Հինգշաբթի, 13 Օգոստոս, 2026

ԷԼԻ ՄԵԿ ԶՈՀ

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

ԼՂՀ ՊԲ-ից հայտնում են, որ երեկ, հունիսի 11-ին, ժամը 01:30-ի սահմաններում ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում զոհվել է ժամկետային զինծառայող` 1995-ին ծնված Էդգար Գենադիի Մելքոնյանը:

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: Ըստ նախնական վարկածի` Էդգարն իրեն ամրակցված ինքնաձիգից իր ծնոտի շրջանում հասցրել է մահացու հրազենային վնասվածք: Դեպքի առնչությամբ էլ ՀՀ Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում, ՀՀ Քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով (ինքնասպանության հասցնելը) կայազորային քննչական բաժիններից մեկում հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:

ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը եւ իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին եւ ծառայակիցներին:

Առանց մեկնաբանության: