Ուրբաթ, Հուլիսի 24, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՈՐԴՈՒՆ ՍՊԱՆԵԼ ԵՆ ՀՈՐ ԱՉՔԻ ԱՌԱՋ

22/05/2015
- 22 Մայիսի, 2015, ԱԶԳ շաբաթաթերթ

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

Նպատակ չունեմ սենսացիա առաջացնելու, ոչ էլ թուրքական կամ «դաեշ»ական հին ու նոր վայրագություններին անդրադառնալու, այլ ուզում եմ ներկայացնել օրերս պատահած մի դեպք, որը անհավատալի է թվում, քանի որ սպանությունը կատարվել է օրենքի պահապաններիՙ ոստիկանների ձեռքով, աշխարհի ամենազարգացած եւ ամենաժողովրդավարական համարվող երկրներից մեկում:

Դեպքը պատահել է Մ. Նահանգներում, Կալիֆոռնիայի Օրեյնջ Քաունթի գավառում, նախորդ շաբաթ, ամերիկահայ մի երիտասարդիՙ քառասնամյա Ալեք Ուզունյանի հետ, որ մասնագիտությամբ արվեստաբան էր եւ արվեստի գործեր էր ստեղծում ու վաճառում:

Վերջին 2-3 տարիներին Ալեքի մոտ կրկնվում էին դեպրեսիվ վիճակները: Դեպքի օրը իր իսկ բնակարանից նա զանգում է հորըՙ Րաֆֆի Ուզունյանին, եւ հայտնում, որ ուզում է ինքնասպան լինել: Այլայլված հայրը բնականաբար սուրում է որդու բնակարանՙ ճանապարհին օգնության համար զանգահարելով 911, որը անվտանգության ծառայության շտապ կանչի համարն է: Հասնում է տուն եւ որդուն գտնում բոլորովին մերկ նստած վաննայում: Դեռ չհասցրած որդու հետ խոսելՙ բաղնիքից ներս են մտնում հինգ, այո, հինգ ոստիկանՙ հսկայամարմին ու վախազդեցիկ: Այլայլվածՙ որդին վաննայից վեր է ցատկում: Իսկույն հետեւում է ոստիկաններից մեկի կրակոցըՙ ուղի՛ղ սրտին: Հիվանդանոցի ճանապարհին Ալեքը ավանդում է հոգին հոր ձեռքերի մեջ…

Վերջին շրջանում միջազգային լրատվամիջոցները հաճախ են անդրադառնում Մ. Նահանգների տարածքում ոստիկանության բռնությունների, վայրագությունների, հրազենի անհարկի օգտագործման եւ սպանությունների փաստերին. Ֆերգյուսոն, Բալթիմոր, Սենտ Լուիս եւ այլ վայրերում պատահած դեպքերի մասին: Եվ թվում էր, որ ոստիկանության վայրագության զոհերը բացառապես սեւամորթներ են: Հիշենք միայն վերջինՙ Սենտ Լուիսում պատահածը, երբ փախչող սեւամորթի վրա ոստիկանը 8 անգամ կրակելուց հետո մոտեցավ գետին ընկած մահամերձ կամ արդեն մահացած երիտասարդին եւ ձեռնաշղթա անցկացրեց նրա անշարժացած ձեռքերին… Սակայն բացելով համացանցը, Police brutality in USA («Ոստիկանության վայրագությունները ԱՄՆ-ում») վերտառության տակ հանդիպեցինք բազմաթիվ դեպքերի, որոնց զոհերը կամ տուժողները սեւամորթներ չեն: Ըստ երեւույթին միջազգային լրատվամիջոցները բացառապես սեւամորթներին են անդրադառնում մանրամասնորեն, քանի որ նման դեպքերին որպես օրենք հետեւում են սեւամորթների բողոքի ցույցերն ու անկարգությունները: Մեկ էլՙ երբ նման դեպքերը գաղտնի տեսագրված են լինում պատահական ականատեսների բջջային հեռախոսով, որը դարձել է ոստիկանության գլխավոր թշնամինՙ դատարաններում եւ հասարակական կարծիքի տեսակետից:

Համացանցում բազմաթիվ են վկայությունները ամերիկյան ոստիկանության խժդժությունների մասին: Բազմաթիվ են նաեւ պարագաները, երբ դատական գործ է հարուցվել ոստիկանության դեմ, որը ստիպված է եղել, ավելի շուտՙ ապահովագրական ընկերությունները, տուժողների ընտանիքներին վճարել 1-ից մինչեւ 2 միլիոն դոլար վնասուց հատուցում, իսկ հանցավոր ոստիկանները «երկրորդ կարգի սպանություն» հոդվածով դատապարտվել են 1-2 տարվա բանտարկության կամ զրկվել պաշտոնից:

Այժմ, մեր տեղեկություններով, Ալեք Ուզունյանի գործով դատական գործ է հարուցվել: Պաշտպանը Մ. Նահանգների ամենահայտնի փաստաբաններից էՙ հայազգի Մարկ Կիրակոսը, որ խոստացել է դատը կորցնելու պարագայում դատական ծախսերի համար ոչինչ չգանձել հարազատներից:

Հուսանք, որ չի կորցնի:

Սակայն մինչ այդ կալիֆոռնիահայությունը պետք է հավաքաբա՛ր իր խոսքը ասի: Ավելի քան երկու տասնամյակ արդեն Կալիֆոռնիայի ոստիկանության աչքին հայ լինելն արդեն հանցանշան է դարձել:

Նախորդ գրառումը

ՑԱՎԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Հաջորդ գրառումը

ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ԴՐՈՄԻ ԵՎ ՍԱՐՍԵԼԻ ՀԵՏ

Համանման Հոդվածներ

24 Հուլիսի, 2026

Երեք կինոդեմք Սփյուռքից` Սիմոն Աբգարյան, Սեւ Օհանյան, Թամարա Ստեփանյան

22/07/2026
24 Հուլիսի, 2026

Քնեսեթի ճանաչումն առկախվեց, բայց …

22/07/2026
10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
Հաջորդ գրառումը

ՄԵՐ ԿՅԱՆՔԻ ՀԱԿԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Լրահոս

Մեղադրող կողմն էլ է ընդունում՝ հիմնավոր ապացույցներ չկան․ Անդրանիկ Թևանյան

24/07/2026

«Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ Անդրանիկ Թևանյանը «Երևան–Կենտրոն» ՔԿՀ-ից նամակ է հրապարակել. Դատավոր Գ․Աբելյանը 2-րդ անգամ պատվեր կատարեց՝ իմ դեմ հարուցված...

Գուտերեշը հայտարարել է Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի անվերահսկելի դառնալու մասին

24/07/2026

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հայտարարել է, որ Մերձավոր Արևելքում իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից։ Գուտերեշն այդ մասին հայտարարել է...

Լևոն Արոնյանը դարձել է «Biel Chess Festival 2026» մրցաշարի հաղթող

24/07/2026

Լևոն Արոնյանը հաղթել է Շվեյցարիայում անցկացվող հեղինակավոր Բիլի շախմատային փառատոնի Գրոսմայստերների եռամարտում (Grandmaster Triathlon)՝ մրցակիցներին առաջ անցնելով 4 միավորով և...

Վե՞րջ, Անքորիջի պայմանավորվածությունները «գրվեցին սառույցին»… Արտակ Զաքարյան

24/07/2026

Մանիլայում, ՌԴ արտգործնախարար Լավրովի ու ԱՄՆ պետքարտուղար Ռուբիոյի 35 րոպեանոց հանդիպման@ գլխավոր եզրակացությունն այն է, որ Անքորիջում ձեռքբերված պայմանավորվածությունները մոռացվում...

Հայտարարություն զինված ուժերում բռնության ու մահվան դեպքերի վերաբերյալ

24/07/2026

Հասարակական մի շարք կազմակերպություններ մտահոգությունն են հայտնում ՀՀ զինված ուժերում ոչ մարտական պայմաններում զինծառայողների շարունակական մահերի առնչությամբ։ ՀԿ-ների հայտարարությունն ամբողջությամբ՝ ստորև․...

«Դարի ահաբեկչության» վարկածը փլուզվում է. Սուրեն Սուրենյանց

23/07/2026

ՄԱԿ-ի անկախ փորձագետների գնահատականը, որով կասկածի տակ են դրվում Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և «Սրբազան պայքարի» անդամների նկատմամբ առաջադրված ահաբեկչության մեղադրանքների...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական