Ուրբաթ, Հուլիսի 24, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՊԵՏՔ Է ԲԱՐԵՓՈԽԵԼ ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ՀԱՆԳԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵԼԱՁԵՎԸ

29/05/2015
- 29 Մայիսի, 2015, ԱԶԳ շաբաթաթերթ

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

Նախորդ օրը գումարվեց «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթականՙ 24-րդ նիստը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ: 23 տարի առաջ ՀՀ առաջին նախագահի նախաձեռնությամբ ստեղծված հիմնադրամը, որին անդամ են մեր երեք եկեղեցիները, Սփյուռքի կարեւորագույն գրեթե բոլոր կառույցներն ու Հայաստանի զույգ հանրապետությունների պետական գլխավոր մարմինները, մեր պետության ու ժողովրդի կայուն ու մնայուն ձեռքբերումներից է, որը կոչված է նախախնամական դեր կատարելու հայրենիքի համար: Նվազ քան քառորդ դար արդեն հիմնադրամը կարեւորագույն ծրագրեր է իրականացրել Արցախի եւ ՀՀ-ի մեջ ու միջեւ: Ստեղծվել են ավանդույթներ, որոնց պահպանմանը եւ կենսագործմանը լծված են բազմաթիվ նվիրյալներ Հայաստանում թե Սփյուռքում: Եվ հիմա, շուրջ քառորդ դար անց, անհրաժեշտություն է առաջացել փոխել-արդիականացնելու որոշ մոտեցումներ ու գործելաձեւերՙ միշտ պահպանելով հիմնական գաղափարախոսությունըՙ Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը:

Խոստովանենք. այսօր մեզ չի կարող բավականացնել հեռուստամարաթոններով եւ այլ միջոցառումներով կազմակերպվող հանգանակությունների ներկա ձեւն ու մանավանդ արդյունքը: Պաշտոնական տվյալներով 2014 թ.ին արձանագրվել է ընդամենը 12 399 550 դոլարի նվիրատվություն եւ խոստում նվիրատվության: Ամոթալի գումար է պարզապեսՙ յուրաքանչյուր հայի դիմաց ընդամենը 1 դոլարից մի քիչ ավել, տարեկա՛ն: Այնինչ դրսում թե ներսում ունենք ոչ քիչ թվով մեծահարուստներ, որոնցից յուրաքանչյուրն առանձին կարող է նվիրաբերել այդքան գումար: Ուրեմն որո՞նք են պատճառները նման խեղճ արդյունքիՙ անվստահությո՞ւնը, ոգեւորության ու համոզումի պակա՞սը, ոչ հանձնառու կեցվա՞ծքը, կազմակերպչական սխալնե՞րը…

Անշուշտ, այսօր (վաղն էլ հավանաբար) մեր բոլոր կազմակերպություններն էլ ունեն գումարների կարիք: Եկեղեցինՙ ազգային մեր ամենահարուստ կառույցը, որն ընդհանրապես եւ ի բնե չի սիրում գումար նվիրաբերել, միշտ կարիք ունի դրամիՙ նոր եկեղեցիներ ու փարթամ տաճարներ է կառուցում, երբեմն բոլորովին անտեղիՙ ինչպես Կալիֆոռնիայում, դրանց հետագա պահպանման բեռն էլ բարդելով ազգի ուսերին: Ավանդական կուսակցություննե՞րը: Դրանցից ամենահարուստը, անկասկած, ՀՅԴաշնակցությունն է, որն իր եւ ուղեկից կազմակերպությունների շրջանակում անդադար է հանգանակություններ անցկացնումՙ բայց իր սեփական պետքերի ու ծրագրերի համար: Հնչակյաննե՞րը, որոնք ավանդաբար ներկայանում են որպես համեստ խավի համեստ կազմակերպություն եւ, հետեւաբար, միշտ փողի կարիք ունեն: ՌԱԿ-ը՞, որը, ընդհակառակը, միշտ համարվել է հարուստ կազմակերպություն, այնինչ (ներսից գիտեմ) ավանդաբար ոչ թե հարուստ, այլ հարուստների՛ կազմակերպություն է եղել, որոնց գումարները վաղուց տրվել են Բարեգործականին ու Եկեղեցուն: ՀԲԸՄիությո՞ւնը, որն իր լավագույն կրթօջախը Կիպրոսում փակելուց հետո հիմա, արդեն 12 տարի, հաճախորդ է փնտրում այդ կալվածքի համար: Ամերիկայի հայկական համագումա՞րը. այս պահին ամեն ինչ խառն է այնտեղ: Կարիք չկա խոսելու Հայաստանի կառավարության ծով կարիքների ու պարտքերի մասին- ամեն օր ենք խոսում ու գրում…

Մնում է գտնել-հասնել-դիմել այն զանգվածներին ու անհատներին, որոնք ոչ մի կազմակերպության անդամ կամ համակիր չեն, հեռու են ազգային հարցերից ու գործերից, եւ իրենց հայ լինելը հիշում են կա՛մ պապիկներին ու տատիկներին մտաբերելիս, կա՛մ էլ… քյաբաբ սարքելիս: Բայց նրանց պետք է մոտենալ, խոսել նրանց հասկանալի լեզվով, ըմբռնելի ձեւերով:

Նրանք շատ կարեւոր են, քանզի կազմում են սփյուռքահայության հիմնական զանգվածը: Սակայն զգույշՙ նրանք կարեւոր են ոչ միայն իբրեւ պոտենցիալ նվիրատու, այլ որպես հայության թիվ ու որակ, ինչի ապահովումը հիմնադրամի գլխավոր առաքելություններից է:

Անդրադառնալով նվիրահավաքների կազմակերպչական կողմին, ես չեմ հասկանում, օրինակ, թե ինչո՞ւ է ամենամյա հեռուստամարաթոնը միշտ կազմակերպվում Լոս Անջելեսում, գրեթե միեւնույն ձեւաչափով, նույն դեմքերով, անգամ նույն խոսքերով ու երգերով: Մինչդեռ Մ. Նահանգների Արեւելյա՛ն ափի քաղաքներն են, Նյու Յորքը, Նյու Ջերսին, Պոստոնը, Դետրոյթն ու Ֆիլադելֆիան, որոնք ավանդաբար եղել են գլխավոր դոնորները համազգային հանգանակություններում, սկսած 1919 թ.ից, երբ Զորավար Անդրանիկի գլխավորությամբ կազմակերպված Փրկության հանգանակության ընթացքում դեռեւս շատ նոսր ամերիկահայությունը նվիրաբերեց 532036 դոլար, որը համապատասխանում է այսօրվա շուրջ 15 միլիոնին:

Անշուշտ, նորագույն տեխնոլոգիաների եւ արդիական մեթոդների կիրառումը շատ ավելի արդյունավոր կարող է դարձնել մեր նմանօրինակ ձեռնարկումները: Սակայն մինչ այդ անհրաժեշտ է փոխել սկզբունքային մի քանի մոտեցում.

ա – Պետք է նվազագույնի հասցնել կառավարության ու պետական պաշտոնյաների դերակատարությունը այս գործում: Նրանց դերը պետք է սամհանափակվի ծրագիր-նախահաշիվ-կատարողական հաշվետվություն ներկայացնելու ծիրի մեջ: Պետական պաշտոնյան բնականաբար վճարվում է, իսկ ով վճարվում էՙ նրա խոսքը համոզիչ չի թվում շատ շատերին:

բ – Ընդհակառակը, պետք է մեծացնել տեղական հանգանակիչ մարմինների լիազորություններն ու պատասխանատվությունը: Անշահախնդիր եւ հասարակական հիմունքներով աշխատողը միշտ էլ ավելի ազդեցիկ ու համոզիչ է նվիրատուի համար:

գ – Միշտ հիշել, որ նման ձեռնարկումների ժամանակ գլխավոր կապիտալը ոչ թե նյութական, այլ բարոյական էՙ վստահելիությունը: Հաշվետվությունների ժամանակ պետք է լինել բծախնդիր ու ճշգրիտ, չթաքցնել բացթողումները, անգամ ձախողությունները: (Այս առումով խիստ տարօրինակ էր հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանի նախորդ օրվա պատասխանը լրագրողներին: Խոսելով Վարդենիս-Մարտակերտ ճանապարհի կառուցման մասին, որը նախորդ երկու տարիների գլխավոր ծրագիրն էր, նա ասել է, որ այդ ճանապարհի ամբողջ հատվածում հողային աշխատանքներն ավարտված են եւ մնում է միայն ասֆալտապատելը: Սխա՛լ: Հիշյալ 116 կմ հատվածը ներկա պահին հողային էլ չէ, այլՙ փոսային: Եվ մինչեւ ասֆալտապատելը անհրաժեշտ է լինելու այն կրկին վերածել գրունդայինի):

Անշուշտ, քննելու եւ վերաքննելու դեռ շատ հարցեր կան, որոնք լուծման եւ արդիականացման կարիք ունեն, ինչպիսին է, օրինակ, Ռուսաստանի 2,5 միլիոն հայության զանգվածներին մոտենալու դժվարին խնդիրը, եւ կամ Համահայկական կոչվող բանկի գոյության վերաիմաստավորման հարցը: Այդ բոլորից հետո, համոզված եմ, մի քանի տարվա տքնաջան աշխատանքով կարելի կլինի «Հայաստան» հիմնադրամի միջոցով մեր ազգային նպատակների համար հավաքել ոչ թե 12-13 միլիոն ընդամենը, այլ հասնել տարեկան 100 միլիոն դոլարի թիրախին:

Նախորդ գրառումը

ԲՈՒՆԴԵՍԹԱԳԸ ՔՆՆԱՐԿԵԼՈՒ Է «ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԽՆԴԻՐՆ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ»

Հաջորդ գրառումը

ԶՈՒԳԱՀԵՌՆԵՐ ԵՎ ԶՈՒԳԱՀԵՌ ԱՇԽԱՐՀՆԵՐ

Համանման Հոդվածներ

24 Հուլիսի, 2026

Երեք կինոդեմք Սփյուռքից` Սիմոն Աբգարյան, Սեւ Օհանյան, Թամարա Ստեփանյան

22/07/2026
24 Հուլիսի, 2026

Քնեսեթի ճանաչումն առկախվեց, բայց …

22/07/2026
10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
Հաջորդ գրառումը

ԶՈՒԳԱՀԵՌՆԵՐ ԵՎ ԶՈՒԳԱՀԵՌ ԱՇԽԱՐՀՆԵՐ

Լրահոս

Մեղադրող կողմն էլ է ընդունում՝ հիմնավոր ապացույցներ չկան․ Անդրանիկ Թևանյան

24/07/2026

«Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ Անդրանիկ Թևանյանը «Երևան–Կենտրոն» ՔԿՀ-ից նամակ է հրապարակել. Դատավոր Գ․Աբելյանը 2-րդ անգամ պատվեր կատարեց՝ իմ դեմ հարուցված...

Գուտերեշը հայտարարել է Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի անվերահսկելի դառնալու մասին

24/07/2026

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հայտարարել է, որ Մերձավոր Արևելքում իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից։ Գուտերեշն այդ մասին հայտարարել է...

Լևոն Արոնյանը դարձել է «Biel Chess Festival 2026» մրցաշարի հաղթող

24/07/2026

Լևոն Արոնյանը հաղթել է Շվեյցարիայում անցկացվող հեղինակավոր Բիլի շախմատային փառատոնի Գրոսմայստերների եռամարտում (Grandmaster Triathlon)՝ մրցակիցներին առաջ անցնելով 4 միավորով և...

Վե՞րջ, Անքորիջի պայմանավորվածությունները «գրվեցին սառույցին»… Արտակ Զաքարյան

24/07/2026

Մանիլայում, ՌԴ արտգործնախարար Լավրովի ու ԱՄՆ պետքարտուղար Ռուբիոյի 35 րոպեանոց հանդիպման@ գլխավոր եզրակացությունն այն է, որ Անքորիջում ձեռքբերված պայմանավորվածությունները մոռացվում...

Հայտարարություն զինված ուժերում բռնության ու մահվան դեպքերի վերաբերյալ

24/07/2026

Հասարակական մի շարք կազմակերպություններ մտահոգությունն են հայտնում ՀՀ զինված ուժերում ոչ մարտական պայմաններում զինծառայողների շարունակական մահերի առնչությամբ։ ՀԿ-ների հայտարարությունն ամբողջությամբ՝ ստորև․...

«Դարի ահաբեկչության» վարկածը փլուզվում է. Սուրեն Սուրենյանց

23/07/2026

ՄԱԿ-ի անկախ փորձագետների գնահատականը, որով կասկածի տակ են դրվում Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և «Սրբազան պայքարի» անդամների նկատմամբ առաջադրված ահաբեկչության մեղադրանքների...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական