Հինգշաբթի, 13 Օգոստոս, 2026

ԱՆՈՒՇ ԲԵԼՅԱՆԸ ԻՍՐԱՅԵԼԻ Miss Fitness

Ան. Հ., Գերմանիա

Թել Ավիվում բոդիբիլդինգի ազգային սիրողական ասոցիացիայի ժյուրին Երուսաղեմում բնակվող Անուշ Բելյանին է հռչակել Իսրայելում «Miss Fitness»: «Դոյչե վելլեն» լուսանկարային իր ռեպորտաժը վերնագրել էՙ «Պաղեստինցինՙ Իսրայելի «Miss Fitness»: Բազմամյա քրտնաջան աշխատանքն իզուր չեղավՙ համառ կամք եւ իրականություն դարձած երազանք, գրում է «DW»ՙ մանրամասնելով, թե Անուշը հաջողության է հասել օրական մի քանի ժամ մարզվելով Երուսաղեմի կենտրոնում գտնվող սրահում:

Թեեւ գերմանական լրատվամիջոցը շեշտում է, թե Թել Ավիվում հաղթել է պաղեստինուհին, բայց իրազեկում է, թե Անուշն ընտանիքի հետ բնակվում է Երուսաղեմի հայկական թաղամասում: Երկրով մեկ 8-ից 10 հազար հայ է բնակվում, մեծ մասը քրիստոնյաներ: Իսրայելում հայկական համայնքն ամենամեծաթիվն է ողջ Մերձավոր Արեւելքում, ծանուցում է «DW», ինչը բոլորովին սխալ է անշուշտ: