Երկուշաբթի, Հոկտեմբերի 13, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«ՕՍՄԱՆՅԱՆ ԿԱՅՍՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՅ ՔԱՂԾԱՌԱՅՈՂՆԵՐԸ»

22/05/2015
- 22 Մայիսի, 2015, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հ. ԾՈՒԼԻԿՅԱՆ

Փաստական հարուստ նյութերի օգտագործմամբ բազմաթիվ հատորներ, գիտական ուսումնասիրություններ են հրատարակվել վերջին տասնամյակների ընթացքում: Հայ եւ օտար հեղինակներ անդրադարձել են արեւմտահայերի հրեշավոր կոտորածների դրդապատճառներին, ծրագրավորման եւ իրագործման մանրամասներին ու հետեւանքներին: Այդուհանդերձ կան որոշակի թեմաներ, որոնք կամ ամբողջովին են անտեսվել, կամ էլ մակերեսային են դիտարկվել: Այդ թեմաների թվին է պատկանում հայերի սատարը այն հասարակությանը, որտեղ նրանք ապրում էին:

Գաղտնիք չէ, որ Թուրքիայում եւ եվրոպական տարբեր երկրներում բարձրագույն կրթություն ստացած բազմաթիվ հայեր իրենց անմիջական նպաստն են բերել Թուրքիայի տնտեսության ամենատարբեր ոլորտների զարգացման գործում: Նույնիսկ որոշակի ժամանակահատվածներում նրանք բարձր պաշտոններ են զբաղեցրել կառավարական մարմիններում:

Այս խնդրի ուսումնասիրությանն է նվիրված Մեծ Բրիտանիայում Հայոց ցեղասպանության հարյուրամյակի հիշատակությունների հանձնախմբի հրատարակությամբ Լոնդոնում անգլերեն լեզվով լույս տեսած դոկտ. Հրաչ Գույումջյանի «Բնիկ հայ քաղծառայողները Օսմանյան կայսրությունում 1909 թվին» գրքույկը, որին հոդվածներով իրենց մասնակցությունն են բերել նաեւ Բրիտանիայի լորդերի պալատի բարոնուհի Քերոլայն Քոքսը, հայտնի քաղաքական մեկնաբան, «Կալիֆոռնիա կուրիեր» թերթի հրատարակիչ եւ խմբագիր Հարութ Սասունյանը եւ Օսմանյան Թուրքիայում ապրող քրիստոնյաների սոցիալ-մշակութային պատմության մասնագետ դոկտ. Հերվե Գեորգելիչը:

Վաթսուներեք էջանոց գրքույկում հիմնականում թարգմանաբար ներկայացված են 1906-1910 թվերի Կոնստանդնուպոլսի Սուրբ Փրկիչ հայկական հիվանդանոցի հրատարակած օրացույց-ալմանախից վերցված տվյալները: Օրացույց-ալմանախը, ըստ Գույումջյանի, կանոնավոր կերպով որպես տարեգիրք հրատարակվել է 1900-1910 թվերին: Այնուհետեւ 14 տարվա դադարից հետո վերահրատարակվել է 1924-ին մինչեւ 1949 թվականը: Գույումջյանը նշում է, որ 1910 եւ 1924 թվերի տարեգրքերում հայ քաղծառայողների ցուցակներ ընդգրկված չեն եղել: Դա կարելի է բացատրել 1909-ի Ադանայի եւ 1915-ի Մեծ եղեռնի զանգվածային բնաջնջման ծրագրերի իրականացման փաստերով:

1909-ի տվյաներով կառավարությունում ծառայել են Գաբրիել էֆենդի Նորատունկյանը (Հանրային աշխատանքների եւ առեւտրի նախարար), Աբրահամ փաշա Երամյանը, Հովհաննես փաշա Սաքըզը եւ Մանուկ էֆենդի Ազարյանը, որոնք եղել են սենատի պատգամավորներ: Կայսրության 16 դեսպաններից երկուսը հայեր են եղել հանձինս Մանուկ էֆենդի Ազարյանի (Սերբիայում) եւ Հովսեփ էֆենդի Միսաքյանի (Նիդերլանդներում):

Օրենսդիր, գործադիր, արդարադատության, առողջապահության, կապի, ֆինանսների, հարկային, կրթության, տրանսպորտի, հանքային գործունեությունների, երկաթուղային գծերի, արտաքին գործերի, ճարտարապետության, հրատարակչական, ջրամատակարարման, գյուղատնտեսական մարմիններում մեծ թվով հայեր են ծառայել, որոնցից ոմանքՙ զորապետի, հրամանատարի, սպարապետի զինվորական բարձրագույն աստիճաններով: «Սաբահ» եւ «Թերաքե» պարբերականների սեփականատերեր են եղել համապատասխանաբար Միհրան էֆենդի Նաքքաշյանը եւ Գրիգոր Ֆայիք էֆենդի Քայսերլյանը:

Միհրան էֆենդի Մամիկոնյանը եղել է Յաֆա (Ջաֆֆա)-Երուսաղեմ երկաթուղային գծերի հանձնակատարը: Արտգործնախարարության արտաքին թղթակցությունների մատենագիրըՙ Պետրոս էֆենդի Բերբերյանը, նույն բաժնի տնօրենըՙ Ռուբեն էֆենդի Քարաքաշյանը:

Գրքում բաժին առ բաժին ներկայացված են ավելի քան 400 բնիկ հայորդիների անունները, որոնք որպես քաղծառայողներ զբաղեցրել են պաշտոններ կառավարության ամենատարբեր աստիճանաշարերումՙ նախարարներից մինչեւ սովորական պաշտոնյա: Մինչ նրանք ծառայելիս են եղել հավատարմորեն, կառավարության թուրք պատգամավորները գաղտնիորեն մշակել են հայ ժողովրդի բնաջնջման ցեղասպանական հրեշավոր ծրագիրը:

Գրքում զետեղված են նաեւ Թեոդոր Ռուզվելտի, Ջեյմս Պրայսի, կոմս Վուլֆ-Մետերնիխի, Մորգենթաուի, Ռոնալդ Ռեյգանի, Չերչիլի, Բարոն ֆոն Վանգենհայմի, Ֆրիդյոֆ Նանսենի եւ այլոց խոսքերը Հայոց մեծ եղեռնի վերաբերյալ, ինչպես նաեւ աշխարհի տարբեր երկրներում եւ քաղաքներում տեղադրված Ցեղասպանության խաչքարերի եւ հուշակոթողների գունավոր լուսանկարները:

Հարցադրում անելով, թե ի՞նչ եղան, որտե՞ղ անհետացան այն հայերը, որոնք կառավարական ամենաբարձր պաշտոններ էին զբաղեցնում, գիրքը փորձ է անում հավերժացնելու նրանց անմահ հիշատակը եւ ցույց տալու, որ նրանք իրենց գիտելիքներով եւ նվիրվածությամբ նպաստում էին Թուրքիայի զարգացմանը եւ ժողովրդականացմանը, քանի որ նրանց պաշտոններ վստահել էին ոչ թե սիրուն աչքերի համար, այլ այն պատճառով, որ համապատասխան որակավորում ունեցող թուրքեր չէին գտնվել:

Բացի դրանից, գիրքը այժմեական է, որովհետեւ ինչպես Քերոլայն Քոքսն է գրումՙ «ոճրագործությունների այդ տարածքները այսօր էլՙ հարյուր տարի անց Հայոց ցեղասպանությունից, ականատես են լինում միեւնույն սարսափներին եւ վայրագություններին, որը նշանակում է, որ միջազգային հասարակությունը ամբողջովին չի յուրացրել Ցեղասպանության դասերը»:

Ավելացնենք, որ դոկտ. Հրաչ Գույումջյանը բնապահպանական գիտությունների մասնագետ է եւ զբաղվում է շրջակա միջավայրի պահպանության-պաշտպանության իրավական հարցերով: Եղել է Լիբանանի եւ Մերձավոր Արեւելքի այլ երկրների կառավարությունների խորհրդական նորագույն տեխնոլոգիաների ներդրման հարցերով:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՄԱՐՇԱԼ ԽՈՒԴՅԱԿՈՎԻ «ԵՐԿՈՒ ԿՅԱՆՔԸ»

Հաջորդ գրառումը

ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹԵԱՆ ՍԵՎ ԳՈՅՆԸ

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹԵԱՆ ՍԵՎ ԳՈՅՆԸ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Ոսկին մտնում էր Հայաստան, հետո գնում էր այլ երկիր. դրա ազդեցությունը մեր տնտեսական աճի վրա զրոյական էր. Պապոյան

13/10/2025

Հայաստան–ՌԴ առևտրաշրջանառության թիվը ուռճացված չէր. ոսկու շրջանառություն էր տեղի ունենու, որից Հայաստանը չուներ ոչ մի օգուտ, այդ թիվը զրո էլ...

ԿարդալDetails

Ողջունում եմ Հայաստանում թուրքական ներդրումները. մենք էլ այնտեղ կարող ենք ներդրումներ անել, երբ սահմանը բացվի. Պապոյան

13/10/2025

Ամերիկյան կողմի հետ կքննարկենք «TRIPP»-ի ներդրումային ծրագիրը, նաև ԱՄՆ խոշոր ընկերությունների ներդրումային ծրագրերը Հայաստանում. Պապոյան

13/10/2025

Երևանում փոշու ամենաբարձր կոնցենտրացիաները դիտվել են հոկտեմբերի 9-ին, Նուբարաշենում ծծմբի երկօքսիդի չափը գերազանցվել է 3 անգամ

13/10/2025

Այսօր առավոտյան իսրայելական բանտերից ազատ է արձակվել 2000 պաղեստինցի

13/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական