Երկուշաբթի, Հոկտեմբերի 13, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՓՆՏՐՎՈՒՄ Է ՀԱԿԱԿՇԻՌ ԿՐԵՄԼՅԱՆ ՊՐՈՊԱԳԱՆԴԱՅԻՆ

22/05/2015
- 22 Մայիսի, 2015, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Քարոզչությունը` ավելի շատ պրոպագանդայի տեսքով ու տարբերակով, լրագրողական աշխարհում այն իրողությունն է, որի առաջն առնելու ամենագործնական ու արդյունավետ միջոցներից գլխավորը թերեւս պրոֆեսիոնալ գործելակերպն է: Եթե լրագրողն իր աշխատանքն անի մասնագիտորեն, իսկ լրատվամիջոցն էլ քիչ կախված լինի պատվիրատուներից, գործն ավելի հեշտ գլուխ կգա: Բայց քանի որ գովազդային շուկան դեռեւս լավագույն բարեմաղթանքների կարիք ունի, իսկ մամուլն էլ դիտարկվում է որպես ավելի շատ կեղտ շպրտելու ու բանսարկություն իրականացնելու միջոց, քարոզչության հակակշիռը ոմանք տեսնում են հակաքարոզչության մեջ:

Այս շաբաթ Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում Արեւելյան գործընկերության գագաթաժողովն էր` միջոցառման շրջանակներում կազմակերպված մի քանի այլ, ոչ պակաս կարեւոր ու նշանակալի ձեռնարկներով: Եվրոպական Միության խորհրդում նախագահության իր առաջնահերթություններից մեկը արեւելյան գործընկերությունը հայտարարած Լատվիան առաջին անգամ գագաթաժողովի շրջանակներում մամուլի կոնֆերանս էր կազմակերպել` «Մամուլի դերը արեւելայն գործընկերությունում» թեմայով: Մինչ միջոցառման բուն սկիզբը` մայիսի 19-ին, մոտ 350 պատվիրակներին բոլոր 6 գործընկեր երկրներից ներկայացվեց մի շատ հետաքրքրական հետազոտություն` ոչ թե բացահայտումների, այլ դրանց հիման վրա արված առաջարկությունների առումով:

Խոսքը Զարգացման եվրոպական հիմնադրամի իրականացրած հետազոտության մասին է, որ վերաբերում է Արեւելյան գործընկերության տարածաշրջանում եւ դրա սահմաններից դուրս ռուսալեզու լրատվական նախաձեռնություններին: Ըստ ուսումնասիրությունն իրականացնող կազմակերպության, «թույլ տնտեսությունները, թերզարգացած գովազդային շուկաները, ոչ ժողովրդավարական քաղաքական համակարգերը եւ օլիգարխիկ սեփականատիրական կառույցները այն հիմնական գործոններն են, որ խոչընդոտում են Արեւելյան գործընկերության երկրներում առողջ լրատվական համակարգերի զարգացմանը»:

Ավելի պարզ համատեքստով հետազոտությունն իրականացվել է պարզելու, թե ինչպես կարելի է արձագանքել ռուսալեզու լրատվական դաշտում Կրեմլի գերակայությանը: Հետազոտության բացահայտումները մի քանիսն են, որոնք, անկեղծ լինելու դեպքում, առանձնակի բացահայտումներ էլ չեն, սակայն ունեն մեկ առանձնահատկությունՙ փաստաթղթի տեսքով են ներկայացվել: Ամեն դեպքում, իբրեւ բացահայտում է ներկայացվում, որ հեռուստատեսությունը մնում է Արեւելյան գործընկերության ու բալթյան, կենտրոնասիական եւ ռուսաստանյան ռուսալեզու լսարանի համար նորությունների ու տեղեկատվության հիմնական աղբյուր: Կրեմլի կողմից մեծապես վերահսկվող հեռուստատեսության եթերում, ըստ հետազոտության, վստահության կայուն պակաս կա այն դեպքում, երբ դրանք որպես թոփ նյութեր ներկայացնում են սեփական տեսակետը ուկրաինական իրադարձությունների, երկրորդ աշխարհամարտի, ռուսաստանյան տնտեսության եւ մի շարք այլ հարցերի մասին:

Եվս մեկ բացահայտում է համարվում լրատվական բովանդակության մեջ տեղական մակարդակի ու կարեւորության լուրերի առավել մեծ ներկայացվածության անհրաժեշտությունը: Լսարանների բազմազանության պատճառով կարեւորվել է, որ այլընտրանքային միջոցների հասանելիության ու մեդիագրագիտության խթանումը էական է անկախ ու վստահելի լրահոս ապահովելու համար ամենաբազմազան լսարանի ներկայացուցիչներին:

Հետազոտությամբ նաեւ բացահայտում է ներկայացվում, որ թեեւ անկախ լրատվամիջոցներ կան տարածաշրջանում, այդուհանդերձ դրանց մեծ մասը պայքարում է բավական սահմանափակ ռեսուրսներով, ինչն էլ խոչընդոտում է բարձրորակ բովանդակության ստեղծմանն ու մեծ լսարանին դա ներկայացնելուն: Ուստի փաստաթղթում սահմանվում է, որ անհրաժեշտություն կա ավելի լավ կոորդինացնելու եւ երկարաժամկետ մոտեցում ձեւավորելու տարածաշրջանում անկախ մամուլի աջակցության առումով:

Հատկանշական է, որ հետազոտության մեջ առանձնացվել է նաեւ հմտությունների ու գիտելիքի պակասի խնդիրը, որի գոյությամբ դասընթացների տեսքով մասնագիտական թերացումները որոշ չափով հասցեագրվում են, մինչդեռ մեդիայի որպես բիզնես մոտեցման դեպքում բացերը շատ են:

Հետազոտության մեջ հինգ հիմնական առաջարկություն է արվում: Ամենից առաջ որպես մամուլի համագործակցության ու կոորդինացման մոդել առաջարկվում է ռուսալեզու նորությունների հանգույցի ստեղծում, որը կառաջնորդվի «ազնվության, պատշաճության ու վերահսկողական լրագրության արժեչափերով»:

Որպես եւս մեկ մոդել առաջարկվում է ստեղծել «բովանդակության գործարան»` բարձրորակ ոչ նորությունային ծրագրերի արտադրությունն ու տարածումը խրախուսելու համար: Առաջարկվող մոդելներից հաջորդը մամուլի գերազանցության կենտրոնի ստեղծումն է, որ կսպասարկի պրոֆեսիոնալ թրեյնինգներն ու մեդիագրագիտության ծրագրերը եւ կծառայի որպես տարածաշրջանում աշխատող մամուլի զարգացման ՀԿ-ների կոորդինացման հանգույց: (Աչքը լույս գրանտակերների- Խմբ.:)

Հետազոտության հեղինակները եւս երկու առաջարկություններ են արել: Դրանցից առաջինը վերաբերում է ռուսալեզու լրատվական նախաձեռնություններին աջակցության տրամադրմամբ, այսպես կոչված` «զամբյուղային ֆինանսավորում» տարբերակով` ընդհուպ մամուլին տրամադրելիք վարկերի հիմնադրամ ստեղծելով:

Այս ամենն էլ «արդյունավետ» իրականացնելու համար որպես վերջին առաջարկ ներկայացվում է կոորդինացիոն մեխանիզմի ստեղծումը` «անկախ մանդատով ու կառավարմամբ»:

Միով բանիվ, կարծես Եվրոպայում մտածում են Կրեմլի քարոզչությանը ռուսալեզու լրատվական միավորով հակազդելու մասին, ու թեեւ հետազոտության առաջարկությունները առայժմ միայն առաջարկությունների մակարդակում են, սակայն բնավ էլ չի կարելի բացառել, որ հակառուսական քայլերում հաճախ ծայրահեղությունների մեջ ընկնող Արեւմուտքի պարագայում այս անգամ էլ մեկ այլ ծայրահեղության ի հայտ գալուն ականատես կարող ենք լինել:

Հասկանալի է, որ ռուսաստանյան լրատվամիջոցներով իրականացվող քարոզչությանը հարկավոր է հակազդել ճիշտ այնպես, ինչպես որեւէ այլ սուբյեկտի պրոպագանդայի պարագայում, սակայն պրոպագանդային հակապրոպագանդայով հակազդելու այսօրինակ փորձը միայն կարող է վատթարացնել իրավիճակը, երբ շարքային քաղաքացու համար վստահելի աղբյուրների հարցն ավելի կսրվի այն հարցադրմամբ, թե հսկայական գումարներով ու եվրոպական հարկատուների հաշվին իրականացվելիք այսպիսի մի ռուսալեզու հանգույցի մատուցած տեղեկատվությունը ում եւ ինչին է ծառայելու:

Կան փոփոխություններ, հատկապես տեղեկատվական դաշտում, որ մտահոգությունների ու դրանից բխող քայլերի անհրաժեշտություն են առաջացրել Եվրոպայում: Նախնադարյան մեթոդներով նախկինում աշխատող Ռուսաստանի փոխարեն այսօր փոփոխված եւ բարելավված միջոցներով իր շահերը առաջ տանող Ռուսաստանի պարագայում անհանգստությունները դարձել են մտահոգություն` մարտահրավեր ու լրջագույն հիմնախնդիրներ դառնալու կամ գնահատվելու ակնհայտ գործոններով:

Եվ փոխանակ ուղղակի լրագրողական ու լրատվական աշխատանքը լրագրության սկզբունքներին ու էթիկային համապատասխանեցնելու ուղղությամբ աշխատելու, կամ գոնե այդ ուղղությամբ մտածելու, նստել ու հարմար են գտել նոր «լրատվական հանգույց» ստեղծելու տարբերակը:

Ավելին ասելու կարիք չկա, քանՙ «ակն ընդ ական, ատամն ընդ ատաման» չաշխատող գաղափարախոսություն է սա:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱԳՆ-Ն «ԲԱԴԻԿԸ» ԿԵՐԱՎ

Հաջորդ գրառումը

ՄԱՐՇԱԼ ԽՈՒԴՅԱԿՈՎԻ «ԵՐԿՈՒ ԿՅԱՆՔԸ»

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

ՄԱՐՇԱԼ ԽՈՒԴՅԱԿՈՎԻ «ԵՐԿՈՒ ԿՅԱՆՔԸ»

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Կալլասին եւ Պապյանին նույն պահին տեսնելու, լսելու առիթը բաց մի՛ թողեք

13/10/2025

Երեք տասնամյակ աշխարհի օպերային թատրոններում հաղթարշավից հետո 2020-ի հոկտեմբերի 12-ին նա կատարեց իր խոստումը՝ Հայաստան վերադարձավ: Վերջնահանգրվան Երեւանում Հասմիկ Պապյանը...

ԿարդալDetails

Քաբուլը Իսլամաբադից խաղաղություն է ակնկալում, բայց պատրաստ է պաշտպանել իր անվտանգությունը

12/10/2025

Փաշինյանը հիմա էլ Եգիպտոս է թռչում

12/10/2025

Սիրանուշով ամբողջացած է Հայաստանի սնուցող մայրերի կերպարը. Փաշինյան

12/10/2025

Արհեստական կերպով երրորդ ժամկետ մնալու ճիգերը. հեռանալու է ցնցումներով. Ստեփան Դանիելյան

12/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական