Երկուշաբթի, Հոկտեմբերի 13, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԹԱՏՐՈՆ, ՄԱԿԱՐՈՆ ԵՎ ՍՈՒՐՃ

22/05/2015
- 22 Մայիսի, 2015, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հ. ԱՖՅԱՆ

Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի փոխտնօրեն Նելլի Շահնազարյանը հայտարարել է, որ անցյալ տարվա պլանային 80 ներկայացման փոխարեն ակադեմիականի բեմում իրենք խաղացել են 92 բեմադրություն, եւ սպասված տարեկան 35 հազար 940 հանդիսատեսի փոխարեն ունեցել են 37 հազար 259 հանդիսատես:

Հիշեցնենք, Երեւանում ապրում է ըստ պաշտոնական տվյալների մեկ միլիոնն անց մարդ, հետեւաբար Սունդուկյանի անվան թատրոն անցյալ տարի գնացել է երեւանցիների` մոտավոր հաշվարկներով շուրջ 3 տոկոսը:

Մյուսները կամ ժամանակ չունեն, կամ հավես չունեն (դա նույնքան բնական է մեզանում, որքան ժամանակ չունենալը` Նյու Յորքում), կամ թատրոնի փող չունեն (բայց, օրինակ, ամեն ամիս ամենաքիչը 5000 դրամ ինտերնետի համար կարող են տալՙ հատկապես ֆեյսբուքում ծանոթ-անծանոթների նկարները նայելու համար), կամ էլ ուղղակի չունեն:

Հենց այս չունենալու մասին էլ այսօր կխոսենք:

Ընդհանուր առմամբ առաջ շարժվելու երկու եղանակ կա. առաջինըՙ երբ կանգ ես առնում մի պահ (միայն մի պահ), ուշադիր նայում ես շուրջ բոլորդ, եթե սուրճ խմող ես` մի բաժակ սուրճ ես խմում, եթե ոչ` սովորում ես խմել, եւ մտածում այն հարցի շուրջը, թե ի՞նչ ունես: Սա, պետք է ասել` անհամեմատ ավելի տարածված եղանակ է, չնայած նկատենք` այնքան էլ հայեցի չէ:

Երկրորդ ճանապարհն անհամեմատ ավելի հայեցի է: Սա առաջինի կրկնությունն է` մինչեւ սուրճ խմելը (ներառյալ), իսկ տարբերվում է առաջինից նրանով, որ դու մտածում ես ոչ թե այն հարցի շուրջը, թե ի՞նչ ունես, այլ այն, թե ի՞նչ չունես:

Իրականում եթե դուք ցանկանում եք գոնե սուրճ խմելիս ձեզ երջանիկ զգալ,ապա պետք է անպայման ընտրեք առաջին եղանակը: Քանի որ կարող եք պարզել, որ օրինակ երեխաներ ունեք, հեռուստացույց (վերջերս եք ապառիկով գնել, ինչի համար ամեն ամիս հաջողությամբ մուծում եք), սառնարան, սեղան-աթոռ, երկուսից երեք ծաղկաման, որոնցից մեկի մեջ ձեր կինը (եթե տղամարդ եք) մշտապես թարմ ծաղիկներ է պահում, երբեք քաղցած չեք մնում, երբեմն ձեզ կարող եք թույլ տալ ռեստորան գնալ, անգամ եթե շատ ցանկանաքՙ ամառները կարող եք նվազագույնը Բաթում գնալ: Ձեր դիմացի պահարանից էլ (որն ունեք, ի դեպ), ձեզ է նայում Դոն Կիխոտի մանրաքանդակը, որը նախանցյալ տարի եք Իսպանիայից բերել, որտեղ մեկնել էիք` հանգստանալու, չնայած վարձով եք ապրում եւ դեռ տեսանելի էլ չէ, թե երբ բնակարան կգնեք: Դե իսկ երկու շաբաթը մեկ անգամ Սունդուկյանի թատրոն գնում ու գտնում եք: Այսքանից հետո կարող եք հանկարծ հասկանալ, որ, Աստված իմ, փաստորեն ես երջանիկ եմ, իսկ նման ինքնախրախուսումը շատ կարեւոր է` առաջ գնալը շարունակելու համար: Բացի այդ, երբ հասկանում ես, թե ինչ ունես, հիշում ես նաեւ, թե ինչպես ես դրանք ձեռք բերել, հետեւաբար` պատկերացնում ես, թե ինչպես է հնարավոր շարունակել ձեռքբերումներդ:

Իսկ եթե ընտրում ենք երկրորդ տարբերակը, ապա կպարզենք, որ երեխաները նոր շոր չունեն, հեռուստացույցը կաբելային չի բռնում, սառնարանը լեփ-լեցուն չէ, անգամ բանան չկա` երեք հատ, ծաղկամաններից երկուսը դատարկ են, իսկ մեկում ծաղիկ կա, բայց այն դուք չէ, որ նվիրել եք ձեր կնոջը, քանի որ փող չունեք: Վստահ եք, որ դուք երբեք չեք կարող ռեստորան գնալ, որովհետեւ այս պահին փող չունեք, դե իսկ Բաթումին ծանոթ եք միայն ինտերնետից, որն այսօրվանից էլ չունեք, քանի որ երեկ մոռացել եք վճարել դրա համար:

Կստացվի, որ դուք ոչինչ չունեք, հետեւաբար երջանիկ չեք:

Եւ մինչ դուք կընտրեք, թե ո՞ր եղանակով եք շարունակելու առաջ գնալ, ասեմ, որ հայկական ընտանիքներից մեկում ամեն օր մակարոն էին ուտում: Մի անգամ տան փոքրիկ տղան հորը հարցնում է` «Պապ, ինչո՞ւ ենք մենք ամեն օր մակարոն ուտում, իսկ հարեւան Էդիկ ձյաձյայենք` միս»: Հայրը պատասխանում է` «Որովհետեւ իրենք մակարոն չունեն»:

Դե իսկ Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնն առաջ գնալու համար եւս ունի երկու եղանակ. կամ նստել եւ ողբալ, թե ինչո՞ւ ողջ Երեւանը իրենց հանդիսատեսը չէ (խոսքը մեր մեջ` թատրոնի համար ավելի լավ, որ այդպես չէ), կամ էլ հասկանալ, որ իրենք անցյալ տարի ավելի շատ հանդիսատես են ունեցել, քան սպասում էին:

Բայց առաջ գնալ պետք է, թատրոնի հետ, անշուշտ:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՈՒՂՂԱԿԻ ՊԱԼԱՉ

Հաջորդ գրառումը

«ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ» ԲԱՌԻՑ ԽՈՑՎԱԾՙ ԳԵՐՄԱՆԱՑԻ ՔԱՂԱՔԱԳԵՏԸ ԼՔԵԼ Է ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՇԱՐՔԵՐԸ

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

«ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ» ԲԱՌԻՑ ԽՈՑՎԱԾՙ ԳԵՐՄԱՆԱՑԻ ՔԱՂԱՔԱԳԵՏԸ ԼՔԵԼ Է ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՇԱՐՔԵՐԸ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Միջազգային

Արդյո՞ք նրանք ուզում են, որ «Տոմահավկ»-երը թռչեն իրենց ուղղությամբ». Թրամփ

13/10/2025

«Ռիա նովոստին» գրում է. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները կարող է Ուկրաինային փոխանցել «Տոմահավկ» հեռահար թևավոր...

ԿարդալDetails

Թույլ մի՛ տվեք, որ քպ-ի ստերը շարունակվեն տարածվել և դառնալ ընդունելի հանրության ականջների համար. Արսեն Ջուլֆալակյան

13/10/2025

Մի րոպե մի բան ասեմ-6. Փաշինյան

13/10/2025

Կալլասին եւ Պապյանին նույն պահին տեսնելու, լսելու առիթը բաց մի՛ թողեք

13/10/2025

Քաբուլը Իսլամաբադից խաղաղություն է ակնկալում, բայց պատրաստ է պաշտպանել իր անվտանգությունը

12/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական