ԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ ԵՎ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐՈՒՄ ՏԵՍՉԱԿԱՆ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԱՐԳԵԼՔԸ ՎԵՐԱՑՎԵՑ
Նկատի առնելով 2014թ. տեղի ունեցած մի շարք դեպքերը, մասնավորապես Եղվարդի մանկապարտեզում երեխաների զանգվածային թունավորումը, կառավարությունը երեկ վերացրեց առողջապահության նախարարության աշխատակազմի առողջության պահպանման տեսչության դպրոցներում եւ նախադպրոցական հիմնարկներում ստուգում անցկացնելու արգելքը:
