Կիրակի, Հոկտեմբերի 12, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀԻՇԱՏԱԿԻ ԽՈՍՔ ԸՆԿԵՐՈՋՍ` ՀՈՎՀԱՆՆԵՍ ՊԱԼՅԱՆԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ

28/08/2015
- 28 Օգոստոսի, 2015, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՍՈՒՐԵՆ Թ. ՍԱՐԳՍՅԱՆ, 22.08.2015

Գիտեինք, հասկանում էինք, որ մարդկությունը դեռ անզոր է հաղթել այդ չար ուժին, բայց որ այսքան ցավոտ էր լինելու` չէինք պատկերացնում:

Պատանիներ էինք` 17-18 տարեկան: Համալսարան էինք ընդունվել: Միանգամից մեծացել էինք, ուսանող դարձել եւ շատ հպարտ էինք: Իրավաբանի մասնագիտությունը ընդունված էր որպես ապագայում լավ ապրելու երաշխիք: Մեզ դատավոր ու դատախազ էինք կարծում: Պաշտոններ, որոնք այդ տարիներին հասարակության մեջ արտոնյալներին էին տրվում:

Շուրջ կես դար է անցել այն օրից, երբ առաջին անգամ հանդիպեցինք: Չհաշված մի քանի բանակ գնացած-եկածների, հասակակիցներ էինք եւ, ինչպես բնորոշ է այդ տարիքին, երկար-բարակ միմյանց հետազոտելու հարկ չեղավ: Չեմ հիշում ինչպես Անչափահաս կոչեցինք: Գուցե նրա համար, որ ամենակրտսե՞րն էիր: Բայց միանգամից էլ կուրսի ավագ ընտրեցինք: Այսինքն` մեր Անչափահաս ավագն էիր: Որպես կանոն ավագին չեն սիրում, հատկապես նրանք, ովքեր շատ են բացակայում: Բայց քեզ սիրեցինք, բոլո՛րս, անխտի՛ր: Յուրաքանչյուրս յուրովի, իր ձեւով, բայց սիրեցինք քեզ: Այդ սերը տարիների ընթացքում մեծացավ մեզ հետ, հասունացավ, բյուրեղացավ:

Տարիների հետ ջրեր հոսեցին, շատ փոփոխություններ եղան, բայց դու երբեք չփոխվեցիր… Չփոխվեցիր, երբ համալսարանում լաբորանտ էիր, քննիչ ու դատախազ, չփոխվեցիր, երբ լեյտենանտ էիր, գնդապետ ու գեներալ:

Բարձր պաշտոններն ու կոչումները չփոխեցին քեզ: Իրավաբան ընկեր-ծանոթների հետ քննարկում, պարզաբանում էիր մասնագիտական հարցեր, որոնց պատասխաններն ինքդ լավ գիտեիր, բայց ավելորդ չէիր համարում համոզվել, լավագույն լուծումը գտնել:

Հիշո՞ւմ ես, մի անգամ մեր ընկեր Վարդանն ասաց, որ կեսդարյա ընկերություն է մերը ու մենք առանց իրար էլ չենք կարող, դա մեր կերպն է, աղն ու հացը, օդն ու ջուրը: Իսկ դու գնացիր… ստիպեցիր մեզ առանց ֆիզիկական իրարի մնալ: Չորսով էինք, շատերը մտերմացան, հետո բաժանվեցին, կամ այնքան էլ մտերիմ չեն, մենք միշտ միասին եղանք: Իսկ հիմա ոնց որ եռոտանի աթոռ ու սեղան լինենք: Էլի ոտքի վրա ենք, բայց համաձայնիր, որ չորսով ավելի հաստատուն, ավելի ամուր էինք կանգնում:

Գիտե՞ս, ոչ մի կերպ չեմ պատկերացնում, որ մեզ հետ չես, երկրային կյանքի՞ց հոգնեցիր: Ասում են Տերը շուտ է տանում նրանց, ում շատ է սիրում: Գուցե: Դու անաղարտ հավատ ունեիր, ներքին հավատ: Հայացքդ մանկան պես ջինջ էր ու մաքուր… Բայց ախր կյանքը շատ էիր սիրում, աշխարհը, հրաշք ընտանիքդ, ընկեր-բարեկամներիդ, ախր հալվում էիր չքնաղ թոռնիկների հայացքներից, ախր նոր պիտի ազատ շունչ քաշեիր, վայելեիր վաստակած հանգիստը…

Բայց գիտե՞ս, Հով ջան, ցավին զուգընթաց մեծ հպարտություն եմ ապրում, սփոփվում քո թողած վեհ անվամբ, գեղեցիկ հիշատակներով, քո համ ու հոտով, քո ընդգծված դրական աուրայով, մարդկային բոլոր լավագույն հատկանիշներով, իրավաբանների աշխարհում մեծ հարգանք վայելող «Հովհաննես Պալյան» օրինակելի տեսակով: Իսկապես հպարտ եմ, որ ճանաչել եմ, հաց կիսել, ուրախ ու մտահոգ օրեր ապրել քեզ հետ: Շնորհակալ եմ ամեն ինչի համար, բացի նրանից, որ շուտ լքեցիր…., որ այսուհետ փոխանակ ներկայությունդ վայելելու ստիպված ենք ապրել քեզ միշտ հիշելով:

Ընկերների կողմից`

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«ԱՂԲԻ ՃԳՆԱԺԱՄՆ» ԱՊԱԿԱՅՈՒՆԱՑՆՈՒՄ Է ԲԵՅՐՈՒԹԸ

Հաջորդ գրառումը

ՉԻՆՈՎՆԻԿԱԿԱՆ ԽԱՎԸՙ ՀԵՌՈՒՍՏԱԷԿՐԱՆԻ ԳԼԽԱՎՈՐ ՀԵՐՈՍ

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

ՉԻՆՈՎՆԻԿԱԿԱՆ ԽԱՎԸՙ ՀԵՌՈՒՍՏԱԷԿՐԱՆԻ ԳԼԽԱՎՈՐ ՀԵՐՈՍ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Երևանը տոնում է 2807-ամյակը. Երևանի քաղաքապետարան

12/10/2025

Երևանի քաղաքապետարանից տեղեկանում ենք՝ մայրաքաղաքի 2807 ամյակի տոնական ծրագիրը մեկնարկել է դեռ հոկտեմբերի 11-ին՝ ժամը 18:00-ին, Դիանա Աբգարի անվան պուրակում...

ԿարդալDetails

Նուպարաշէնի Առողջապահական եւ Կենսոլորտային Հարցէն Վեր Եւ Անդին, Կա՛յ Բարոյական Պարտաւորութիւն. Սեւակ Յակոբեան

12/10/2025

Անձը կհաշվառվի իր մշտական բնակության վայրի հասցեում՝ անկախ սեփականատիրոջ կամ օրինական տիրապետողի համաձայնության առկայությունից․ ՆԳՆ-ի նոր նախագիծը

12/10/2025

Ոչ մի դեպքում չի կարելի արհամարհել Ալիևի «Զանգեզուրի միջանցք» խոսույթը, քանի որ դրա ետևում հրեշավոր ծրագիր է թաքնված. Արմեն Մելքոնյան

11/10/2025

Վարազդատ Լալայանը դարձավ աշխարհի առաջնության կրկնակի ոսկե մեդալակիր

11/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական