Շաբաթ, Ապրիլի 18, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ՍԱԿԱԳՆԻ ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄԸ ԿԼԻՆԻ ՄԻՆՉԵՎ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ ՎԵՐՋ

11/09/2015
- 11 Սեպտեմբերի, 2015, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ա. Մ.

Կառավարության երեկվա նիստի սկզբում վարչապետ Հովիկ Աբրահամյանը: փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանից հետաքրքրվեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում (ՀԾԿՀ) Deloitte Touche ընկերության կողմից իրականացվող խորհրդատվության ընթացքի վերաբերյալ: Ի պատասխան Վաչե Գաբրիելյանը հայտնեց, որ ընկերությունն արդեն իսկ ձեռնամուխ է եղել աշխատանքներին, որոնց առաջին փուլն ավարտվում է սեպտեմբերի վերջին, երկրորդ փուլըՙ հոկտեմբերի վերջին, երրորդ փուլըՙ նոյեմբերին:

Ըստ փոխվարչապետի, առաջին փուլում տրվելու է հետեւյալ հարցի վերլուծությունը. ամբողջ արտադրական շղթայի վերլուծությունըՙ սկսած արտադրողից մինչեւ սպառող 2010-2015թթ. համար էներգետիկ հաշվեկշռի, ՀԾԿՀ-ի կողմից սահմանվող սակագների գործընթացի վերլուծությունները, այդ թվումՙ հայտերի ընդունման, սակագների վերանայման պատճառների, դրանց վերանայման պարբերականության, ներկայացված հայտերի փոփոխության մեխանիզմների եւ կարգավորող հանձնաժողովի կողմից վերլուծության ենթարկվող ամբողջական ուսումնասիրության: Քննարկվելու են կանխատեսված, պլանավորված ցուցանիշների փաստացի շեղումների պատճառների վերհանումը, որոնք պայմանավորված կլինեն շուկայի հիմնական մասնակիցների ֆինանսական արդյունքներով, արտադրության ծավալներով, սպառված էլեկտրաէներգիայի ծավալներով, կլիմայական փոփոխությունների պայմաններով չնախատեսված խնդիրներով, ինչպիսին են, օրինակ, ատոմակայանի կանգառը, ինչպես նաեւ կարգավորող ընկերությունների կողմից կարգավորող հանձնաժողովին տրամադրված սակագների փոփոխության վերաբերյալ փաստաթղթերի վերլուծություն, այդ թվում, թե ինչ է ներառված, ինչը ոչ, որքանով են դրանք հիմնավորված:

Վարչապետի հարցին, թե էլեկտրաէներգիայի սակագնի վերլուծության հիմնավորումը մինչեւ սեպտեմբերի վերջ կունենա՞նք, Վաչե Գաբրիելյանը դրական պատասխանեց:

Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանն էլ տեղեկացրեց, որ մինչեւ 500 կիլովատտ էլեկտրաէներգիա ծախսած բնակչության եւ ՓՄՁ-ների ցուցակները եւ ծավալները ՀԾԿՀ-ի ու ՀԷՑ-ի հետ ճշտվում են: Ըստ նախարարի, մինչեւ շաբաթվա վերջ ծավալները հայտնի կլինեն եւ փոխհատուցումները կվճարվեն մյուս շաբաթվա ընթացքումՙ մինչեւ ամսի 20-ը:

Վերջում վարչապետ Հովիկ Աբրահամյանը շեշտեց, որ կառավարությունն իր վրա վերցրած բոլոր պարտավորություններն իրականացնում է ըստ ժամկետների եւ պատասխանատվության:

ԵՏՄ քաղաքացիները պետք է կարողանան Հայաստան այցելել ներքին անձնագրերով

Կառավարության երեկվա նիստի ժամանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանը միգրացիոն ծառայության պետ Գագիկ Եգանյանից հետաքրքրվեց, թե Ռուսաստանի Դաշնության քաղաքացիները Հայաստան այցելելիս ո՞ր անձնագրից են օգտվում: Վերջինս պատասխանեց, որ օտարերկրյա պետության անձնագրերից: Նշելով, որ ՌԴ քաղաքացիների միայն 10 տոկոսը նման անձնագիր ունի, ինչն էլ պատճառ է հանդիսանում Հայաստան այցելությունների կրճատմանը, վարչապետը պահանջեց աշխատաքն տանել, որ ԵՏՄ անդամ երկրների քաղաքացիները իրենց ներքին անձնագրով կարողանան այցելել Հայաստան` որպես ԵՏՄ անդամ երկիր, ինչը կնպաստի զբոսաշրջության զարգացմանը մեր երկրում: Գագիկ Եգանյանն էլ ասաց, որ Մաքսային միության ճանապարհային քարտեզով այդ հարցի վերաբերյալ քննարկումներ ընթանում են եւ վարչապետի հանձնարարականից հետո դրանք կակտիվանան:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՖՐԱՆՑ ՎԵՐՖԵԼ-125

Հաջորդ գրառումը

ԻՐԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ

Համանման Հոդվածներ

17 Ապրիլի, 2026

Լիբանան՝ քավության նոխազը Արաբական աշխարհի, եւ ոչ միայն…

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Ընդդիմադիր եւ իշխանական պատրանքներ

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Ադրբեջանը ոչնչացնում է Արցախի եկեղեցիները. CNA ահազանգում է՝ Ստեփանակերտի Սուրբ Հակոբը հողին է հավասարեցվել

17/04/2026
Հաջորդ գրառումը

ԻՐԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

Ադրբեջանը մի նոր «հաստափոր» քայլ է արել դեպի «խաղաղություն». Հակոբ Բադալյան

18/04/2026

Մինչ Հայաստանում պետական մակարդակով վարվում է Արցախի մասին հիշատակումն չեզոքացնող քաղաքականություն, իսկ Արցախի վերաբերյալ ամերիկյան մամուլի վավերագրական գիրքը ԱՄՆ փոխնախագահին...

ԿարդալDetails
Նորություններ

Իրանց ձայն տվող մարդը պտի ինքը իրան հայտարարագրի որպես ժեխ, բոշա ու շունուշանգյալ. Փաշինյան

17/04/2026

ԿարդալDetails
17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026

Ապրիլի 11-12-ը Փարիզում անցկացվեց  Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողով, որի նպատակն էր  վերջին տարիներին հայության կարեւորագույն խնդիրների ու մարտահրավերների քննարկումը: Թեեւ...

ԿարդալDetails
Նորություններ

Սեյրան Օհանյանի աննախադեպ քայլը. Հակոբ Բադալյան

18/04/2026

Պետք է նկատել, որ Նիկոլ Փաշինյանը նախօրեին կարողացավ իրեն բնորոշ հմտությամբ շեղել հանրային ուշադրությունը խորհրդարանում կառավարության ծրագրի կատարման հաշվետվությունից, այդ...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական