Հինգշաբթի, 13 Օգոստոս, 2026

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ԿՈՎԱԼՉՈՒԿԻՆ

ՀՀ Հանրային ծառայությունները կարգավարող հանձնաժողով

Ի պատասխան ԻՆՏԵՌ ՌԱՕ ընկերության ղեկավար պարոն Կովալչուկի հայտարարության, թե Հայաստանում էլեկտրաէներգիայի մատակարարման ոլորտում ստեղծված տագնապը հետեւանք է պետական կարգավորման մասին օրանսդրության անկատարության, ՀՀ Հանրային ծառայությունները կարգավարող հանձնաժողովը հայտնել է իր պաշտոնական հետեւյալ դիրքորոշումը.

ՀՀ Հանրային ծառայությունները կարգավարող հանձնաժողովն անհասկանալի եւ հիմնազուրկ է համարում ստեղծված իրավիճակի շուրջ պարոն Կովալչուկի հնչեցրած դիրքորոշումը, ինչը պատրաստ է ապացուցել նաեւ միջազգային խորհրդատուների հետ քննարկումների ժամանակ:

Հանձնաժողովը պնդում է, որ ՀՀ օրենսդրությունը, մասնավորապես կարգավորման ոլորտին առնչվող, լիովին համապատասխանում է միջազգային փորձին եւ ունի լայն կիրառում:

Ստեղծված իրավիճակում անընդունելի ենք համարում սեփական բացթողումներին եւ թերացումներին էլ ավելի ուշադրություն դարձնելու փոխարենՙ դրանց արդարացման պատճառ փնտրելու փորձը: