Չորեքշաբթի, Մայիսի 6, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԲՈՒՆԴԵՍԹԱԳԸՙ ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԱՁԵՎ ՈՐՈՆԵԼԻՍ

21/08/2015
- 28 Օգոստոսի, 2015, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Բունդեսթագի մեր վստահելի աղբյուրներից տեղեկացանք, թե սեպտեմբերին Գերմանիայի օրենսդիր մարմինը նիստ է գումարելու Հայոց ցեղասպանությանՙ ապրիլի 24-ին սկսված, այնուհետ հանձնաժողովների լրամշակմանն ուղարկված բանաձեւի առնչությամբ: Ամենայն հավանականությամբ նիստը դռնփակ է լինելու, ինչը խորացնում է մեր այն կասկածը, թե Կանաչների եւ Ձախերի հստակ վերնագրված տեքստըՙ լրամշակման ժամանակ էլ կոալիցիա կազմած Քրիստոնյա դեմոկրատական – Քրիստոնյա սոցիալիստական միության եւ Սոցիալդեմոկրատական կուսակցությունների ընդհանրական հավանությանը չի արժանացել, եւ հիմաՙ գերմանական լրատվամիջոցների մեղքը, հանցանքը ճանաչելու մարտ-ապրիլյան հորդորից հեռու, ամիսների ընդմիջումից հետո Բունդեսթագն անցկացնելու է ցեղասպանություն բառեզրից զուրկ մի տարբերակՙ Թուրքիային չվիրավորելու նախընտրությամբ: Մեզ հայտնի դարձավ, որ ՍԴԿ ներկայացնող պատգամավոր Դիիթմար Նիիթանը, որ բանաձեւի առթիվ հստակ ձեւակերպմանը կողմնակից էր, եւ ապրիլի 24-ի նիստում էլ պնդեց իր տեսակետը, այլեւս կուսակցությանՙ հայկական բանաձեւի «խոսնակը» չէ, ինչպես նշում է մեր աղբյուրը: Արդեն առիթ ունեցել ենք գրելու, թե գերմանական լրատվամիջոցները, հասարակական կարծիքը Հայոց ցեղասպանության ճանաչմամբ արդարությունը վերականգնելու այնպիսի պարտադրանք էին կռել, որ Բունդեսթագի պատգամավորները ապրիլ 24- յան նիստի հռետորիկայում ժողովրդահաճո երանգները խտացնելով ընտրողների գոհունակության ակնկալիքը մեկտեղել էին Թուրքիայի խորհրդարանական ընտրություններին ուղղված ազդանշանով: Ինչ վերաբերում է արտգործնախարար Ֆրանկ Վալտեր Շթայնմայերին, նա երբեւէ չի թաքցրել, թե դեմ է Հայոց ցեղասպանություն աստիճանակարգմանը, իսկ ապրիլյան կրքերը հանդարտելուն պես, երեւի կարողացել է համոզել իր կուսակիցներին, թե որն է ԳԴՀ-ի համար շահավետ տարբերակըՙ Գերմանիան չի ուզում ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիային կորցնել, քանի որ Բոսֆորի ափին գտնվող երկիրը դեռ պետք է գալուՙ անկայուն տարածաշրջանում որպես «կայունության խարիսխ»:

Առավել քան զարմանալի է, որ մինչ օրս հայկական լրատվամիջոցներից շատերը ապրիլի 24-ի նիստից հետո էլ ճիշտ չեն ներկայացնում իրականությունը: Շրջանառել էին, թե Բունդեսթագը ապրիլի 29-ին կամ 30-ին է շարունակելու 24-ին ընդհատված նիստը: Մեր թերթում գրեցինք, որ նման բան չկա, չուղղեցին,մինչ օրս շարունակվում է նույն սխալը, դրան հետեւեց օրերս ռուսական lenta.ru-ից քաղած վերլուծականը, թե «Գերմանիան պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, նախ ապրիլի 23-ին երկրի նախագահ Գաուքն է հայտարարել, այնուհետՙ արտգործնախարար Շթայնմայերը»:

ԳԴՀ նախագահը Բեռլինի մայր տաճարում առաջին անգամ Հայոց ցեղասպանություն որակելով կոտրեց տաբուն, նա թեեւ առաջին պաշտոնյան է, որ բարձրաձայնում է, բայց դա պաշտոնական ճանաչում չէ, եթե չկա Բունդեսթագի բանաձեւը:

Ապրիլի 24-ին Ցեղասպանությունը ճանաչեց նաեւ Բունդեսթագի խոսնակ Նորբերտ Լամմերթը, բայց սա էլ պաշտոնյայի առանձին կարծիք է: Մեր ընթերցողներին արդեն ծանուցել ենք, որ դրանից հետո Լամմերթը համեմատական էր արելՙ« Ով խոսում է 1915-ին Օսմանյան կայսրության տարածքում իրականացված Հայոց ցեղասպանության մասին, պիտի նաեւ նույնպիսի գնահատական տա նախկինում հարավարեւմտյան աֆրիկյան երկրում գերմանական բանակիՙ տեղի բնակչության հանդեպ իրագործած ոճրին», գրել էր Բունդեսթագի նախագահը հունիսին:

Իսկ Շթայնմայերը այդպիսի որակում երբեւէ չի տվել, ավելինՙ ցեղասպանություն բառեզրի հստակ ձեւակերպման հակառակորդներից է, Հոլոքոսթի եզակիությունը պահպանելու ջատագով:

Թե ինչ նկատառումով է ռուս վերլուծաբանը, լրատվամիջոցը խեղաթյուրում փաստերը, այնքան կարեւոր չէ, որքան այն հանգամանքը, որ հայ լրագրողները ( tert.am, «Հայլուր», եւլն.) կրկնելով դրանք, չեն ամփոփումՙ ճիշտ տեղեկատվությամբ եզրափակելով նյութը:

Բունդեսթագի բանաձեւի մասինՙ մեր առաջիկա համարներում:

Գերմանիա

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՍԻՐԻԱՀԱՅԵՐԸ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՈՐՈԳԱՅԹՈՒՄ

Հաջորդ գրառումը

ՀԱՅՈՒՆ ՑԱՒԸ Ո՞Վ ՏԱՆԻ

Համանման Հոդվածներ

24 Ապրիլի, 2026

Ցեղասպանությունից փրկված հայության գոյատեւելու սխրանքը

24/04/2026
24 Ապրիլի, 2026

Հիշողության 111 տարուց հետո

24/04/2026
CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90
24 Ապրիլի, 2026

Սիրանուշ Սահակյան. «Չենք բացառում, որ Բաքվում պահվող մեր հայրենակիցներին տեղափոխել են Umbaki քրեակատարողական հաստատություն»

24/04/2026
24 Ապրիլի, 2026

Իրան-ԱՄՆ բանակցությունները վտանգված են. Թեհրանը հրաժարվում է մասնակցությունից

24/04/2026
Հաջորդ գրառումը

ՀԱՅՈՒՆ ՑԱՒԸ Ո՞Վ ՏԱՆԻ

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

Դուք նույն  յաթաղանն եք բռնել, ինչ 100 տարի առաջ բռնել էր թուրքը, մի քանի տարի առաջ՝ ադրբեջանցին. Մետաքսե Հակոբյանը՝ եվրոպացի գործիչներին

05/05/2026

Ես չեմ կարող ողջունել ձեր այցը Երևան, որը տեղի է  ունենում ընտրություններից մեկ ամիս առաջ, և սա պատահականություն չէ։ Սա...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Հունիսի 12-ի գործով «մեղադրվող» Կոստանտին Տեր-Մովսիսյանը մահացել է

06/05/2026

Փաստաբան Ռուբեն Մելիքյանը հայտնում է. «Այսօր «2024թ. հունիսի 12-ի» գործով հերթական դատանիստն էր Աջափնյակի դատարանում։ Հիշու՞մ եք` ժողովրի վրա արձակեցին...

ԿարդալDetails
Նորություններ

Արցախը Ադրբեջանին հանձնելուց հետո էլ Թուրքիան շարունակում է նոր նախապայմաններ առաջ քաշել. Տիգրան Աբրահամյան

06/05/2026

Թուրք պաշտոնյան Երևանում հայտարարեց, որ իրեն զգում է ինչպես տանը։ Սակայն տարօրինակ չէ՞, որ նման զգացողություն արտահայտող պաշտոնյան, շարունակելով խոսքը,...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

«Սա միջամտություն չէ»․ Մակրոնի վտանգավոր ցինիզմը Երևանում. Սուրեն Սուրենյանց

06/05/2026

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Երևանում հանդես է եկել ևս մեկ ցինիկ հայտարարությամբ, որն այս անգամ վերաբերում է մեր երկրի ներքին...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական