Հինգշաբթի, 13 Օգոստոս, 2026

ՎԼԱԴԻՄԻՐ ՊՈՒՏԻՆԸ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼ Է ԳԱԳԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻՆ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պարգեւատրել է 6 արտասահմանցիների` «Բարեկամության հաստատման ու համագործակցության, տնտեսական ու մշակութային կապերի զարգացման գործում մեծ ավանդի համար»:

«Ռոսսիյսկայա գազետա»-ն նշում է, որ Վիետնամի, Ադրբեջանի, Ինդոնեզիայի եւ այլ երկրների քաղաքացիների թվում պարգեւատրվել է նաեւ «Ջեյ-Սի-Էյ-Հայաստանի ոսկերիչների ընկերության» ղեկավար Գագիկ Աբրահամյանը:

Մեր հայրենակիցը պարգեւատրվել է Բարեկամության մեդալով: