Հինգշաբթի, 13 Օգոստոս, 2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԺՈՒՌՆԱԼԻՍՏՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Հայաստանի ժուռնալիստների միություն, 23.06.2015թ., Երեւան

Հանրային կյանքի կարեւորագույն հիմնախնդիրներին նվիրված յուրաքանչյուր իրադարձություն ստույգ, օպերատիվ լուսաբանման խնդիր ունի, որն իրականացնողի անմիջական պարտականությունը լրագրողներինն է:

Անհերքելի ճշմարտություն է եւ ժողովրդավարական երկրների համար օրենք, որ հավաքների, երթերի ժամանակ ուժային կառույցներն իրավունք չունեն խոչընդոտելու լրագրողների մասնագիտական գործունեությունը:

Սակայն երիտասարդների Բաղրամյան պողոտայով հունիսի 22, 23-ի երթը լուսաբանող լրագրողների նկատմամբ, ցավոք, կիրառվել է ուժՙ խլելով, նաեւ կոտրելով նրանց լուսանկարահանող գործիքները, անտեսելով առկա տարբերիչ նշանները:

Հայաստանի ժուռնալիստների միությունն իր մտահոգությունն է հայտնում իրենց մասնագիտական պարտքը կատարողների նկատմամբ բիրտ ուժ, վարչական ձերբակալում կիրառելու կապակցությամբ եւ հույս է հայտնում, որ հանգամանալից քննության արդյունքում մեղավորները կպատժվեն: