Երեքշաբթի, Դեկտեմբերի 2, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՈՒՂՂԱԿԻ ՊԱԼԱՉ

22/05/2015
- 22 Մայիսի, 2015, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Աբովյանի քաղաքապետի առաջիկա ընտրություններում մի ուշագրավ իրավիճակ է ստեղծվել. թեկնածուների ցուցակում երկու Արթուր Հովհաննիսյան կա, ավելինՙ երկուսի հայրանունն էլ Գեղամ է:

Այս կապակցությամբ մի խորհուրդ ունենք Աբովյանի քաղաքապետի թեկնածու Արթուր Գեղամի Հարությունյաններից` առավել հայտնիին… Առաջարկում ենք ընտրաթերթիկներում իր անվան դիմաց, փակագծում նշել մականունը` Պալաչ, որպեսզի ընտրողները միանգամից հասկանան, տվյալ պարագայում` տեղը բերեն, թե խոսքը ո՞ր Արթուրի մասին է: Նկատենք, որ ԿԸՀ-ից նշել են, որ օրենքը նման պարագայում, երբ թեկնածուներից երկուսի անունը, ազգանունը, անգամ հայրանունը համընկնում է, որպես կարգավորող մեխանիզմ առաջարկում է թեկնածուների անունների դիմաց գրել նաեւ վերջիններիս ծննդյան թիվը: Բայց քաղաքապետի թեկնածուները հո հայ գրականության մեծեր չե՞ն, որ ժողովուրդը պարտավոր լինի իմանալ-հիշել նրանց ծննդյան տարեդարձներն ու ամյակները:

Հետեւաբար, նույն ԿԸՀ-ից հորդորում են, որպեսզի թեկնածուները աշխատանք տանեն իրենց ընտրողների հետ, որպեսզի վերջիններիս իրազեկեն, թե կոնկրետ պարագայում` երկու Արթուր Գեղամիչներից ո՞ր մեկն են իրենք: Դե մենք էլ Արթուրներից այն մեկին առաջարկում ենք… արդեն ասացինք, թե ինչ:

Բացի ընտրողների շրջանում միանգամից բացահայտվելուց, Պալաչ մականունի նշմարումը ընտրաթերթիկներում հիմք կհանդիսա նա մի ազնիվ երեւույթի: Մեր այլ, անգամ համապետական նշանակության ընտրություններում թեկնածուները, եթե անգամ իրենց անունները չեն համընկնում, ընտրաթերթիկներում կարող են նշել նաեւ իրենց մականունները. մի բանի գոնե դրանք պետք կգան, բացի այդ, թեկնածուներից շատերին, օրինակ նույն` Արթուր Հովհաննիսյանին, ժողովուրդը ավելի ճանաչում է մականունով, քան իսկական անունով: Հետեւաբար Արթուր Հովհաննիսյաններից Պալաչը ընտրաթերթիկում կարող է անգամ իր իսկական անունը չգրել, այլ ուղղակի` Պալաչ:

Հա, մի խորհուրդ էլ. լավ կլինի, որ մականունի թարգմանությունը չներկայացվի. մարդ ես, կարող է ռուսերեն լավ իմացողներ չկան ու մարդիկ չգիտեն, թե ինչ է նշանակում ռուսերենից թարգմանաբար` Պալաչը: Հ. ԱՖՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ո՞Վ Է ՀՐԴԵՀՈՒՄ ԲԱՔՈՒՆ

Հաջորդ գրառումը

ԹԱՏՐՈՆ, ՄԱԿԱՐՈՆ ԵՎ ՍՈՒՐՃ

Համանման Հոդվածներ

28 նոյեմբերի, 2025

Թոշակառուներ, առա՞ջ…

28/11/2025
21 նոյեմբերի, 2025

Տարեդարձդ շնորհավո՛ր

21/11/2025
Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
21 նոյեմբերի, 2025

Հեղափոխությունը մի՛շտ չարիք է

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ո՛չ ընդդիմությունն է «սրբազան կով», ո՛չ իշխանությունը

21/11/2025
Հաջորդ գրառումը

ԹԱՏՐՈՆ, ՄԱԿԱՐՈՆ ԵՎ ՍՈՒՐՃ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական