Չորեքշաբթի, Հուլիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՎԱՐԴԱՆ ՆԱԶԻՐՅԱՆ. «ԺԱՄԱՆԱԿՆ Է ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՈՏՔԻ ԿԱՆԳՆԵՑՆԵԼՈՒ»

04/09/2015
- 04 Սեպտեմբերի, 2015, ԱԶԳ շաբաթաթերթ

ՌԱԿ կուսակցության անդամ, ԱՄՆ-ում շինարարական գործունեությամբ զբաղվող Վարդան Նազիրյանը վերջին անգամ հայրենիքում եղել էր 1998 թվականին: Վերջերս Լոս Անջելսից նա ժամանել էր կոնկրետ նպատակներով, որոնց մասին է կրճատումներով ներկայացվող հետեւյալ հարցազրույցը, որը վարել է Ռուզաննա Ավոյանը:


– Շատ տպավորված եմ. Մայր հայրենիք վերջին անգամ եկել եմ 1998-ին, շատ է փոխվել, ուրախ եմ եւ հպարտ: Ես ապագա եմ տեսնում էս երկրում:

– Վաղուց ե՞ք Ռամկավար Ազատական կուսակցության մեջ:

– Ես անդամակցել եմ 1976 թ.-ից, եղել եմ երիտասարդական շարժման հիմնադիրներից, 1996-2000թթ. եղել եմ ՌԱԿ Արեւմտյան շրջանի ատենապետ:

– Ռամկավար Ազատական կուսակցությունը որպես ավանդական կուսակցություն վերջին տարիներին Հայաստանում կարծես չի երեւում:

– Դժբախտաբար այս վերջին տարիներին ակտիվ չենք ոչ միայն Հայաստանում, այլեւ Սփյուռքում, բայց ժամանակն է ոտքի կանգնելու: Մենք հիմա մի քիչ անկազմակերպ ենք, անշուշտ ցրված ենք: Հուսամ, որ մի քանի ամիս անց. կուսակցությունը կվերահամախմբվի: Թող Ռամկավար կուսակցությունը համախմբվի, զարգանա նաեւ Հայաստանի մեջ, դա ես մեր ընդհանուր կարծիքն եմ ասում, որ մեր կուսակցության ուժը թող Հայաստանի մեջ լինի:

Մենք էլ Սփյուռքից կաշխատենք որպես կուսակցության օժանդակող։ Մենք Սփյուռքում շատ անելիքներ ունենք: Ռամկավար կուսակցությունը մի գուցե դառնա դաշինք կամ կմնա կուսակցություն, չեմ կարող ասել, բայց սկզբունքը եւ հիմքը նույնն է լինելու։ Մենք Սփյուռքից չենք խառնվի հայրենիքի քաղաքականությանը, հայրենիքը ինքը կորոշե իր քաղաքականությունը, Սփյուռքըՙ իր քաղաքականությունը: Մեր պարտականությունը կլինի օժանդակելը:

– Երեք ավանդական կուսակցությունները գործում են Սփյուռքում եւ Մայր հայրենիքում: ՌԱԿ-ի ներկայիս պասիվությունը կուսակցության ընդհանուր վիճակո՞վ է պայմանավորված, թե՞ հայրենիքի վիճակով: Կարծես Հայաստանի ռամկավար գործիչների մոտ ջանք չկա, կամք, վիճակը շտկելու:

– Արդեն նախագծեր են ծրագրվում, որ առաջիկա մի քանի ամիսների ընթացքում կվերականգնվի կուսակցությունը:

– Հայաստանում ռամկավարները վաղուց է, ինչ համագումար կամ հավաք չեն հրավիրել:

– Ըստ իրենց կանոնադրության, երկու տարին մեկ է լինում ժողով կամ համագումար: Հիմա տղաները արդեն պատրաստվում են, այդ հարցերն են լուծում, որ հոկտեմբերի վերջերին կուսակցության պատգամավորների ժողովը լինի: Իրենց մոտ հետեւյալ տրամաբանությունն է. կպառատկտվիսՙ կտկարանաս, կբաժնվիսՙ կտկարանաս, հիմա մենք ուզում ենք համախմբվենք: Դժբախտաբար մենք ունենք շատ մտավորականներ, չունենք ղեկավար։ Բայց այժմ քիչ մը փոխված են մտքերը: Դե, չեմ մեղադրում ոչ ոքի. մենք բոլորս հանցավոր ենք, որ չենք եկել իրար մոտ, չենք բարձրաձայնել: Բայց արդեն ժամանակն է համախմբվելու, նոր նպատակներ, նոր անելիքներ, հին կառույցը հզորացնելու եւ առաջ գնալու: Մենք 130 տարվա կուսակցություն ենք, մենք Արմենական կուսակցության ժառանգորդներն ենք, այժմ ժամանակն է կուսակցությունը կրկին ոտքի կանգնեցնելու:

– Վերջերս Լեռնային Ղարաբաղում ձեւավորվեց Ռամկավար Ազատական կուսակցության նոր կառույց, որը սակայն ենթակա չէ հայաստանյան ռամկավարներին:

– Ես գնացի Արցախ, հանդիպեցի էնտեղի մեր ակումբի անդամների հետ, դժբախտաբար քիչ մը աճապարած են գործելու մեջ։ Ամեն ինչ կարող էր ավելի լավ կազմակերպվել: Մի քիչ խորթ է գալիս, որ Արցախի կառույցը միացել է սփյուռքի ՌԱԿ-ին, եւ որովհետեւ Հայաստանի Ռամկավար Ազատական կուսակցության հովանու տակ չի ստեղծվել, այժմ խնդիր կա։ Բայց այս հարցն էլ մի քանի ամսվա ընթացքում պետք է լուծվի: Հիմա նրանք գրանցվել են որպես Լիբերալ Դեմոկրատ հասարակական կազմակերպություն: Ես անձնապես եղել եմ ֆինանսավորողը եւ օժանդակողը: Իմ անձնական նպատակն է, եւ հուսամ այդ նաեւ իրենց նպատակն էլ է, որ Արցախում հիմնենք հաստատություններ, այլ ոչ թե միայն կուսակցական ակումբ, կամ անունի եւ համախոհների համար լինի, այլ էնտեղ պետք է լինեն հաստատություններ:

Արդեն ծրագիրներ կան, որ ներկայացրել են, իհարկեՙ ուղղված ինձ անձնապես։ Բայց, ինչու չէ, եթե ամեն ինչ հաջողվի, դա կվերապահեմ կուսակցությանը: Ուզում են հողեր մշակել, անասնաբուծությամբ զբաղվել, դա իրենց խնդրանքն է: Ծրագրեր կան։ Իմ անձնական նպատակն է ղարաբաղցուն կապել հայրենի հողի հետ, թող աճ ունենա, ավելինՙ թող հասկանա, որ ինքը պետք է աշխատի, հաց հանի, եւ չպիտի թողնի հողը:

– Շատ լավ մտահղացում է, դուք որպես շինարար մտածում ե՞ք դրան զուգահեռ Արցախում շինարարություն անելուՙ բնակարաններ կամ այլ օբյեկտներ կառուցելու, շինարարական ներդրում որպես այդպիսին կա՞ն ծրագրերում:

– Ինձ համար մի քիչ շուտ է էդպիսի քայլեր անելը։ Երբ որ արդեն ճանաչվի Ղարաբաղը, վստահ եմ ոչ միայն ես, կամ մեր կուսակցությունը, այլեւ Սփյուռքն ինչպես Հայաստանի Հանրապետությունում է ներդրումներ անում, էնպես էլ էնտեղ կանին։ Բայց հիշեք, որ մենք տակավին պատերազմի մեջ ենք: Ես անձնական հանդիպումներ եմ ունեցել մի քանի զինվորականների հետ, եւ հպարտ եմ դրանով, ինչ որ իրենք արել են եւ անում են: Իրենք կպած են մայր հողին եւ ուզում են այդպես էլ մնալ, բայց առանց ջրի եւ հացի դժվար է, դրա համար մենք կօգնենք իրենց, կտրամադրենք ինչ անհրաժեշտ է, որպեսզի իրենց հողին ու ջրին ապրեն:

– Իսկ ինչո՞վ է պայմանավորված այն, որ Ղարաբաղյան ձեր կառույցը ոչ թե Հայաստանի հովանու ներքո է, այլ Սփյուռքի:

– Էսպես ասեմ, ես փոքր ինչ հեռու եմ մնացել կուսակցական ներքին հարցերից, բայց ինձ առաջարկ արվեց օժանդակել: Մի կողմը ասաց արա, մյուսը ասացՙ մի արա, բայց իմ սրտից խոսեց։ Եվ երբ զգացի, որ Ղարաբաղում տղաք են հավաքվել ազգային գործի համար, եւ ինձի համար տարբերություն չկաՙ ռամկավա՞ր է, թե ռամկավար չէ, եւ էլի ասեմՙ հուսամ, որ այս մի քանի ամիսների ընթացքում մենք կունենանք Հայաստանի Ռամկավար կուսակցության Արցախի կառույց, իսկ մեր աջակցությունը կբերենք Սփյուռքից որպես կազմակերպություն, բայց կուսակցության անվան տակ, այն ժամանակ ես շատ հարմար կտեսնեն, որ Արցախի կառույցը ինքնաբերաբար կմիանա Հայաստանի կառույցին, եւ ինչու չէՙ մի քանի ուրիշ մասնաճյուղեր կբացվին Արցախում, եւ առաջ կգնանք:

– Իսկ արդեն ծրագրեր մշակվե՞լ են, կա՞ն ընտրված հողատարածքներ:

– Ես անձնապես օժանդակելու եմ միայն մեկ հիմանական ծրագրի։ Բայց ֆինանսն իրենց չեմ տալիս անշուշտ, հողը կվերցնեն, կվճարեմ ես։ Հուսամ ճիշտ ճանապարհով ենք գնում: Իսկ կուսակցության ծրագրերը տակավին չգիտեմ ինչպես կլինեն:

– Հա, դուք հիմա ուզում եք հողեր գնել, տնկիներ, սերմեր ցանել, ֆիրմաներ բացել, ի՞նչ եք ուզում աճեցնել:

– Ես դա թողնում եմ իրենց. իրենք են մասնագետները, իրենք են տեղացիները, իրենք կիմանան ինչ է պետք։ Ես իրենց միայն ասել եմՙ մի եկեք ասեք 1000 հեկտար կամ 500 հեկտար է, այլ սկսեք փոքրով, ցույց տվեք, որ դուք կարող եք աշխատել, եւ սա ինքնաբերաբար օրինակ կծառայի, եւ ոչ միայն ես, այլեւ ուրիշ ընկերներ կմասնակցեն դրան: Իմ նպատակը չէ շահույթը , այլ որ գյուղացին աշխատանք ունենա։ Իմ կուսակցական դաստիարակությունը սովորեցրել է ինձ, որ կուսակցությունը չպետք է ազգից առաջ լինի. նախ ազգն է, ապա կուսակցությունը: Մեր մոտեցումը դա է միշտ. հայրենիք, հետո կուսակցություն, մենք ուրիշների պես չենք։ Մեզի համար միշտ կարեւոր է հայրենիքը, մեր պետականությունը, իսկ իշխանությունը երկրորդական է: Իմ նախնիներսՙ հայրս, մորեղբայրս, մորաքույրս եղած են ռամկավար ազատականներ, եւ այդՙ սովետի ժամանակ։ Լիբանանում նրանք հալածված են եղել իբր համայնավար եւ ռամկավար, բայց իրենք պայքարել են հայրենիքի համար, Ս. Էջմիածնի համար։ Մեզ համար այսպես է, մեզի համար կարեւորը իշխանությունը չէ, թեեւ պետք է ըսել, որ մենք ալ կուզենք, որ ՌԱԿ-ը անցնի իշխանության գլուխ։ Բայց դե դա ժամանակի հարց է:

Նախորդ գրառումը

ՀԱՅՈՒԹԵԱՄԲ ԲԱԲԱԽՈՂՆԵՐՈՒ ՍՓԻՒՌՔԸ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԿԱՄՐՋԱԾ ՎԱՀԱԳՆ ՅՈՎՆԱՆԵԱՆ ՈՉ ԵՒՍ Է

Հաջորդ գրառումը

ՄԻՋՈՑՆԵՐԻ ՓՈՇԻԱՑՈՒՄ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՀԱՐՄԱՐՈՒԹՅԱՆ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅՈՒՆ

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Բոհջալյանի 26-րդ վեպը՝ «Դիլետանտը»

10/07/2026
Հաջորդ գրառումը

ԴԺՎԱՐԱՆՈ՞ՒՄ Է ՊԵՏԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐ ՀԱՎԱՔԵԼԸ

Լրահոս

Կյանքից վաղաժամ հեռացել է ՀՀ ԶՈՒ զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի ուսանող Նարեկ Թորոսյանը

22/07/2026

Կյանքից վաղաժամ հեռացել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի «Լրագրություն» ուղղության ուսանող Նարեկ Թորոսյանը։ «Հայ-ռուսական համալսարանի ղեկավարությունը, դասախոսական...

Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում

22/07/2026

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը  կցանկանար, որ ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն զբաղեցնի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը ներկայիս գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի լիազորությունների ավարտից հետո.  հաղորդում է New York...

Ռուբեն Վարդանյանը որոշում է կայացրել արդարության համար պայքարը շարունակել միջազգային իրավական մեխանիզմների միջոցով. Սիրանուշ Սահակյան

22/07/2026

Բաքվում ապօրինաբար պահվող Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը հայտարարություն է տարածել, որը...

Իրանի վրա հարձակման հետևանքով 500 ամերիկացի զինվոր է վիրավորվել

22/07/2026

Իրանի դեմ ԱՄՆ ռազմական գործողությունների ընթացքում վիրավորվել է ավելի քան 500 ամերիկացի զինծառայող. հայտնել է Associated Press-ը ՝ հղում անելով իր աղբյուրներին։...

Ամերիկյան բանակը հայտարարել է Իրանի վրա հարձակման հերթական փուլի ավարտի մասին

22/07/2026

Ամերիկյան բանակն Իրանի տարածքում հրթիռային  նոր հարվածներ է հասցրել։ Գիշերվա ժամը 3-ի դրությամբ CENTCOM-ի ուժերն սկսել են  հարվածել Իրանում գտնվող...

Զինծառայող է մահացել

21/07/2026

«ՊՆ N զորամասի զինծառայողի` հուլիսի 21-ին արձանագրված մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Կատարվում են քննչական և վարութային գործողություններ»,-հայտնում...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական