Ուրբաթ, Հունվարի 2, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱՐԴԵՆ ԴԺՎԱՐԱՆՈՒՄ ԵՆՔ ՃԱՆԱՉԵԼ ՄԵՆՔ ՄԵԶ

28/08/2015
- 28 Օգոստոսի, 2015, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

«Ազգ»ի ներկա համարում մեր աշխատակիցներից երեքը, առանց միմյանց հետ պայմանավորվելու, անդրադարձել են վերջին շաբաթներին Հայաստանում գրանցված սպանություններից, ինքնասպանություններից եւ ուժային հաշվեհարդարներից մի քանիսին: Եվ իրավացիորեն: Վերջին շրջանում դրանք այնքան շատ ենՙ որքան արտառոց: Կացնահարություններ, բիզնես շահերի բախման հետեւանքով հաշվեհարդարներ, շուկայում հաջողակ գործարարների խորհրդավոր ինքնասպանություններ, անվտանգության մասնավոր ծառայության աշխատակցի խոշտանգում եւ, ընդհակառակն, ոստիկանի կողմից քաղաքացու, այն էլՙ մեծահասակ քաղաքացու ապտակում, եւ այլն: Դեռ չհաշված երթեւեկության կանոնները չհարգելու կամ տրանսպորտային միջոցի անսարքության պատասխանատվությունից խուսափելու հետեւանքով պատճառված ամենօրյա զոհերն ու վիրավորները:

Ոմանք կարող են այս եւ նման երեւույթները բացատրել հուլիս-օգոստոս ամիսներին մեր երկրի տարածքում արձանագրված բացառիկ շոգ եղանակով: (Չեմ կատակում): Ուրիշներՙ հանրապետությունում ամենաթողության մթնոլորտի ծանրացումով: Եվ ուրիշներՙ տնտեսական ճգնաժամով: Իսկ այլքՙ մեծ կատակլիզմներից առաջ տարբեր հասարակություններում նկատվող վատ բնազդների կուտակումներով…

Թերեւս կարելի էր այլ պատճառներ էլ թվարկել, սակայն այդ պարտականությունը թողնենք մեր սոցիոլոգներին ու քաղաքագետներին, առաջիններն իրենց մասնագիտական (եթե ունեն) հմտությունների, իսկ մյուսներն իրենց քաղաքական կողմնորոշումների թելադրանքով արտահայտվելու:

Սակայն դրանցից եւ բոլորիցս առաջ այս երեւույթների մասին պետք էր խոսեին մեր դատախազության ու ոստիկանության մասնագետները, որոնց մոտ են գտնվում, ենթադրելի է, իրականՙ հրապարակված կամ չհրապարակված տվյալները, որոնք կարող են սոցիալական, բարոյական, արժեքահամակարգային, նյութական ու քաղաքական ընդհանրացումների համար կարեւոր նյութ տալ: Ընդհանրացումներՙ որոնք խիստ կարեւոր կլինեն կրթադաստիարակչական ոլորտի մասնագետների, լրագրողների, հոգեւոր ոլորտի աշխատողների համար: Եվ առաջին հերթինՙ իշխանությա՛ն համար:

Մինչդեռ, գրեթե վստահ եմ, մեր դատախազությունը կրկին, ինչպես ամեն տարի կամ եռամսյակը մեկ, պաշտոնական զեկույցներում կբավարարվի ընդհանուր թվարկումներով, շատ-շատՙ սեռային ու տարիքային դասակարգումներով, եւ ամենակարեւորը իրենց համարՙ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի նմանօրինակ արարքների հետ քանակային համեմատությամբ, չմոռանալով ամենակարեւորը (միշտ իրենց համար)ՙ ցույց տալ կրիմինալ երեւույթների նվազող դինամիկան, որը, իրենց կարծիքով, ուղիղ համեմատական է պաշտոնում մնալու համար…

Բայց իրոք, խիտ ժամանակահատվածում ոճրային արարքների եւ անօրինականությունների այսքան խիտ կուտակումները պետք է մտահոգեն բոլոր պատասխանատուներին: Ինչպիսի՞ խմորումներ, արժեքային փոփոխություններ եւ վերիվայրումներ են տեղի ունենում մեր հասարակության մեջ, դրանք ո՞ւր են սպառնում տանել մեր ժողովրդին ու երկիրը, որո՞նք են այդ բոլորի պատճառները, ի՞նչ կարող ենք անել ներազդելու համար բացասական միտումների վրա:

Այլապես, իրոք, մի օր կդադարենք ճանաչել մենք մեզ:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՆՔ

Հաջորդ գրառումը

ՏՈԿԻՈՆ ԵՎ ՍԻՆԳԱՊՈՒՐՆ ԸՆԿՂՄՎԵԼՈ՞Ւ ԵՆ

Համանման Հոդվածներ

26 դեկտեմբերի, 2025

Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ

26/12/2025
26 դեկտեմբերի, 2025

Ուժ կունենանք հաղթահարելու…

26/12/2025
26 դեկտեմբերի, 2025

Նոր տարի՝ քաղաքական հին կրկեսով եւ խաբված հանդիսատեսով

26/12/2025
26 դեկտեմբերի, 2025

ՌԱԿ Համադրուած Մամուլը կը շեշտադրէ

26/12/2025
Հաջորդ գրառումը

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀՐԱՄԱՅԱԿԱՆԸ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊ ՉՈՒՆԻ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական