Ուրբաթ, Հուլիսի 24, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՍԻՐԵԼԻ ՈՒՍՈՒՑՉԻՍ` ԱԿԱԴԵՄԻԿՈՍ ԱՇՈՏ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ԱՆՄՈՌԱՆԱԼԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ

29/05/2015
- 29 Մայիսի, 2015, ԱԶԳ շաբաթաթերթ

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԶԱՏԻԿՅԱՆ

Դեռեւս 1920թ., զգալով ապագայում թուրք-թաթարական նոր հայրենիք ձեռք բերած հորդաների ակնկալիքները, սոցիալիստական, եղբայրական գաղափարների ազդեցությունից հեռանալով, թերեւս հիշելով գերված ծննդավայր Շուշին, անդրադարձար «Վիճելի երկրամասերի» խնդրին: Դա առաջին ահազանգն էր, որը դժբախտաբար արձագանք չունեցավ ու կենդանացավ միայն 1965-1988թթ.: Բայց հուշերի արանքում, ծածուկ ու գաղտնագրի իմաստով գրված մտքերդ ուղեկցեցին քեզ ողջ կյանքիդ ընթացքում:

Ինչպես էիր հրճվում ու հպարտանում, երբ Շուշիից թթի օղի ու գինի էիր ստանում: Հոտոտում էիր շշերը, վայելք ապրում, աչքերդ շաղակալվում էին, վերապրումները կենդանացած շարվում էին կողքիդ, կարծես արթնանում էիր: Վիճակդ զգալով, տիկին Այծեմնիկը ասում էր. «Բեր ես էլ հոտոտեմ…»: Շիշը պարզում էիր տիկնոջդ ու ծնոտիդ հենարան դարձրած ձեռքդ անշարժացնելով` սպասում արձագանքի:

– Այդ բույրը միայն ես կարող եմ զգալ, Այծեմնիկ…

Այդպես ապրեցիր, ապրեցիր ժամանակի այն հովերով, որ նոր գաղափարախոսությունը ազատություն ու անկախություն կբերի հարազատ ժողովրդիդ… Սակայն այլ էին այդ շարժման ղեկավարների ծրագրերը: Քո սերնդակիցներից շատերը զգացին այդ եւ վաստակեցին «սպեցիֆիկ» որակումն ու քարավան կազմած ուղեւորվեցին սիբիրյան ճամբարներ…

Այսօր կլրանար քո ծննդյան 115-ամյակը: 13 օր ապրեցիր որպես 83 տարեկան, երազում էիր 85-ամյակիդ նվեր մատուցել հայոց պատմագիտությանը եւ լույս աշխարհ բերել վերջին կոթողային` «Ուրվագծեր 19-րդ դարի երկրորդ կեսի արեւելահայ հասարակական-քաղաքական մտքի պատմության», 1970թ. ավարտած աշխատությունդ, բայց նախանձն ու բանսարկուների, «քննադատների» խմբակը կարողացավ կասեցնել գրքի հրատարակումը: Նույնիսկ աշակերտիդ` Անաստաս Միկոյանի միջամտությունը չկարողացավ ճեղքել վայ գիտնականների կառուցած պատնեշը:

Հպարտորեն տարար հարվածը, գոհացար ՀԿԿ ԿԿ առաջին քարտուղար Անտոն Քոչինյանի ընդունելությամբ եւ սպասում էիր…

1965թ. տպագրվեց եւ 1969թ. վերահրատարակվեց Հ.Թուրշյանի «Սարդարապատի հերոսամարտը» գիրքը: Համաձայնվեցիր գրել առաջաբանը: Գրքի տպագրությանը արձագանքեց Սիմոն Վրացյանը, «պատմաշինարար» անվանեց քեզ, բայց չդժգոհեցիր…

1969թ. քո նախաձեռնությամբ, քանի որ ՀԱԱ Պատմության ինստիտուտն ասպիրանտական տեղ չէր հատկացրել, աշխատանքի անցա Սփյուռքահայության հետ մշակութային կապի կոմիտեում: Լուսահոգի, մեղմ ու բարեհամբյուր իմ դասախոսը, կոմիտեի նախագահ Վարդգես Համազասպյանը, ընդառաջելով հայրենիք հրավիրված սփյուռքահայ ուսուցիչների խնդրանքին, ինձ հանձնարարեց նրանց ուղեկցել Սարդարապատ: Լսելով այդ մասին, ցանկություն հայտնեցիր մասնակցել շրջագայությանը:

Հուշարձանը դիտելուց հետո, խմբի անդամների համար բացատրական դասախոսություն կարդացիր: Խմբի պատմության ուսուցիչներից մեկը, որ քաջածանոթ էր աշխատություններիդ, համարձակորեն հարցրեց` «Ինչպե՞ս ընդունեցիք քննադատությունն ու վիրավորանքը»: Քեզ հատուկ բարակ ժպիտ խաղաց աչքերիդ մեջ եւ պատասխանեցիր. «Եթե ճանաչում եք նրան (Ս.Վրացյանին – Հ.Զ.), ողջույններս հաղորդեք եւ հայտնեք, որ վիրավորված չեմ»:

Փոքր դադարից հետո, շրջվեցիր իմ կողմն ուՙ «Ձեր ուղեկցողը իմ աշակերտն է դառնալու: Նա եւս դեմ էր, որ այդ գրքի առաջաբանը գրեմ: Ես գիտեի, թերություններով, պատմական անճշտություններով գիրք էր, բայց եթե ես չգրեի առաջաբանը, գիրքը չէր տպագրվի եւ ժողովուրդը չէր իմանա հերոսական այդ ճակատամարտի մասին…»:

Գաղտնիքը բացահայտված էր: Համբավը, հեղինակությունը մի կողմ դրած, ինքնազոհաբերման ճանապարհով տպագրվեց Հայոց պատմության ամենաճակատագրական իրադարձությունը հանրահռչակող գիրքը: Սա մեծագույն քայլ էր մի խոշոր անհատականության կողմից, որը վայելում էր միայն պատկառանք ու անթաքույց հարգանք:

Սիրում էիր լսել Լուսինե Զաքարյանին, ոչ մի համերգ բաց չէր թողնում: Նստում էիր առաջին շարքում, թեքվում դեպի բեմը եւ ականջդ ուղղելով երգչուհուն, վայելում այնքան կարոտակեզ երաժշտությունը: Համերգից հետո լուռ քայլում էիր: Հետո բարձրացնում էիր աչքերդ ուՙ «Տես հոգեւոր երգը ինչ ուժ ունի, բոլորը հմայված են, բոլորը ինքնաճանաչում են ապրում…»:

Գորովալից ու քնքույշ փարվում, շոյում էիր Զվարթնոցի քարերը, մաքրում փոշին, գլուխդ առնում ափերի մեջ ու երկար լռում, հետո ինչ-որ բան էիր փնտրում, զարդանախշերի հետ զրուցում, իսկ հեռանալիս շրջվում էիր, խաչակնքվում, մտքում «Տերունական» աղոթքը շշնջում ու օրվա պարգեւած հմայքը գրկած, ծաղկեփնջով մտնում տուն…

Այսօր հանդիպելու ենք: Պատրաստ եմ հանդիմանանքներդ լսելու: Համարձակվել եմ գաղտնիքներիդ մի փոքր, փոքր հատվածները բացահայտել: Ներիր, չէի կարող չհիշել դրանք, քանզի քեզ հետ կապված հուշերի բեռը այնքան հաճելի պահեր են պարգեւում: Հույսով եմ, որ ներելու ես ինձ, որովհետեւ վաստակներիդ մասին ոչինչ չգրեցի, չգրեցիՙ որովհետեւ չէիր սիրում մեծարանքի արարողություններ, հանդիպումների գնալիս պահանջում էիր «գեներալի ընդունելություն» չկազմակերպել:

Հավատարիմ պատգամիդ, պարզապես զրուցեցինք…

Գիտեիր իմ գալու ժամը, ինքդ էիր բացում դուռը: Այսօր, երբ բացես դուռը, 115 տարեկան իմ ուսուցչինՙ քե՛զ, բարձրաձայն եմ բարեւելու, աշխարհլսու գոռալու եմ. «Բարի լո՜ւյս, Աշոտ Գարեգինի…»:

Նախորդ գրառումը

ԿԱՌԼՈՍ ԱՆԹԱՌԱՄՅԱՆ. «ՄԵՔՍԻԿԱՀԱՅԵՐՍ ՄԻՇՏ ԵՂԵԼ ԵՆՔ ՔԻՉ, ՍԱԿԱՅՆՙ ՆԵՐԿԱՅԱՆԱԼԻ»

Հաջորդ գրառումը

ՇՈՏ ԲԵԳԼԱՐՅԱՆԻ «ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՕՐԱԳԻՐ» ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸՙ ՄԱՅԻՍԻ 31-ԻՆ

Համանման Հոդվածներ

24 Հուլիսի, 2026

Երեք կինոդեմք Սփյուռքից` Սիմոն Աբգարյան, Սեւ Օհանյան, Թամարա Ստեփանյան

22/07/2026
24 Հուլիսի, 2026

Քնեսեթի ճանաչումն առկախվեց, բայց …

22/07/2026
10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
Հաջորդ գրառումը

ՇՈՏ ԲԵԳԼԱՐՅԱՆԻ «ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՕՐԱԳԻՐ» ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸՙ ՄԱՅԻՍԻ 31-ԻՆ

Լրահոս

«Դարի ահաբեկչության» վարկածը փլուզվում է. Սուրեն Սուրենյանց

23/07/2026

ՄԱԿ-ի անկախ փորձագետների գնահատականը, որով կասկածի տակ են դրվում Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և «Սրբազան պայքարի» անդամների նկատմամբ առաջադրված ահաբեկչության մեղադրանքների...

Մեկնարկում է հայ և թուրք երիտասարդների համար նախատեսված ծրագիր

23/07/2026

«Anadolu Kültür» կազմակերպության և «Եվրասիա համագործակցության հիմնադրամ»-ի (EPF) համատեղ նախաձեռնությամբ մեկնարկում է «Պատմությունների միավորում. երիտասարդական երկխոսություն անդրսահմանային ժառանգության միջոցով» ծրագիրը,...

Գագիկ Ծառուկյանը կրկին հրավիրվել է հարցաքննության՝ ՊԵԿ քննչական վարչություն. Տոնոյան

23/07/2026

Գագիկ Ծառուկյանի պաշտպաններ Երեմ Սարգսյանի և Էմին Խաչատրյանի՝ վաղվա մամուլի ասուլիսը հետաձգվում է, քանզի վաղը՝ ժամը 10:30-ին, Գագիկ Ծառուկյանը կրկին...

CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90

Որքան խորն են հակահայկական և թրքամետ քաղաքական «քաղցկեղի բջիջները» ներթափանցել միջազգային կառույցներ. Արման Աբովյան

23/07/2026

Մինչ Հայաստանում տեղի էր ունենում ընդդիմության նկատմամբ կատարյալ «բեսպրեդելը», աշխարհում տեղի են ունենում իրադարձություններ, որոնք լրջորեն ստիպում են մտածել այն...

Էրեբունիում հայտնաբերվել է մ.թ.ա. 7-6-րդ դարերի եզակի որմնանկար

23/07/2026

Ֆրանս-հայկական հնագիտական արշավախումբը հայտնաբերել է ուշագրավ որմնանկարի դրվագ: «Աննախադեպ գտածո Էրեբունիի հնավայրում։ Ֆրանս-հայկական հնագիտական արշավախումբը հայտնաբերել է ուշագրավ որմնանկարի դրվագ`...

Շաբաթ-կիրակի շորի շուկան էլ է գալու, ավելի լայն մասշտաբով դուրս ենք գալու. «Առինջ Մոլի» աշխատակից

23/07/2026

Շաբաթ-կիրակի շորի շուկան էլ է գալու, ավելի լայն մասշտաբով դուրս ենք գալու։ Հարցին վերջիվերջո պետք է լուծում տրվի, չի կարելի...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական