Չորեքշաբթի, Մայիսի 27, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՄԱՐՇԱԼ ԽՈՒԴՅԱԿՈՎԻ «ԵՐԿՈՒ ԿՅԱՆՔԸ»

22/05/2015
- 22 Մայիսի, 2015, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՎԱԼԵՐԻ ՄԱՐԳԱՐՅԱՆ

Կամ «Իլհամ Ալիեւի ականջները» ՌԴ պետական հեռուստատեսությամբ

Երկուշաբթի օրը ռուսական «Россия-РТР» հեռուստաալիքով ցուցադրվեց ֆիլմ սովետական ավիացիայի մարշալ Սերգեյ Խուդյակովի (Արմենակ Խանփերյանց) մասին: Ֆիլմը կոչվում էր «Մարշալ Խուդյակովի երկու կյանքը»: Սցենարի հեղինակը եւ բեմադրիչը Մաքսիմ Օգեչինն է:

Ալիքի պաշտոնական կայքէջում նախապես նշվել էր, որ ֆիլմը բացառապես ավիացիայի մարշալ Խուդյակովի մասին է: Սակայն ժապավենի դիտումը ուրիշ մտքեր է առաջացնում: Ըստ էության, ֆիլմի ամբողջ տրամաբանությունը Բաքվի 26 կոմիսարների ժամանակների դեպքերը կապում է հայերի եւ ՀՅԴ կուսակցության գործունեության հետ եւ միաժամանակ փորձում է մարշալ Խուդյակովի «մութ» անցյալը կապել հենց այդ կուսակցության հետ:

Եթե հեռուստաալիքի խնդիրն էր ներկայացնել հայերի, այդ թվում ՀՅԴ-ի «իսկական դեմքը», ապա ոչինչ չէր խանգարում ֆիլմն անվանել ասենք «ՀՅԴ-ի երկու կյանքը»: Սակայն ֆիլմը հենց մարշալ Խուդյակովի մասին է, մինչդեռ հիմնական տեղեկատվական համատեքստը կապված չէ մարշալի հետ: Թույլ է տրվել ՌԴ պետական ալիքի համար աննախադեպ հակահայկական հարձակում: Պարզվում էՙ Ռուսաստանի պատկերացմամբ հայերը եւ ՀՅԴ կուսակցությունը այն հեռավոր հեղափոխական ու խառնակ ժամանակներում եղել են բարբարոսներ ու ճիվաղներ, որոնք ընդունակ էին դավաճանության եւ անմեղ մահմեդականների սպանդի: Ավելին, հայերը դավաճաններ են եւ Ռուսաստանի թշնամիներ:

Այստեղ Խուդյակովն առհասարակ կապ չունի: Ֆիլմն արդեն ոչ թե նրա մասին է, այլ մերկացնում է հայերի եւ դաշնակցականների բարբարոսական էությունը: «Փորձագետ-պատմաբան» Ալեքսեյ Բեզուգոլնին հանդուրժողական անաչառության երեւութականությամբ անդադար շեշտում է հայերի եւ ապա ՀՅԴ-ի դերը Բաքվի 26 կոմիսարների ժամանակների հանցագործությունների մեջ:

Իսկ Բաքվում արդեն հայերի սպանդը ներկայացվում է որպես հանդուրժող եւ առաջադեմ մահմեդական բնակչության տրամաբանական եւ բնական պատասխան:

Հետաքրքրական է, որ անկողմնակալության տպավորություն ստեղծելու նպատակով ֆիլմում, փորձագետ-պատմաբան Բեզուգոլնիից բացի, հանդես են գալիս մարշալ Խուդյակովի որդին եւ պատմաբան Կլիմենտ Հարությունյանը:

Հատկանշական է, որ Խուդյակովի որդին եւ հայ պատմաբանը խոսում են միայն մարշալ Խուդյակովի մասին: Ոչ մի խոսք չի ասվում քաղաքական պրոցեսների, հանցագործությունների, դաշնակցականների մասին: Զանազան ձեռնածությունների միջոցով ֆիլմի հեղինակները նենգափոխել են թեման եւ հիմնական շեշտը դրել հայերի ու դաշնկացականների հանցագործությունների վրա:

Բայց սա էլ դեռ ամբողջը չէ:

Պարզվում էՙ Խուդյակովի համար եւս անակնկալ կա: Առանց դրա մի՞թե հնարավոր է: Ախր Խուդյակովը հայ է, եւ հեղինակները անկարող էին խուսափել նրան իբրեւ դավաճան եւ ստոր մարդ ներկայացնելու գայթակղությունից: Հակառակ դեպքում ասվածի ամբողջ իմաստը կորցնում է համոզչությունը:

Ամբողջ ֆիլմի ընթացքում հեղինակները բազմիցս նշում են, որ այդ տարիներին Բաքվում Խուդյակովի գործունեության վերաբերյալ փաստեր չկան, բայց ասես ի միջի այլոց դիտողին հուշում են այն միտքը, թե հենց Անգլիայի եւ դաշնակցականների գործակալ Խուդյակովն է մատնել Բաքվի 26 կոմիսարներին: Իսկ ընդհանուր ֆոնն այն է, որ դաշնակցականներ են մատնել Բաքվի կոմունային: Հենց Խուդյակովն ու դաշնակցականներն են հանդիսանում հայերի դավաճանական էության տիպարները:

Ես, իհարկե, չունեմ տվյալ նախագծում ադրբեջանական փողերի ներկայության փաստեր, բայց ճիշտ նույն ձեւով էլ հեղինակները չեն ունեցել հայերի բացասական կերպար ստեղծելու փաստեր: Ուստի չեմ կարող չտեսնել, որ այստեղ «ցցված են Իլհամ Ալիեւի ականջները»ՙ նրա անսահման հայատյացությամբ եւ ՌԴ հասարակայնության վրա անմիջականորեն պետական հեղինակավոր լրատվական կառույցների միջոցով ակտիվորեն ներգործելու ձգտմամբ: Դրա համար աղքատացող Ադրբեջանում փող դեռ շատ կա:

Հուսով եմՙ Հայաստանում Ռուսաստանի դեսպանը (եւ ոչ միայն նա) ուշադրության կարժանացնի «Ռոսիա» հեռուստաալիքի այդ նախագիծը եւ նկատի կունենա այդ հակահայկական ձեռնարկումը:

Թարգմ. Պ. Ք

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՓՆՏՐՎՈՒՄ Է ՀԱԿԱԿՇԻՌ ԿՐԵՄԼՅԱՆ ՊՐՈՊԱԳԱՆԴԱՅԻՆ

Հաջորդ գրառումը

«ՕՍՄԱՆՅԱՆ ԿԱՅՍՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՅ ՔԱՂԾԱՌԱՅՈՂՆԵՐԸ»

Համանման Հոդվածներ

22 Մայիսի, 2026

Նիկոլի թիթեղյա Հայաստանը…

22/05/2026
22 Մայիսի, 2026

Համբալները, լրտեսները, դավաճանները եւ ստահակները. նախընտրական բառապաշարի ուրվագիծ

22/05/2026
22 Մայիսի, 2026

Կաթոլիկական ԶԼՄ-ներում ընդգծվում է Արամ Ա-ի՝ Վատիկանի 3-րդ համաժողով հրավիրելու առաջարկը

22/05/2026
22 Մայիսի, 2026

«Հայերի կոտորածը սաքսոնական, սիոնիստական ու թուրանական առանցքի աշխարհաքաղաքական ծրագրերի  լույսի ներքո»

22/05/2026
Հաջորդ գրառումը

«ՕՍՄԱՆՅԱՆ ԿԱՅՍՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՅ ՔԱՂԾԱՌԱՅՈՂՆԵՐԸ»

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

«Հայաստան» դաշինքի քարոզարշավը՝ Կապանում և Քաջարանում

26/05/2026

ԿարդալDetails
Մամուլի տեսություն

Փաշինյանի անվտանգության բարձրաստիճան նախկին սպան տեղեկություններ է փոխանցել ընդդիմադիրներին

27/05/2026

ArmLur.am-ին ընդդիմադիր ուժերից մեկի շտաբից տեղեկություններ հասան այն մասին, որ Նիկոլ Փաշինյանի անվտանգության համակարգում նախկինում բարձրաստիճան պաշտոն զբաղեցրած սպաներից մեկը...

ԿարդալDetails
Հասարակություն

Ո՞ր փողոցներն են փակ լինելու մայիսի 27-ին և 28-ին

26/05/2026

Հանրապետության օրվան նվիրված միջոցառումների շրջանակում երթևեկության սահմանափակումներ կլինեն նաև․ Մայիսի 27-ին՝ ժամը 7:00-ից 12։00-ն փակ կլինեն Հանրապետության հրապարակին հարող փողոցները՝...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Մի՛ կիրառեք «ադրբեջանցիների վերադարձ» անհարկի ու վտանգավոր տերմինը. Տաթևիկ Հայրապետյան

26/05/2026

Կարևոր Հարգելի լրագրողներ, հանրային գործիչներ, ընդդիմադիր թեկնածուներ, խնդրում եմ, հորդորում եմ՝ մի՛ կիրառեք «ադրբեջանցիների վերադարձ» անհարկի ու վտանգավոր տերմինը։ Խոսքը...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական