Ուրբաթ, Հոկտեմբերի 10, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՊԱՅՔԱՐ ՉԺՀ ՆԱՎԹԻ ՇՈՒԿԱՅԻ ՀԱՄԱՐ

25/09/2015
- 25 Սեպտեմբերի, 2015, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Պատրաստեց Պ. ՔԵՇԻՇՅԱՆԸ

Չինաստանին նավթի մատակարարման ծավալներով Իրաքը օգոստոսին առաջ է անցել Ռուսաստանից: Ըստ որում, նավթի արտահանման առաջատար Սաուդյան Արաբիան ՉԺՀ-ում պահպանել է էներգակիր վաճառողի իր դիրքերը: Չինաստանին նավթ վաճառելու գծով երկրորդ տեղը զբաղեցնում է Անգոլան:

Այսպիսով, Իրաքը հայտնվել է ՉԺՀ-ին նավթ վաճառող երկրների եռյակում, այդ ցուցանիշով չորրորդ տեղն իջեցնելով Ռուսաստանին: Սաուդցիները մնում են առաջին տեղում: Չինաստանն Ասիայում նավթի խոշորագույն գնորդն, եւ էներգակիրների չինական շուկան անչափ կարեւոր դեր է խաղում համաշխարհային տնտեսության մեջ: Էներգետիկայի միջազգային գործակալության տվյալներով, այդ երկիրը 2015 թվականին սպառում է օրական միջին հաշվով 23,5 մլն բարել նավթ կամ նավթի համաշխարհային ծավալի մոտ 25 տոկոսը:

Չինաստանը մնում է նավթի համաշխարհային գների պահպանման գլխավոր նեցուկը, օգնում է մեղմացնել էներգակիրների շուկայի գերհագեցվածությունը, արձանագրում է «Էքսպերտ.ռու» էլեկտրոնային հրատարակությունը: Իսկ SCI International ընկերության վերլուծաբան Գաո Ցզյանը անդրադառնում է նավթի համաշխարհային շուկայի վերջին զարգացումներին եւ հեռանկարներին: «Իրաքը սեփական արտադրության վերելքի պայմաններում կշարունակի նավթի արտահանան գծով մրցակցել իր մերձավորարեւելյան գործընկերների հետ: ԱՄՆ-ում ներմուծված ապրանքների պահանջարկը կրճատվում է: Փաստորեն բոլոր խոշոր մատակարարները կնայեն Ասիային եւ Չինաստանինՙ այս առումով ամենամեծ շուկային», նշում է փորձագետը:

Էներգետիկայի միջազգային գործակալությունը իր ամենամսյա հաշվետվության մեջ նշում է, որ հուլիսին Իրաքում նավթահանույթի ծավալը հասել է օրական 4,18 մլն բարելի: Մաքսատնային տվյալները վկայում են, որ Չինաստանին իրաքյան նավթի մատակարարումները օգոստոսին 25 տոկսով ավելացել են անցյալ տարվա նույն ժամանակամիջոցի համեմատությամբ, հասնելով 3,38 մլն մետրական տոննայի: Հուլիսյան ցուցանիշը եղել է 2,65 մլն տոննա:

Չինաստանին ռուսական նավթի մատակարարումները օգոստոսին, ընդհակառակը, նվազել են: Եթե հուլիսին դրանց ծավալը կազմել էր 3,77 մլն տոննա, ապա օգոստոսին այն իջել է 3,1 մլն տոննայի: Այս տարվա մայիսին, 2005 թվականից ի վեր առաջին անգամ, Ռուսաստանն առաջատար արտահանող էր դարձել Արեւելյան Սիբիրից դեպի Չինաստանի հյուսիս նավթամուղով ամսական 3,92 մլն տոննա նավթի առաքման շնորհիվ:

Ինչ վերաբերում է Սաուդյան Արաբիային, IFC Markets ընկերության վերլուծաբան Դմիտրի Լուկաշովը նշում է, որ այդ երկրի նավթի ծավալները ստույգ հայտնի չեն ոչ ոքի: Սաուդցիները հրաժարվում են անցկացնել պաշարների միջազգային աուդիտՙ հաշվեքննություն: Հայտնի է, որ նավթահանույթի կեսն ապահովում է 1948 թվականից գործող Գավար հանքավայրը: Ըստ որում, Սաուդյան Արաբիան (ինչպես եւ OPEC-ի անդամ մի շարք այլ երկրներ) հենց միայն 1989 թվականին հայտարարեց, որ իր պաշարները մեկուկես անգամ ավելացել են եւ կազմում են 258 մլրդ բարել:

Այդ ժամանակվանից մինչեւ օրս դրանք չեն փոխվել, քանի որ ամեն տարի հայտարարվում է հանքավայրերի լրացուցիչ հետախուզման մասին: «Իմ կարծիքով, չի կարելի բացառել այն բանի հավանականությունը, որ իրական պաշարները հայտարարվածից քիչ լինեն: Նման պարագայում Սաուդյան Արաբիայի նավթահանույթի ծավալների նվազեցումը միանգամայն արդարացված է թվում», ասում է փորձագետ Լուկաշովը:

Միջազգային տնտեսական բեռնարգելքից մասնակիորեն ազատված Իրանը իր հերթին սկսել է ավելացնել նավթարդյունահանման ծավալները, սակայն Չինաստանին նավթի մատակարարման առումով իրանցիների բաժինը մնում է 8 տոկոսից պակաս, նշում է «Ինտերկոմպ» ընկերության նախագծերի ղեկավար Վալենտին Օստրովսկին : Առաջիկա մեկ տարում Իրանը դժվար թե կարողանա զգալիորեն ավելացնել նավթի արտահանման ծավալները. ենթադրվում է, որ 2016 թ. կեսերին դրանք կհասնեն ամենաշատը 1 մլն բարելի: Դա հիմնականում կապված է երկրի նավթարդյունահանման ենթակառույցի մաշվածության հետ: Իրավիճակի բարելավման ակնկալությամբ Իրանը սպասում է նավթային խոշոր երկրների ներդրումներին, որոնք այդ երկիր կվերադառնան սահմանափակիչ պատժամիջոցների վերացումից հետո:

Ինչ վերաբերում է Ռուսաստանին, նավթի մատակարարումները ՉԺՀ-ին ամեն դեպքում ծավալվելու են, քանի որ երկու երկրների փոխհարաբերությունները վերջերս զգալիորեն բարելավվել են: Բացի դրանից, «Ռոսնեւթի» հետ արդեն կնքված է ավելի քան 30 մլրդ դոլարանոց պայմանագիր: Վերջերս ռուսական նավթի մատակարարումների կրճատումը, ամենայն հավանականությամբ, կապված է որոշակի տեխնիկական հարցերի հետ: Վալենտին Օստրովսկու կանխատեսման համաձայն, առաջիկա երեք ամիսներին Ռուսաստանը պետք է շահագործման հանձնի նոր կարողություններ, որոնք թույլ կտան նավթի արտահանության ծավալները հասցնել մինչեւ 4,2 մլն տոննայի: Սակայն Ռուսաստանի դիրքերի վերականգնումը եւ երրորդ տեղ վերադառնալը կախված են Չինաստանի պահանջմունքներից: Տվյալ հարցում զգալի դեր կունենան ոչ միայն ՉԺՀ տնտեսական աճի տեմպերը, այլեւ քաղաքական խաղերը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ ԴԱՐԱԴԱՐՁԻՆ

Հաջորդ գրառումը

ԻՆՉՈՒ Է ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԳՆՈՒՄ ՍԻՐԻԱ

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

ԻՆՉՈՒ Է ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԳՆՈՒՄ ՍԻՐԻԱ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Զոհվել է ՀՅԴ-ական պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանի որդին

09/10/2025

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ-ական Արմենուհի Կյուրեղյանի որդին, որ երկար տարիներ բնակություն էր հաստատել Ռուսաստանի Դաշնությունում, դեռ օգոստոսի սկզբներին զոհվել...

ԿարդալDetails

Է՞ս ա լուծումդ, Նիկոլ. է, ջհանդամը կորեիր, սենց չլուծեի՛ր

09/10/2025

Գործող իշխանությանը հեռացնելուց հետո մենք վերաբացելու ենք «Շողակաթ» հեռուստաընկերությունը. Էդմոն Մարուքյան

09/10/2025

Մեծ ռիսկեր կան, որ իշխանությունը կգնա մեծագույն խախտումների. Արման Թաթոյան

09/10/2025

Պուտինն Ալիևին բացատրել է, թե ռուսական երկնքում ինչպես է վթարվել ադրբեջանական Azal-ը

09/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական