Երկուշաբթի, Հունիսի 9, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱՐԺԱՆԱՎՈՐ ԳԻՏՆԱԿԱՆԸ ԵՎ ՆՐԱ ԱՆՑԱԾ ՈՒՂԻՆ

22/05/2015
- 22 Մայիսի, 2015, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՀ ԳԱԱ Մ.Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտ

Հրաչիկ Սարգսի Ավագյանը ծնվել է 1930թ. մայիսի 22- ին Հայկական ԽՍՀ Տավուշի մարզի Պառավաքար գյուղումՙ աղքատ գյուղացու ընտանիքում:

1937թ. աշնանը ընտանյոք հանդերձ տեղափոխվել են Երեւան, որտեղ էլ 1938թ. ընդունվել է միջնակարգ դպրոց:

Միջնակարգ դպրոցն ավարտել է 1949թ.-ին եւ նույն տարում էլ ընդունվել Երեւանի Կ.Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտի լեռնային ֆակուլտետը: Ինստիտուտը գերազանցությամբ ավարտել է 1954թ.-ինՙ ստանալով լեռնային ինժեների որակավորումՙ «Օգտակար հանածոների հանքավայրերի որոնում եւ հետախուզում» մասնագիտությամբ:

1954թ.-ին ընդունվել է Հայաստանի նախարարների խորհրդին առընթեր երկրաբանական վարչության Հանքավանի երկրաբանահետախուզական արշավախումբՙ երկրաբանի պաշտոնով: 1956թ.-ի մայիս ամսից նշանակվել է Ղազմայի (այժմ Գլաձորի) բազմամետաղային հետախուզական արշավախմբի գլխավոր ինժեներ, որտեղ մինչեւ 1961թ. աշխատելուց հետո նշանակվել է Իջեւանի շրջանի Սարիգյուղի բենթոնիտային կավերի հետախուզական խմբի պետ: Հ.Ավագյանի անմիջական մասնակցությամբ եւ ղեկավարությամբ ընդամենը մեկ ու կես տարում հետախուզվել եւ գնահատվել է աշխարհում խոշորագույն, իսկ հումքի որակի առումով լավագույններից մեկը համարվող Սարիգյուղի հանքավայրը: Այդ մեկ ու կես տարվա ընթացքում հանքավայրի պաշարները երկու անգամ հաստատվել են նախկին ԽՍՀՄ-ի Պաշարների պետական հանձնաժողովի կողմից բարձր գնահատականներով: Պաշարների հաշվարկի երկու հաշվետվությունների հեղինակն է եղել, որոնց համար էլ արժանացել է պետական պարգեւի:

1964թ.-ին նշանակվել է ինքնուրույն հաշվեկշռով գործող Սիսիանի երկրաբանահետախուզական արշավախմբի պետի պաշտոնում, որտեղ էլ աշխատել է մինչեւ 1970թ. մայիսի 10-ը: Այդ ընթացքումՙ 1968թ.-ի հոկտեմբերին պաշտպանել է գիտ. թեկնածուի գիտ. աստիճանի հայցման թեզը, 1969թ.-ի փետրվար ամսին ստացել է երկրաբանահանքաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:

1970թ.-ի մայիսի 10-ից գործուղվել է Ալժիրի Ժողովրդադեմոկրատական Հանրապետություն սովետական երկրաբան մասնագետների ղեկավարի պաշտոնով: Ալժիրից վերադարձել է 1971թ.-ի հոկտեմբերի 20-ին: Հասանելիք արձակուրդը վայելելուց հետոՙ 1972թ.-ի հունվարից, նշանակվել է Հայաստանի, ինչպես նաեւ ամբողջ ԽՍՀՄ-ի համար բոլորովին նորույթ համարվող բնական ցեոլիտների որոնողական արշավախմբի պետ: Հունվար-փետրվար ամիսներին զբաղվել է գրականության հետազոտման եւ ապա նախագիծ ու նախահաշիվ կազմելու աշխատանքներով եւ մարտ ամսից անցել է դաշտային աշխատանքների կատարմանը: Դաշտային աշխատանքների առաջին իսկ այցելության օրը, Հայաստանի հյուսիսարեւելյան ծայրամասումՙ Նոյեմբերյանի շրջանի տարածքում, Հարավային Կովկասի 3 հանրապետությունների շփման գոտում, հայտնաբերվել է բնական ցեոլիտների, բենթոնիտների, ցեոլիտ-բենթոնիտային խառը տարատեսակի եւ Իժեւսկի տիպի հանքային ջրերի աշխարհում խոշորագույնը համարվող հանքավայրը: Այս թեման էլ հանդիսացել է Հ.Ավագյանի դոկտորական գիտական աստիճանի հայցման թեմա, որն էլ հաջողությամբ պաշտպանել է 1989թ.-ին:

1977-1980թթ. աշխատել է Հայաստանի Երկրաբանական վարչության Կապանի արշավախմբում գլխավոր ինժեների պաշտոնով, իսկ 1980թ.-ին տեղափոխմամբ նշանակվել է Հայաստանի գունավոր մետալուրգիայի Ազատեկի ոսկու հետախուզական արշավախմբի պետ: Գունավոր մետալուրգիայի վարչության կազմում աշխատել է մինչեւ 1983թ.-ը, որտեղից էլ գործուղվել է Կոնգոյի Ժողովրդական Հանրապետություն ՄՖուատի լեռնահանքային ձեռնարկությունՙ գլխավոր երկրաբանի պաշտոնով: Երեք տարի Կոնգոյի Հանրապետությունում աշխատելուց հետո վերադարձել է հայրենիք եւ շարունակել աշխատել Հայաստանի գունավոր մետալուրգիայի վարչության կազմում մինչեւ ձեռնարկության լուծարումըՙ 1991թ.-ը:

1991թ.-ից մինչեւ 1994թ.-ի հունվարի 20-ը աշխատել է «Բեկում» եւ «Ադամանդ» ձեռնարկություններում որպես տնօրենների խորհրդական: 1994թ.-ի հունվարի 20-ից մինչեւ օրս աշխատում է ՀՀ ԳԱԱ տնտեսագիտության ինստիտուտում որպես թեմատիկ խմբի ղեկավար, բաժնի վարիչ:

Մինչեւ ՀՀ ԳԱԱ տնտեսագիտության ինստիտուտ տեղափոխվելը գրել եւ հրատարակել է մեկ մենագրություն եւ 38 գիտական հոդված: ՀՀ ԳԱԱ տնտեսագիտության ինստիտուտում աշխատելու ժամանակահատվածում հրատարակել է 11 մենագրություն, 60 գիտական եւ 80-ից ավելի գիտահանրամատչելի հոդվածներ: Վերջիններիս գերակշիռ մասը տպագրվել է ՀՀ ԳԱԱ «Գիտություն» թերթում:

Հայկական ԽՍՀ Կառավարությանն առընթեր երկրաբանական վարչությունում աշխատելու ընթացքում պարգեւատրվել է Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի պատվոգրով, Վ.Ի.Լենինի ծննդյան 100 ամյակին նվիրված մեդալով եւ Սարիգյուղի հանքավայրի բենթոնիտային կավերի հետախուզման եւ հումքի պաշարները նախկին ԽՍՀՄ-ի Պաշարների պետական հանձնաժողովում (Մոսկվա) երկու անգամ բարձր գնահատականներով հաստատելու համար արժանացել է պետական դրամական պարգեւի: Հայաստանի Հանրապետության Մ.Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտում աշխատելու ընթացքում պարգեւատրվել է Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի պատվոգրով:

Սրտանց շնորհավորելով մեր գործընկերոջ ծննդյան 85-ամյակըՙ նրան մաղթում ենք քաջառողջություն, նորանոր պրպտումներ եւ բեղուն գրիչ:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՄՏԱՀՈԳԻՉ ՓԱՍՏԵՐ ՋԱՎԱԽՔՈՒՄ ՀԱՅՈՒԹՅԱՆ ԹՎԻ ԵՎ ԾՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Հաջորդ գրառումը

ԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ ԵՎ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐՈՒՄ ՏԵՍՉԱԿԱՆ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԱՐԳԵԼՔԸ ՎԵՐԱՑՎԵՑ

Համանման Հոդվածներ

6 հունիսի, 2025

«Գազայում վիճակն ավելի վատ է, քան դժոխքը Երկրի վրա»

06/06/2025
6 հունիսի, 2025

Կանգ առե՛ք

06/06/2025
Բեռնի համաժողովում Ամենայն հայոց Գարեգին Երկրորդ կաթողիկոսը ելույթի պահին իր հայացքն ուղղում է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախագահ Ռիտա Ֆամոսին: Լուսանկարը՝ ref.ch կայքի, հեղինակ՝ Ivars Kupcis WCC
6 հունիսի, 2025

Բեռնի համաժողովի նպատակը՝ հայացք ԼՂ  հակամարտությանը, այն չպետք է վերանա հանրային գիտակցությունից

06/06/2025
6 հունիսի, 2025

Եվրոպայի ռաբբիների  70-րդ համաժողովը գումարվելու է նոյեմբերի 3-6-ը Բաքվում

06/06/2025
Հաջորդ գրառումը

ԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ ԵՎ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐՈՒՄ ՏԵՍՉԱԿԱՆ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԱՐԳԵԼՔԸ ՎԵՐԱՑՎԵՑ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Հենց ոստիկանության հրապարակած տեսանյութից ակնհայտ է, որ խառնաշփոթ են ստեղծել հենց Նիկոլի շարասյան համար

08/06/2025

Ոստիկանությունը «հերքող» տեսանյութ է դրել՝ այնպիսի խորամանկ նկարագրությամբ, որ կարող է թվալ, թե Նիկոլի շառասյունը որևէ կապ չունի վթարի հետ....

ԿարդալDetails

Փաշինյանի Սյունիք մեկնած ուղղաթիռի նավիգացիայի վրա նշված է «Ազիզբեկով» բնակավայրը

08/06/2025

Փաշինյանը դիպուկ է նկատել, թե Առաջին նախագահը մի ահավոր, շատ վատ խասյաթ ունի՝ ինքը վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս

08/06/2025

Վթարված ավտոմեքենան Փաշինյանի ավտոշարասյունից չի եղել. ՆԳՆ

08/06/2025

Փաշինյանի ավտոշարասյունը հերթական ավտովթարի մասնակից է դարձել. վիրավոր կա

08/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական