Ուրբաթ, Հունիսի 26, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՄԱՅԻՍԻ 28-Ի ԽՈՐՀՈՒՐԴԸ

22/05/2015
- 22 Մայիսի, 2015, ԱԶԳ շաբաթաթերթ

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԶԱՏԻԿՅԱՆ

Ճակատագրի բերումով մայիս ամսին են կատարվել հայոց պատմության մի շարք բախտորոշ իրադարձություններ: Վարդանանց պատերազմ, Սարդարապատի հերոսամարտ, Շուշիի ազատագրում: Սրանք արդեն պատմություն դարձած մեր ազատագրական պայքարի խորհրդանիշներն են: Իսկ Շուշինՙ մեր նորօրյա պատմության գալիքն է, ապագայի հիմնասյունը:

1550 տարի առաջ Մեծն Վարդանը, մահուկենաց ճակատամարտի տանելով իր զինվորներին, իր քաջ նիզակակիցներին, հիշեցրեց, որ ազատության կերտման ճանապարհին նախնիներից ժառանգել են հերոսությունը, անմնացորդ նվիրումը հայրենիքին, որի օգնությամբ «… ծովի խռովությունն իջեցրինք, լեռնացած ալիքները դաշտացան, բարձրադեզ փրփուրն սպառվեց, գազանացած զայրույթը դադարեց: Նա, որ ամպերի վրայից էր որոտում, ընկճվածՙ իր սովորական բնույթից էլ ցած իջավ… Որովհետեւ սրա հիմքերը հաստատ կերպով դրված են անշարժ վեմի վրա, ոչ թե երկրի վրա, այլ վերեւումՙ երկնքում…»:

Հազար հինգ հարյուր տարի անց, երբ հայության գլխին կախվեց մահացու վտանգ, ժողովուրդը իր գոյապայքարի առաջնորդ կարգեց իր մեծ զավակներից մեկինՙ Արամ Մանուկյանին (Սարգիս Հովհաննիսյան), իր վերջին ճիչով Սարդարապատում փաստեց իր աներեր հավատը առ հաղթանակ: Հայության նվիրյալ զավակը, դիմելով իր ժողովրդին, նրան կանչելով արյունոտ մարտադաշտ, մարգարեորեն պատգամեց. «Ցույց տանք աշխարհին, որ հայն ազատ, անկախ ապրելու իրավունք ունի… Այսօր կամ երբեք»:

Սարդարապատի ճակատամարտից առաջ բազմախորհուրդ հնչեց նաեւ մեծ հայրենասեր, գեներալ Թովմաս Նազարբեկյանի կոչը. «Մեր որդիներն ու թոռները միմիայն անեծքով կհիշեն մեզ: Մենք հույս պետք է դնենք միմիայն մեր սեփական ուժերի վրա… Լավ իմացեք, եթե այժմ զենքով չնվաճենք մեր ազատությունն ու չստեղծենք մեզ համար երջանիկ ապագա, այլեւս երբեք չի հաջողվի այդ բանը ոչ մեզ եւ ոչ մեր սերունդներին»:

1918թ. մայիսի 21-ին հրապարակվեց Երեւանի Հայոց ազգային խորհրդի կոչը: Այն մեծ արձագանք ստացավ: Կազմվեցին կամավորական խմբեր, աշխարհազորային ուժեր, բանակը համալրվում էր նոր, թարմ ուժերով: Ձեւավորվում էր այն բռունցքը, որը դառնալու էր մեր բազմաչարչար ժողովրդի ապագայի կերտողը, որը, ետ շպրտելով դարավոր ոսոխին, կերտելու էր հայության անկախ ու ազատ հայրենիքը:

Այդ օրերի վերհուշն ապրող Սիմոն Վրացյանը հետագայում կգրեր. «Երբեք, գուցե, հայ կյանքում իշխանությունն ու հասարակությունն այնպիսի համերաշխ միություն չէին կազմել, քան 1918թ. գարնան եւ ամռան պատմական ամիսներին, Արարատյան դաշտում, Մասիսի հովանու ներքո»:

Հայությունը միակամ էր, հայրենիքի փրկությունը պահանջում էր ուժերի գերագույն լարում, նվիրվածություն: Կերտվում էր նոր Ավարայր: Առանձնացնել որեւէ մեկին հնարավոր չէր: Հայ ժողովրդի բոլոր կարող ուժերըՙ կրոնական գործիչն ու գիտնականը, գեղջուկն ու բանվորը, առեւտրականն ու արհեստավորը լի էին վճռականությամբ: Պայքարից անմասն չէին նաեւ կանայք: Նրանք կժերով ջուր էին հասցնում տոթակեզ դիրքերում գտնվող հայ զինվորներին, առավել բարձրացնելով նրանց պատասխանատվությունը: Համաժողովրդական պայքարն ավարտվեց Ժողովրդի կամքի հաղթանակով: Մայիսի 23-ին, հրետանային հզոր նախապատրաստությունից հետո, հայոց 10.000-անոց բանակն անցավ հարձակման: Թուրքական ընտիր «Դարդանելի» դիվիզիան անկարող էր կանգնեցնել դարերով կուտակված վրեժխնդրությունը եւ սկզբում հանկարծակիի եկած, ապաՙ խուճապի մատնված, նահանջեց: Երեւան հասավ ռազմաճակատի հրամանատար, գեներալ Մովսես Սիլիկյանի հեռագիրը. «Թշնամին ետ է շպրտված ու նահանջում է»: Ոգեկոչող հեռագիրը նոր թափ հաղորդեց կամավորական շարժմանը: Ռազմաճակատի հրամանատարը Արամից արդեն խնդրում էր դադարեցնել կամավորների հոսքը, որովհետեւ զենքը չէր բավարարում:

Գոռոզ Վեհիբ փաշան, որ վաստակել էր անպարտելի անունը, ջղաձգված հրամայեց հարձակման անցնել Բաշ Ապարանի վրայով: Հայկական աշխարհազորային ուժերըՙ Դավիթ Մելիքսեթյանի գլխավորությամբ, հետ մղեցին թշնամու առաջին գրոհները: Շուտով տեղ հասան Դրոյի գլխավորած հիմնական ուժերը: Բայց պարենը չէր բավարարում, եւ հայ ժողովրդի պատժիչ բազուկըՙ Դրոն, կոչով դիմեց հայ կանանց: Նրանք դաշտերից սիբեխ էին հավաքում ու կերակրում էին զինվորներին: Ուժերի հարաբերակցությունը թշնամու կողմն էր, եւ Դրոն դիմեց խորամանկության: Նրա հրամանով ջրածածկ արվեցին Ապարան բերող դաշտերը: Հայկական ուժերը հրաման ստացան ստիպել թուրքերին արշավանքը շարունակել ոչ թե ճանապարհով, այլ դաշտերով: Բարձունքներին տեղավորվեցին գնդացիրներն ու թնդանոթները: Համառ պայքարի շնորհիվ հայերին հաջողվեց թուրքերին հանել ճանապարհից: Թշնամու հրետանին ու հեծելազորը խրվեցին ջրածածկ արված դաշտերի մեջ: Հետեւեցին գնդացիրների կրակահերթերը, եւ թուրքերը, չդիմանալով հուժկու հարվածներին, Համամլուի ու Մանթաշի վրայով նահանջեցին Ալեքսանդրապոլ: Տարիներ շարունակ Դրոն մեղադրվում էր հետապնդումը չշարունակելու հարցում: Զորեղ պատասխան տալիս է հենց զորավարըՙ Վահան Նավասարդյանի հետ զրույցի ժամանակ, որի գաղտնի արված ձայնագրությունը տարիներ հետո հայրենիք բերեց զորավարի որդին` Մարտիրոս Կանայանը: Դրոն մասնավորապես ասում է. «Վահան, երբ նայեցի սալդատների ոտքերին ու տեսա, որ նրանց մեծ մասը բոբիկ է ու արյունոտված ոտքերով, հրամայեցի կանգնել…»:

Երրորդ փառավոր հաղթանակը կերտվեց Ղարաքիլիսայում: Հայկական ուժերըՙ Բեյ Մանուկյանի, Գարեգին Նժդեհի, Նիկոլայ Ղորղանյանի հրամանատարությամբ, թեեւ սկզբում անկարող եղան կանգնեցնել թշնամուն, եւ նա ներխուժեց քաղաք, բայց ստանալով համալրում թուրք վանդալներին դուրս քշեցին քաղաքից եւ ստիպեցին նահանջել Դիլիջան: Այս մեծ հաղթանակի մասին Վեհիբ փաշան հետագայում իր հուշերում կգրեր. «Ղարաքիլիսայում կռվող հայերը հարգանք են ներշնչում»: Ավելին, երեք պարտություններից հետո Բաթում հասած փաշան թուրքական պատվիրակությանը շտապեցնում էր պայմանագիր կնքել հայերի հետ, հակառակ դեպքում, եթե շարունակեն հարձակումը, ապա թուրքական ուժերը կնահանջեն մինչեւ Կարին:

Մայիսյան հերոսամարտերը, փրկելով արեւելահայությանը, ստիպեցին թուրքական բարբարոսապետությանը ճանաչել Հայաստանի անկախությունը: Եթե չլինեին Սարդարապատը, Բաշ Ապարանը, Ղարաքիլիսան, չէր լինի հայոց նորագույն պատմության փառավոր վերածնունդը` Հայաստանի Առաջին Հանրապետությունը, հայ ժողովրդի մաքառումների ու նվիրվածության ապացույցը, չէր իրականանա հայ ազատագրական պայքարի մարտիկների նվիրական երազանքը: Հայոց նոր պետականության վերականգնումը ամբողջ ժողովրդի հերոսության վկայությունն է, նրաՙ ի՛ր ճակատագրի նկատմամբ մեծ պատասխանատվության ապացույցը: Հայոց նոր պետականությունը վերականգնվեց ազգային միաբանության շնորհիվ: Այն շարունակությունն էր Ավարայրի քաջագործության, նրա ազգանվեր դավանանքի իրականացումն էր, հայոց ազատատենչ ոգու ինքնահաստատումը:

Անլուր տառապանքի ու ոգորումների գնով ձեռք բերված անկախությունը խանդավառել էր Ամենայն հայոց բանաստեղծին: Նա ոգեկոչված գրում էր. «Արդեն իրականություն է երեկվա մեր երազը. ազատ է Հայաստանը, ամբողջ աշխարհի կողմից ճանաչված ինքնուրույն հանրապետություն է նա, իր եռագույն դրոշակով կանգնած է մյուս պետությունների շարքում»:

1918թ. մայիսի 28-ը մեր նորագույն պատմության ամենապայծառ աստղն է: Թերեւս այդ գիտակցությունն էր նույն օրը մեծահարուստ Արամյանցի տուն բերել թիֆլիսաբնակ հայերին, որոնք սրտի տրոփյունով սպասում էին Հայոց ազգային խորհրդի հայտարարությանը, որը մշակել էին Ավետիս Ահարոնյանը, Նիկոլ Աղբալյանը, Հովհաննես Քաջազնունին, Ալեքսանդր Խատիսյանը: Ցերեկվա ժամը 12-ին Ա. Ահարոնյանը կարդաց հայտարարության տեքստը, եւ աշխարհի քարտեզի վրա փողփողաց Հայոց եռագույնը:

Առաջին հանրապետության ոգորումները, «դաշնակից» անվանյալների անտարբեր վերաբերմունքը, որոնց մեծն Ավ. Իսահակյանը անվանում է «գազան դիպլոմատներ», իրականություն չդարձրին Առաջին հանրապետության ծրագրերը, գործում են նաեւ այսօր: Սթափությունը, գալիքի նկատմամբ պատասխանատվությունը, սակայն, որ պատգամել է հայության մեկ այլ հանճարեղ զավակըՙ «Հայ ժողովուրդ, քո փրկությունը քո միասնության մեջ է» խոսքերով, պետք է ուղեցույցը լինի մեր նոր ժամանակահատվածի, որովհետեւ նաեւ անմիաբանությունն է պատճառը, որ մեկը մյուսի հետեւից կորցնում էինք թագավորություններ ու վերածվում ասպատակությունների ասպարեզի:

Այսօր նոր փորձություններ են սպասվում: Փորձություններ, որոնք կհաղթահարվեն ազգային միաբանությամբ, որպեսզի հայանպաստ ավարտ ունենա հաղթանակած պատերազմի զավակ Արցախյան ազատամարտը:

Մայիսի 28-ը մեծ խորհուրդ ունի: Այն դաս էՙ արյան գնով ձեռք բերված անկախությունը, ազգային հիմնահարցի մեկ հատվածի ազատագրումը, պետականության պահպանումն ու կայացումը այսօրվա սերնդի սուրբ պարտականությունն էՙ հիմնաքարը ազգային միաբանության, հայրենիքի հզորացման:

Սա՛ է ՄԱՅԻՍԻ 28-ի խորհուրդը:

Եվ այդ խորհուրդը հանրահռչակման քաջակորով հայորդիները, որոնք դրեցին այսօրվա մեր անկախության անսասան հիմքերը, արժանի են մեծագույն գնահատման: Նրանք սրբադասված, Վարդան Մամիկոնյանի անմահ գործի շարունակողները, արժանի են կրելու Հայաստանի Հանրապետության, ողջ հայության հերոսի կոչումը. Արամ Մանուկյանի, Մովսես Սիլիկյանի, Դրոյի, Նժդեհի անունները այդ նվիրական կոչման իմաստը կհավերժացնեն:

Նախորդ գրառումը

«ՌՈՈՒԶ-ՌՈՈՒԴԸ»` ԵՐԵՎԱՆՈՒՄ

Հաջորդ գրառումը

ԲՈՒԼՂԱՐԱՀԱՅԵՐԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ ԵՆ ՕՍՄԱՆՅԱՆ ԹՈՒՐՔԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԲԱՏԱԿԻ ԲՈՒԼՂԱՐ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԿՈՏՈՐԱԾԻ 139-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻՆ

Համանման Հոդվածներ

26 Հունիսի, 2026

Ո՜ւր ենք հասել…

26/06/2026
26 Հունիսի, 2026

ՍԴ որոշմանը սպասելիս

26/06/2026
26 Հունիսի, 2026

Յունիս 7-ի ընտրութեանց արդիւնքները պիտի երբեք վերջնականանա՞ն

26/06/2026
26 Հունիսի, 2026

Իրան-ԱՄՆ ընդհատված հանդիպում

26/06/2026
Հաջորդ գրառումը

ԲՈՒԼՂԱՐԱՀԱՅԵՐԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ ԵՆ ՕՍՄԱՆՅԱՆ ԹՈՒՐՔԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԲԱՏԱԿԻ ԲՈՒԼՂԱՐ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԿՈՏՈՐԱԾԻ 139-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻՆ

Լրահոս

Փաշինյանն ընդունել է Իրանի փոխնախագահին 

26/06/2026

Նիկոլ Փաշինյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի տեղակալ Սեյեդ Համիդ Փուրմոհամմադիի գլխավորած պատվիրակությանը։ Հայտնում են ՀՀ կառավարությունից։ Վարչապետը ողջունել...

Ս.Խ.-ն Վ.Գ.-ին տարել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության բաժին, որտեղ պատժելու նպատակով խոշտանգել է նրան

26/06/2026

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում նախաձեռնված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ ձեռք բերված ապացույցներով հաստատվել է, որ...

Իսրայելը նոր ավիահարվածներ է հասցրել հարավային Լիբանանին՝ խախտելով հրադադարի ռեժիմը

26/06/2026

Իսրայելի ռազմաօդային ուժերը նոր հարվածների շարք են հասցրել հարավային Լիբանանի թիրախներին՝ սպառնալով հրադադարի ռեժիմը կայունացնելու միջազգային ջանքերին, հաղորդում է IRNA-ն՝...

Ռոբերտ Քոչարյանը դատի էր տվել Ալեն Սիմոնյանին. նա դատը չի հաղթել

26/06/2026

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն առաջին ատյանի դատարանում հաղթել է Ռոբերտ Քոչարյանին։ Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը դատի էր տվել ԱԺ...

ՍԴ-ի` ընտրությունների արդյունքների վիճարկման գործով որոշում ընդունելու վերջնաժամկետը հուլիսի 4-ն է

26/06/2026

Հայաստանում հունիսի 7-ին կայացած ընտրությունների արդյունքները վիճարկելու գործով Սահմանադրական դատարանի որոշման հրապարակման վերջնաժամկետը հուլիսի 4-ն է։ Ընտրությունների արդյունքների վիճարկման գործի...

ԱԺ-ը հուլիսի 2-ին արտահերթ նիստ կանի

26/06/2026

Ազգային ժողովը հուլիսի 2-ին, ժամը 11-ին կգումարի արտահերթ նստաշրջան․ այս մասին տեղեկանում ենք Կառավարության գրավոր քվեարկության հարցերից։ Կառավարության որոշման նախագծով՝...

Արխիվ

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« Մյս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական