Կիրակի, Հունիսի 8, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«ՄԻՋՈՒԿԱՅԻՆ» ԻՐԱՆԻ ՎՏԱՆԳՆԵՐԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ

29/05/2015
- 29 Մայիսի, 2015, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Պատրաստեցՙ Պ. ՔԵՇԻՇՅԱՆԸ

Որքանով են դրանք իրական

«Վեցյակի» երկրների եւ Իրանի միջուկային գործարքը դեռ չի կայացել (դրա խոչընդոտները եւ հակառակորդները շատ են), բայց աշխարհի լրատվամիջոցների եւ քաղաքագետների մեծամասնությունը դրա մասին խոսում է որպես որոշված գործի մասին: Շատերն արդեն քննարկում են դրա հնարավոր հետեւանքները: Մեկնաբանությունների մեծ մասը, իհարկե, վերաբերում է Սաուդյան Արաբիայի եւ Իսրայելի ճակատագրերին: Սակայն, որոշ վերլուծաբանների կարծիքով, Իրանի նոր կարգավիճակի առնչությամբ երկյուղներ ունի նաեւ Մոսկվան:

Վերլուծաբանների մեծամասնությունը գտնում է, որ Իրանի միջուկային ծրագրի հետ կապված գործարքը ձեռնտու չէ Ռուսաստանին, որը կուզենար հակաիրանական պատժամիջոցների պահպանում: Անշուշտ, Մոսկվան շահագրգռված է Իրանի ներկա կարգավիճակի պահպանմամբ, երբ Ռուսաստանը այդ երկրի համար մնում է անշրջանցելի գործընկեր: Սակայն պետք է ընդունել, որ նման իրավիճակը շատ անկայուն է եւ կարող էր ավարտվել Իրանի կամ Սիրիայի դեմ ԱՄՆ-ի պատերազմով: Վերջինս, անկախ իր արդյունքից, լրջորեն կապակայունացներ Մերձավոր Արեւելքը, Հարավային Կովկասը եւ առհասարակ համաշխարհային տնտեսությունը: Ուստի միջուկային գործարքը Ռուսաստանի համար չարյաց փոքրագույնն է, նշում է «Էքսպերտ.ռու» կայքէջը:

Բնականաբար, միջուկային գործարքը չի նշանակում, թե ԱՄՆ-ի ու Եվրոպայի հետ Իրանի հարաբերություններն անմիջապես կջերմանան: ԱՄՆ-ի հետ տնտեսական հարաբերությունների կտրուկ խորացումն անհավանական է, քանի որ Իսլամական հեղափոխությունից ի վեր դրանք գոյություն չունեն: Ամեն ինչ նորից սկսել չի հաջողվի, քանի որ դրա համար անհրաժեշտ է ստանալ Կոնգրեսի համաձայնությունը, իսկ այնտեղ հակաիրանական տնտեսական պատժամիջոցների վերացման մասին առայժմ չեն էլ խոսում: Օբաման այնտեղ մեծամասնություն կազմող հանրապետականներին փորձում է համոզել գոնե չկասեցնել միջուկային գործարքը:

Ինչ վերաբերում է եվրոպացիներին, նրանք կջանան անմիջապես դուրս մղել ռուսական ու չինական ընկերություններին: Ռուսաստանի համար այս վտանգը միայն մասամբ է իրական, քանզի իրանցիներն առանձնապես չեն ձգտում Եվրոպայի հետ տնտեսական համագործակցության. երկրի պահպանողական վերնախավը Արեւմուտքի հետ բանակցում է հանուն պատժամիջոցների վերացման: Իրանում գտնում են, որ Արեւմուտքի ներթափանցումը կմեծացնի «գունավոր հեղափոխության» հավանականությունը, որը կտապալի այաթոլլահների վարչակարգը:

Այսպիսով, Արեւմուտքի եւ Իրանի տնտեսական ու քաղաքական հնարավոր մերձեցման հետ կապված մոսկովյան երկյուղն այնքան էլ հիմնավոր չէ: Վերլուծաբանները պատժամիջոցների վերացման դեպքում Ռուսաստանին սպառնացող ավելի լուրջ վտանգ են համարում իրանական ածխաջրածնային վառելիքի ազատ արտահանումը, ինչը կհանգեցնի դրա համաշխարհային գների անկմանը: Տվյալ դեպքում եւս փորձագետները մասամբ են իրավացի: Իրանցիները իրոք խոստանում են պատժամիջոցների վերացման դեպքում կտրուկ ավելացնել նավթի արտահանությունը: Ներկայումս Իրանն արտահանում է օրական մոտ 1 մլն բարել նավթ եւ խոստանում է այդ ցուցանիշն ավելացնել 2 կամ 2,5 անգամ, ապահովելով Եվրոպայում այսօր սպառվող նավթի գրեթե կեսը: Սակայն այդ արտահանության ծավալների աճին կխանգարի Արեւմուտքի տնտեսական սահմանափակումների ոչ թե ամբողջովին, այլ աստիճանական վերացումը, ինչպես նաեւ նավթը էժան վաճառելուց Իրանի հրաժարումը: Ըստ էության, իրանական քվոտային տիրացել է Սաուդյան Արաբիան, այնպես որ Թեհրանը կփորձի դա հետ ստանալ կա՛մ բանակցությունների միջոցով, կա՛մ էլ Եմենի եւ Սաուդյան Արաբիայի իրադրությունն ապակայունացնելու միջոցով:

Ինչ վերաբերում է «Նաբուկկո» խողովակաշարով դեպի ԵՄ իրանական գազի արտահանմանը, որով վախեցնում են «Գազպրոմին», լուրջ փորձագետները միաձայն ասում են, որ դա հնարավոր է առնվազն 10 տարի հետո: Մինչ այդ Իրանը ստիպված կլինի խողովակաշարերի ցանց կառուցել հարավային հանքավայրերից դեպի թուրքական սահման, կարգավորել հարաբերությունները Թուրքիայի հետ, բարձրացնել սեփական արդյունաբերության էներգաարդյունավետությունըՙ գազի սպառումը կրճատելու նպատակով: Իսկ 10 տարում շատ բան կարող է փոխվել, մանավանդ Մերձավոր Արեւելքում:

Փորձագետների կարծիքով, Մոսկվայի երրորդ «վախը» այն է, որ հակաիրանական պատժամիջոցների վերացման դեպքում իր ադզեցությունը Մերձավոր Արեւելքում զգալիորեն կթուլանա: Մինչեւ վերջերս դա իրոք ճշմարտանման էր, քանզի Իրանը տարածաշրջանում Ռուսաստանի գլխավոր գործընկերն էր, եւ Ռուսաստանի անշրջանցելիության ավարտը կթուլացներ Մոսկվայի ներկայությունը Մերձավոր Արեւելքում: Սակայն վերջին մեկ-երկու տարիներին ՌԴ իշխանություններին հաջողվեց գտնել այլընտրական հենարաններ. գլխավորապես Սիրիայի հարցում իր սկզբունքային դիրքորոշման շնորհիվ Ռուսաստանն ապացուցեց, որ ինքը, ի տարբերություն ԱՄՆ-ի, չի լքում դաշնակիցներին: Տվյալ հանգամանքը նպաստեց մասնավորապես եգիպտա-ռուսական կապերի ամրապնդմանը: Մոսկվային նաեւ հաջողվեց աշխատանքային հարաբերություններ հաստատել Սաուդյան Արաբիայի եւ Պարսից ծոցի երկրների հետ: Եվ հիմա արդեն Իրանին բնավ ձեռնտու չէ խզել Մոսկվայի հետ իր հարաբերությունները. չէ որ այդ դեպքում զենքի ու բարձր տեխնոլոգիաների մատակարար Ռուսաստանը, որն ունի նաեւ ՄԱԿ-ի ԱԽ-ում բանաձեւեր անցկացնելու կամ շրջափակելու հնարավորություն, հեշտությամբ կարող է մերձենալ ուրիշ երկրների հետ:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԹՄՄ-Ն ՄԵԾԱՐՈՒՄ Է ԴԱՆԻԵԼ ՎԱՐՈՒԺԱՆԻՆ

Հաջորդ գրառումը

«ՆՈՎՈՌՈՍԻԱ» ՆԱԽԱԳԻԾԸ ՍԱՌԵՑՎԵԼ Է

Համանման Հոդվածներ

6 հունիսի, 2025

«Գազայում վիճակն ավելի վատ է, քան դժոխքը Երկրի վրա»

06/06/2025
6 հունիսի, 2025

Կանգ առե՛ք

06/06/2025
Բեռնի համաժողովում Ամենայն հայոց Գարեգին Երկրորդ կաթողիկոսը ելույթի պահին իր հայացքն ուղղում է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախագահ Ռիտա Ֆամոսին: Լուսանկարը՝ ref.ch կայքի, հեղինակ՝ Ivars Kupcis WCC
6 հունիսի, 2025

Բեռնի համաժողովի նպատակը՝ հայացք ԼՂ  հակամարտությանը, այն չպետք է վերանա հանրային գիտակցությունից

06/06/2025
6 հունիսի, 2025

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Գերագույն հոգեւոր խորհրդի ժողով

06/06/2025
Հաջորդ գրառումը

«ՆՈՎՈՌՈՍԻԱ» ՆԱԽԱԳԻԾԸ ՍԱՌԵՑՎԵԼ Է

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

Նորություններ

Փաշինյանի Սյունիք մեկնած ուղղաթիռի նավիգացիայի վրա նշված է «Ազիզբեկով» բնակավայրը

08/06/2025

Նազելի Բաղդասարյանը դեռ չի՞ հերքել, որ Նիկոլ Փաշինյանի Սյունիք մեկնած ուղղաթիռի նավիգացիայի վրա նշված է «Ազիզբեկով» բնակավայրը. հայտնում է քաղաքական...

ԿարդալDetails

Փաշինյանը դիպուկ է նկատել, թե Առաջին նախագահը մի ահավոր, շատ վատ խասյաթ ունի՝ ինքը վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս

08/06/2025

Վթարված ավտոմեքենան Փաշինյանի ավտոշարասյունից չի եղել. ՆԳՆ

08/06/2025

Փաշինյանի ավտոշարասյունը հերթական ավտովթարի մասնակից է դարձել. վիրավոր կա

08/06/2025

Ջերմաստիճանը կբարձրանա

08/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական