Երեքշաբթի, Դեկտեմբերի 2, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«ԱՐԹՆԱՑՐԵՔ ՀՈԳԻՆԵՐԸ»

01/05/2015
- 01 Մայիսի, 2015, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ

ԱՐԱՐԱՏԸ …

Մտքի հոսքը երբեք չի դադարել, հիշողության պայքարի ձեւերը տարբեր են եղել, նպատակը` մեկը. դա էր հենց առաջին պատճառը, որ հարյուր հազարավորներին Ապրիլի 24-ից երեք օր շարունակ տանում էր դեպի Ծիծեռնակաբերդ:

Արարատը անհավանականորեն մերձ է, կուրացնող ճերմակ, սարսռեցնող գեղեցիկ: Արարատը միստիկորեն փոփոխվող լեռ է, դա հայտնի է, բայց այդ օրը նա հատուկ էր այդպես հանդերձավորվել, չնայեիր էլ իրեն, ինքը քեզանից հայացքը չէր կտրում, հայելու նման պարզ, մտքի պես բազմիմաստ միաժամանակ. – ասես հսկում էր` դիմացից, թիկունքից, կողքից` շուրջը ամենուր բիբլիական իր շունչն էր` երեկոյացող օրվա կրակահամ, սրբազան այս բարձունքում: Մենք ծաղիկները դանդաղ սահեցրինք հիշողության անվերջ բարձրացող պատին… Աղոթք էր լռությունը, աղոթք էր ծաղկանց գույնը, աղոթք էին փոքրիկ եղեւնիների փշերին հագցված մանուշակագույն հուշի արցունքները, ու պատգամ` Արարատի ճերմակ աչքը. բայց այս աստիճա~ն պայծառ, այսքա~ն «գաղտնազերծված» ու այսպե~ս հուշող… նախորդ օրվա` Ապրիլի 24-ի Ծիծեռնակաբերդյան խորհուրդն իր մեջ տարրալուծելու գիշերային արթնության մեջ…

Իսկ նախորդ օրը անձրեւն էր, որ չէր դադարում Հանրապետության հրապարակում, այո”, հենց Հանրապետության հրապարակում, անձրե՞ւը, թե՞ «System of a Down» –ի բողոքի ճիչը, անձրե՞ւը, թե՞ ազատության բաղձանքը, դժվար է ասել: Մտովի կամրջում եմ «Wake up the Souls» համերգն այդ օրվա Արարատին… Սերժ Թանկյանը «Time» ամսագրին տված հարցազրույցում ասում է. «Wake up the Souls» համերգային շրջագայությունն ուներ գեթ մեկ նպատակՙ բոլորի ուշադրությունը հրավիրել Ցեղասպանության թեմային եւ վերականգնել արդարությունը: Դա մի մեծ շոու էր. հավանաբար ամենատպավորիչը, որը երբեւէ անցակցրել ենք: Մինչեւ բեմ բարձրանալը ես մտածում էի մեր նախնիների մասին:

…Դարոնը համերգի սկզբում բարձրախոսով բղավեցՙ «Սա ռոք էն ռոլ համերգ չէ, սա մեր վրեժն է»: Կարծում եմ, որ շատ ճիշտ էր ասված: Մենք դեռ այստեղ ենք ու դեռ ողջ ենք»:

Անձրեւը չդադարեց ողջ համերգի ընթացքում, եւ ուժգին այնքան` որքան բեմից հնչող արդարության բողոքի ձայնը, կարծես համերգի նախապես ծրագրված մաս էր այդ անձրեւը, մի երկնառաք ֆոն, որ ավելի էր մերձեցնում ալեկոծված հրապարակը իրենից քիչ վերեւում գտնվող միլիոնավոր սրտեր վաղուց նվաճած հրաշալի այս հայ երաժիշտներին: Համերգի յուրաքանչյուր երեք հատվածի սկզբում էկրանից բարձրանում էր արդարության հուժկու ձայնը, հնչեցվում էր բողոք` ընդդեմ մարդկության հանդեպ կատարված ու կատարվող ոճրագործությունների, պատմական ճշմարտությունն ու բարոյականությունը ոտնահարողների, աշխարհն իշխողների խաղերին զոհ գնացած միլիոնավոր մարդկային կյանքերի համար, մարդկության ամենաբարդ ու ծանր հարյուրամյակը` 20-րդ դարը սկզբնավորող հայերի ողբերգության, Հայոց ցեղասպանության մասին ազդեցիկ տեքստով: Այս նույն կերպ նրանք դա հնչեցրել են համերգային շրջագայության բոլոր հանգրվաններում` ԱՄՆ-ում, Գերմանիայում, Լոնդոնում, Բրյուսելում, Լիոնում, Ամստերդամում, Մոսկվայում եւ այն շարունակություն ունենալու է Կանադայում, Մեքսիկայում, Բրազիլիայում, Արգենտինայում, Կոլումբիայում:

Եվ ահա այստեղ` Երեւանում, Հանրապետության հրապարակում, երիտասարդների խելահեղ ձայների, անձրեւի համահունչ տարափի ներքո, եւ արձագանքն այսքա~ն համահունչ համերգի խորհրդին … «Դա բավականին հուզական համերգ էր: Համերգից առաջ փոքր-ինչ անհանգստանում էինք, քանի որ System of a Down-ը երբեք ելույթ չէր ունեցել մեր պատմական հայրենիքում», ավելի ուշ կասի Սերժ Թանկյանը: Իսկ պատմական հայրենիքում պահն իսկապես պատմական էր. ամեն ինչ «բեմադրված» էր այնքա~ն ճիշտ` երաժշտությունը, ընդվզումը, անձրեւը, երիտասարդությունը, ժամանակը, եւ նրանք… երաժիշտները: Դժվար է փոխանցել այն, ինչ կատարվեց հրապարակում` համաձուլ, ընդհանրական սեր, տենդ ու դող, շոկ, հուզմունք, իմքնամոռաց ճիչ, ազատություն, թարմություն, բերկրանք` վերջապես, որն իր գագաթնակետին էր հասնում, երբ Սերժ Թանկյանը կամ Դարոն Մալաքյանը հընթացս եւ անսպասելի հայերեն բառեր, Հայաստան կամ հայկական մեղեդի էին հնչեցնում շիկացած մթնոլորտում:

Բա որտե՞ ղ էին մինչ այդ մեր այս երիտասարդները, այս նվիրումը, ձգտումը, այս կրակը, այս սերը, այս որակը ինչու էր թաքցված, ինչո՞ւ երիտասարդների հե”նց այս տեսակը չի որոշում, չի ձեւավորում մե”ր ժամանակը, ի”ր ժամանակը: Այստեղ է պետք որոնել մեր անկարողությունը, մեր կարճամտությունն ու կուրությունը եւ անհրաժեշտությունը` վերանայելու մեր ընթացքն ու արժեքների գնահատումը:

…Այդ օրվանից հետո հասկացա նաեւ, որ քաղաքում ես փնտրելու եմ նրանց, ու կարոտելու եմ նրանց, ու բոլոր այդպիսիներին, ովքեր այստեղ չեն, դրսում են, կապ չունի թե որտեղ, որովհետեւ կողքիս նաեւ վրացի, իրանցի, ռուս երիտասարդներ կային, նրանց, ովքեր պայքարել գիտեն, երազ ունեն ներսում եւ ուզում են փոխել իրենց ժամանակը: Կարոտելու եմ այդ օրը, այդ խելահեղ համերգը, SYSTEM-ի տղաներին, նրանց քաղաքացիական, ազգային, մարդկային, արտիստիկ կերպարները: Կարոտելու եմ այդ օրվա Հանրապետության հրապարակը: Այս երաժշտությունը չի դադարելու, եւ անձրե”ւը չի դադարելու:

Այդ ե՞րբ էր երկինքն այսքան հաշտ մեր զգացումին…

Նկար 1. Արարատը` Ծիծեռնակաբերդից, օրվա երկրորդ կեսին, 2015, Ապրիլ 25

Նկար 2. Հանրապետության հրապարակ, Ապրիլի 23

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՎԻԵՆՆԱՅԻ ՄԽԻԹԱՐՅԱՆ ՄԻԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՕԾՎԵՑ ՀԱՅԿԱԿԱՆ ԽԱՉՔԱՐԸ, ԲԱՑՎԵՑԻՆ ՎԵՐԱՆՈՐՈԳՎԱԾ ՄԱՏՈՒՌՆ ՈՒ ԹԱՆԳԱՐԱՆԸ

Հաջորդ գրառումը

ՆՈՒՐՍՈՒԼԹԱՆ ՆԱԶԱՐԲԱԵՎԸ ԿՐԿԻՆ ՀԱՂԹԵՑ ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ

Համանման Հոդվածներ

28 նոյեմբերի, 2025

Թոշակառուներ, առա՞ջ…

28/11/2025
21 նոյեմբերի, 2025

Տարեդարձդ շնորհավո՛ր

21/11/2025
Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
21 նոյեմբերի, 2025

Հեղափոխությունը մի՛շտ չարիք է

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ո՛չ ընդդիմությունն է «սրբազան կով», ո՛չ իշխանությունը

21/11/2025
Հաջորդ գրառումը

ՆՈՒՐՍՈՒԼԹԱՆ ՆԱԶԱՐԲԱԵՎԸ ԿՐԿԻՆ ՀԱՂԹԵՑ ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական