Չորեքշաբթի, Հոկտեմբերի 15, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱՅՆ, ԻՆՉ ՊԵՏՔ ԷՐ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ, ՀԻՄԱ ԺՈՂՈՎՐԴԻ ԴԵՐՆ Է ԻՐ ԱՊԱԳԱՆ ՈՐՈՇԵԼԻՍ

08/05/2015
- 08 Մայիսի, 2015, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լեռնային Ղարաբաղում ընտրություններ ընդհանրապես անցկացնելու առնչությամբ որեւէ մեկը բացասական վերաբերմունք չի կարող արտահայտել, եթե գործում եւ մտածում է բանականության սահմաններում: Չճանաչված, թե՞ ճանաչված` բնավ էլ էական չէ, քանի որ որեւէ տարածքում մարդկանց ժողովրդավարական կառավարման համար ընտրություններն ամենաուղղակի ճանապարհն են` հավասարություն ու նման գեղեցիկ հասկացություններ կիրառելի դարձնելու համար:

Արցախի խորհրդարանական ընտրությունները այս շարքում բացառություն չեն, ու եթե անգամ տարբեր ընդդիմադիրների գնահատականով են անցել «մեկ քայլ առաջ» տարբերակով, ստացվում է, որ Արցախից նրա բոլոր հարեւանները սովորելու բան ունեն: Հասկանալի է նաեւ, որ մասշտաբներն են տարբեր, մոտեցումներն ու իրավիճակը, սակայն մեկ կարեւոր հանգամանք մնում է նույնըՙ Ժողովրդին հնարավորություն է տրվում որոշելու իր ապագան:

Հենց այս հանգամանքն էլ իրենց ընտրությունների քվեարկության օրվան` մայիսի 3-ին նախորդած հայտարարության մեջ հատուկ ուշադրության են արժանացրել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` սրանով իսկ ակնհայտորեն բացառության կարգով «չբավարարվելով» ընտրությունները չընդունելու, չճանաչելու ձեւակերպումներով: Ավանդաբար համանախագահները ու նրանց ներկայացրած երկրները բավարարվում էին հայտարարություններով, թե չեն ճանաչում ընտրությունները եւ որ վերջիններս որեւէ կերպ չեն կարող ազդել հակամարտության կարգավորման վրա:

Փարիզում Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի, ապա Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի հետ առանձին հանդիպումներից հետո ապրիլի 30-ին համանախագահներ Ջեյմս Ուորլիքը, Իգոր Պոպովն ու Պիեր Անդրյոն նշել են մայիսի 3-ին կայանալիք ընտրությունները:

«Հակամարտության համապարփակ կարգավորման համատեքստում մենք ճանաչում ենք իրենց ապագան որոշելու Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դերը», անգամ բացառիկ այսպիսի ձեւակերպմամբ է անդրադարձ կատարվում արցախյան ընտրություններին, ընդ որում` համանախագահների մակարդակով: Թեեւ հայտարարության մեջ այդուհետեւ նշվում է, թե ոչ համանախագահող երկրները, ոչ որեւէ այլ երկիր չի ճանաչում Լեռնային Ղարաբաղը որպես անկախ ու ինքնիշխան պետություն»:

«Համապատասխանաբար, մենք չենք ընդունում, որ այս ընտրությունների արդյունքները կարող են ազդել Լեռնային Ղարաբաղի իրավական կարգավիճակի վրա եւ ընդգծում ենք, որ դրանք որեւէ կերպ չեն կարող նախապես վճռել Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը կամ ընթացող բանակցությունների արդյունքը` հասնելու տեւական ու խաղաղ կարգավորման»:

Որեւէ երկրի կողմից չճանաչված լինելու եւ կարգավիճակի հետ առնչության բացառման մասին հատվածը կրկնվում է գրեթե բոլոր նմանատիպ հայտարարություններում, սակայն բուն ընտրությունների կարեւորության մասին հատվածը այս անգամ էական խմբագրման է ենթարկվել:

Նախկինում համանախագահների մակարդակով ընտրությունների առնչությամբ հայտարարություններում որպես ստանդարտ ձեւ նշվում էր, թե «համանախագահները ընդունում են, որ ԼՂ փաստացի իշխանությունները պետք է փորձեն իրենց բնակչության հանրային կյանքը ժողովրդավարական ձեւով կազմակերպել հենց այսպիսի գործընթացով»: Վերջին հայտարարության մեջ կարեւորություն է տրվել ոչ թե իշխանություններին` իրենց գործը լավ կատարելու համատեքստում, այլ Արցախի բնակչությանը` որոշելու իր ապագան: Գրեթե նույնաբառ ձեւակերպումներով է արցախյան խորհրդարանական ընտրություններին արձագանքել նաեւ Միացյալ Նահանգները, մինչդեռ բացի ընտրությունները չճանաչելուց այլ բան նախկինում առանձնապես չի ասվել:

Վերջին շրջանում հաճախակիացած այն հայտարարությունների ֆոնին, թե Արցախըւ եւս պետք է մաս կազմի բանակցությունների, այս վերջին շեշտադրումն էլ վկայում է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման առնչությամբ մոտեցումներում տեղի է ունեցել ձեւափոխություն, տեղաշարժ, հատկապես երբ իրավական այնպիսի մի գործընթաց, ինչպիսին ընտրություններն են, քաղաքական առումով ընկալվում է որպես ժողովրդի դերակատարության ընդգծում:

Հակամարտության ողջ ընթացքում անցկացված արցախյան ընտրություններից ոչ մեկի պարագայում մոտեցումն ու դրա ձեւակերպումն այսպիսին չի եղել. ուրեմն կարելի է բավականին հիմնավոր ենթադրել, որ բանակցային գործընթացում եւս ոչ հեռու ապագայում փոփոխություններ կնկատվեն:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԴՈԿՏՈՐԻ ՏՂԱՆ

Հաջորդ գրառումը

ԱՅՆ, ԻՆՉ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ Է ՎՐԱՍՏԱՆԻՆ, ՉԻ ԿԱՐԵԼԻ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

ԱՅՆ, ԻՆՉ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ Է ՎՐԱՍՏԱՆԻՆ, ՉԻ ԿԱՐԵԼԻ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի նամակը ԱԱԾ շենքում գտնվող «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից

15/10/2025

Սրբազան Պայքարի առաջնորդ, Հայրենիքի կալանավոր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի նամակը ԱԱԾ շենքում գտնվող «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից։ Այն, որ… ակնհայտ է... Այն, որ...

ԿարդալDetails

ՔԿ-ն հրապարակել է անձնագրերի, մկրատի, մեդալի, ստեղնաշարի նկար՝ օրվա ձերբակալությունների հիմնավորման համար

15/10/2025

ՄԻՊ-ը քննադատում է Արագածոտնի թեմի հոգևորականների գործով վարույթն իրականացնող մարմինների գործելաոճը

15/10/2025

Խարդավանքներով, սպառնալիքներով և բռնաճնշումներով հնարավոր չէ ընկճել հոգևոր սպասավորներին և հավատավոր ժողովրդին. Մայր Աթոռ

15/10/2025

Ապազգային իշխանությունը անցել է օրակարգեր լցնելու բլիցկրիգի. Հովհաննես Խուդոյան

15/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական