Շաբաթ, Մայիսի 30, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՄԱՐԴԸ ԵՎ ՄՈԾԱԿԸ

12/06/2015
- 12 Հունիսի, 2015, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Ինչպե՞ս եք պայքարում ձեր տների մոծակների կամ այլ խայթող միջատների դեմ: Ես, օրինակ, պատուհաններին ցանց եմ տեղադրել, ինչի արդյունքում դրանք հեշտությամբ չեն ներթափանցում տուն, բայց համարձակ եւ համառ ներթափանցողներին ուղղակի սատկեցնում եմ, չնայած որ անգամ միջատին սպանելը քրիստոնեային հարիր արարք չէ: Անկեղծ ասած, մոծակներին սատկեցնելիս ես քրիստոնեության մասին չեմ մտածում, փոխարենը այսուհետ կմտածեմ կառավարության մասին:

Բանն այն է, որ չորեքշաբթի օրը տեղի ունեցած կառավարության հերթական նիստում գյուղնախարար Սերգո Կարապետյանը ներկայացրել է կառավարության որոշման նախագիծ, ըստ որի կառավարությունն իր պահուստային ֆոնդից պետք է 15մլն դրամ հատկացնի «Ջերմուկում մոծակների եւ այլ խայթող միջատների դեմ պայքարի համար»: Հետեւաբար ամեն անգամ, երբ ես իմ տան մոծակներին սատկեցնելիս լինեմ, կհիշեմ, որ այդ գործընթացը պետական լուրջ նշանակություն ունեցող խնդիր է, ինչը կատարելու համար կառավարությունն իր պահուստային ֆոնդից դրամ է հատկացնելու… Ճիշտ է, միայն Ջերմուկի էլիտա՜ր մոծակների համար:

Հիմա, հաշվի առնելով, որ մոծակները եւ այլ խայթող միջատները միայն Ջերմուկում չէ, որ քրքրում են մարդկանց մարմինները եւ փչացնում, թունավորում բերքը, այլ նաեւ, օրինակ` Դիլիջանում, Արարատում, Ծաղկաձորում, Գորիսում, Վանաձորում, ապա, ենթադրում ենք, որ կառավարությունը պետք է 15-ական մլն դրամ հատկացնի նաեւ այս տարածաշրջանների մոծակների դեմ պայքարի` քիչ էր մնում ասեինք` վեհ գործում: Կստացվի, որ միայն վերոհիշյալ տարածաշրջանների մոծակների դեմ պայքարի նպատակով կառավարության պահուստային ֆոնդը կկրճատվի` 90 մլն դրամով, ու եթե հաշվի առնենք, որ վերոհիշյալ բնակավայրերը ամենեւեին էլ ամբողջ Հայաստանը չէ եւ որ մոծակների դեմ պայքարելը դեռ չի նշանակում խնդիրը լուծել, կստացվի, որ կառավարության պահուստային ֆոնդը 90մլն դրամով իզուր տեղը կկրճատվի: Չմոռանանք, որ մոծակները եւ այլ խայթող միջատները որպես կանոն ոչ միայն խայթում են, այլեւ` թռչում, հետեւաբար, ասենք Ջերմուկի մոծակների հերը 15 մլն դրամով անիծելուց հետո, շատ հավանական է, որ հարեւան` Վայքի մոծակները խմբվեն եւ գան Ջերմուկ` ցեղակիցների վրեժը լուծելու, ուրեմն` մի 15 մլն դրամ էլ է պետք Վայքի, եւս 15-ը` Եղեգնաձորի մոծակների դեմ պայքարելու համար, որպեսզի Ջերմուկը լրիվ մոծակազերծ անենք, եթե ստացվի:

Չի բացառվում, որ մոծակները շուտով հանդես գան բողոքի ակցիայով, դե հավաքվեն եւ թռչեն կառավարության դիմաց` հրավիրելով այդ թվում ՄԻՊ-ի, տվյալ պարագայում` Մոծակների իրավունքների պաշտպանի ուշադրությունը` մոծակների խախտված իրավունքների վրա: Այդ պարագայում, շատ հնարավոր է, որ կառավարությունը հանդես գա փոխզիջումային առաջարկով, ըստ որի կոնկրետ Ջերմուկի մոծակների մի մասին խնդրի ինքնակամ հեռանալ, ենթադրենքՙ հարեւան Լեռնային Ղարաբաղի Հանարպետություն, իսկ մյուս մասին էլ համոզի, որպեսզի գոնե Ջերմուկ այցելող զբոսաշրջիկներին չքրքրեն, որպեսզի խայտառակ չլինենք եւ էլի գան: Փոխարենը կառավարությունը խոսք տա, որ պահուստային ֆոնդից եւս 15մլն դրամ կհատկացնի` մոծակների դեմ պայքարը Ջերմուկում կասեցնելու համար, ընդ որում, եթե հանկարծ բացառապես հույժ կարեւոր ծրագրերի համար բացվող կառավարության պահուստային ֆոնդը այդ ժամանակ դատարկ լինի (մոծակները Հայաստանում շատ են), ապա կարելի է անգամ վարկ վերցնել` այս նպատակով:

Եթե մոծակները կառավարության դիմաց չհանդիպեն «նաիրիտցիներին», շատ հնարավոր է, որ հավատան կառավարությանը եւ հեռանան: Ի դեպ, «նաիրիտցիներին» անձամբ Հովիկ Աբրահամյանը խոսք է տվել, որ մինչեւ հուլիսի կեսերը աշխատավարձի բոլոր պարտքերը կմարվեն… Մոծակների հարցը լուծեն, նոր:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՀԻՍՏԵՐԻԱ

Հաջորդ գրառումը

ԳԱՐՇԵԼԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Համանման Հոդվածներ

29 Մայիսի, 2026

Հասարակական հարցում, հարցախույզ, polls

29/05/2026
29 Մայիսի, 2026

Կենացներ դրսից ու ներսից

29/05/2026
29 Մայիսի, 2026

Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ համաձայնության նախանշաննե՞ր

29/05/2026
29 Մայիսի, 2026

«Քաղաքակիրթ ապահարզան» արտահայտությամբ ի՞նչ էր հասկացնում Պուտինը

29/05/2026
Հաջորդ գրառումը

ԳԱՐՇԵԼԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

«Հայաստան» դաշինքի քարոզարշավը՝ Լոռու մարզում

29/05/2026

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Արշակ Կարապետյանը հրապարակել է 44-օրյա պատերազմից առաջ իր և Նիկոլ Փաշինյանի միջև տեղի ունեցած WhatsApp նամակագրության հատվածները

30/05/2026

ՀՀ Պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը հրապարակել է 44-օրյա պատերազմից առաջ իր և Նիկոլ Փաշինյանի միջև տեղի ունեցած WhatsApp...

ԿարդալDetails
Նորություններ

Երեկվա զորահանդեսն ընտրությունների նախաշեմին կազմակերպված քարոզչական միջոցառում էր. Հայկ Նահապետյան

29/05/2026

Երեկվա զորահանդես-հաշվետվությունը զուտ քարոզչական միջոցառում էր, որի սպառողը ՀՀ քաղաքացին էր, Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը։...

ԿարդալDetails
29 Մայիսի, 2026

Վերջին արարը՝ ինքնուրացում

29/05/2026

Հունիսի 2-ին կլրանա Բունդեսթագի Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեի 10 տարին: Հիշում եմ՝ որքան ջանք ու նվիրում ներդրվեց, երկրում օրակարգի թեմա...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական