետո, երբ նա այլեւս պետական պաշտոն չի զբաղեցնի` իր իսկ խոսքերի համաձայն, կսկսի հիշողություններ գրել, որտեղ ամեն ինչ պարզ կդառնա:

Այնպես որ, շատ հետաքրքրական է անշուշտ, թե ինչ են ասում նախագահները` անկախ վերջիններիս լիգիտիմության մակարդակից, գործող, թե նախկին լինելուց, եւ այլն, բայց ավելի հետաքրքրական է, թե ի՞նչ չեն ասում նախագահները: Օրինակ, վերջին անգամ ե՞րբ են երեքով (առայժմ) հանդիպել եւ զրուցել Հայաստանի ապագայի մասին…

Նախորդ գրառումը

171 ՏԱՐԻ ԱՆՑ ՆՈՐ ԴՊՐՈՑ ՍՏԱՄԲՈՒԼՈՒՄ

Հաջորդ գրառումը

ԿԱՏԱՂԱԾՆԵՐԸ

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Բոհջալյանի 26-րդ վեպը՝ «Դիլետանտը»

10/07/2026
Հաջորդ գրառումը

ԿԱՏԱՂԱԾՆԵՐԸ

Լրահոս

ՊՆ-ն ցավակցություն անգամ չի հայտնում, բացատրություն չի տալիս՝ ինչու է զինվորը հասել մահվան դուռը, իսկ ՔԿ-ն անանուն, խղճուկ հաղորդագրություն է տարածում. իրավապաշտպան

22/07/2026

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը խիստ բացասական է գնահատում նախօրեին բանակում մահվան հերթական դեպքի առնչությամբ ՀՀ պաշտպանության նախարարության անհաղորդ կեցվածքը։ Հիշեցնենք՝ ժամկետային...

108 տարի առաջ ճիշտ այս օրը Արցախի հայությունը իրացրել է ազգերի ինքնորոշման իր իրավունքը. Ստեփան Հասան-Ջալալյան

22/07/2026

1804-1813թթ. ռուս-պարսկական պատերազմի ավարտին՝ 1813թ. հոկտեմբերի 12-ին, Արցախի Գյուլիստան գավառում գտնվող Գյուլիստանի բերդում կնքված ռուս-պարսկական պայմանագրով Արցախն ընդգրկվել է ռուսական...

Կյանքից վաղաժամ հեռացել է ՀՀ ԶՈՒ զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի ուսանող Նարեկ Թորոսյանը

22/07/2026

Կյանքից վաղաժամ հեռացել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի «Լրագրություն» ուղղության ուսանող Նարեկ Թորոսյանը։ «Հայ-ռուսական համալսարանի ղեկավարությունը, դասախոսական...

Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում

22/07/2026

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը  կցանկանար, որ ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն զբաղեցնի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը ներկայիս գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի լիազորությունների ավարտից հետո.  հաղորդում է New York...

Ռուբեն Վարդանյանը որոշում է կայացրել արդարության համար պայքարը շարունակել միջազգային իրավական մեխանիզմների միջոցով. Սիրանուշ Սահակյան

22/07/2026

Բաքվում ապօրինաբար պահվող Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը հայտարարություն է տարածել, որը...

Իրանի վրա հարձակման հետևանքով 500 ամերիկացի զինվոր է վիրավորվել

22/07/2026

Իրանի դեմ ԱՄՆ ռազմական գործողությունների ընթացքում վիրավորվել է ավելի քան 500 ամերիկացի զինծառայող. հայտնել է Associated Press-ը ՝ հղում անելով իր աղբյուրներին։...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական