Չորեքշաբթի, Հուլիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՅՈԱԽԻՄ ԳԱՈՒՔԸ ՀՈՒՇԵՑ ԽԱՎԱՐԸ ՑՐԵԼՈՒ ՃԱՆԱՊԱՐՀԸ

24/04/2015
- 24 Ապրիլի, 2015, ԱԶԳ շաբաթաթերթ

Անահիտ Հովսեփյան, Բեռլին

Երեկՙ ապրիլի 23-ին ժամը 19.15-ին Բեռլինի Մայր տաճարում գերմանացի, հայ, ասորի, հույն եկեղեցու առաջնորդները հոգեհանգստյան էկումենիկ հուզիչ արարողությամբ , «Գեղարդ» երգչախմբի հոգեպարար երգեցողությամբ, երգչուհի Մարիա Կապլանի ասորական ողբով, խունկով, աղոթքով, ելույթներով ոգեկոչեցին ցեղասպանությանը զոհ գնացած հայերի, ասորիների եւ Պոնտոսի հույների հիշատակը։ Ակնհայտ էր մի բան. գերմանացիները սովորաբար ցեղասպանություն բառն իրենց լեզվով են հնչեցնումՙ Voelkermord, երեկ գերմանացի հոգեւոր առաջնորդներըՙ թե կաթոլիկ, թե բողոքական, երեւի նկատի առնելով նաեւ հարցի միջազգային հնչեղությունը, գենոցիդ ձեւը գործածեցին իրենց խոսքումՙ նաեւ ընդգծելով օրվա քաղաքական նշանակությունը։ Արարողությունը կազմակերպել էին Գերմանահայոց առաջնորդարանը, Գերմանիայում ավետարանական եկեղեցին, եպիսկոպոսաց կոնֆերանսը, քրիստոնեական եկեղեցիների աշխատանքային միավորումը։ Եթե Դաշնային նախագահ Գաուքը ելույթ ունենալով շեշտադրի «ցեղասպանություն» բառեզրը, կնշանակի, որ նա գերազանցում է իրեն տրված լիազորությունները, ելույթի նախօրեին գերմանաբնակ թուրքերն այսպես էին գնահատել ԳԴՀ նախագահի ելույթի մասին գերմանական զանգվածային լրատվամիջոցների շրջանառած այն կարծիքը, թե տրամաբանական է, որ առաջին անգամ Հայոց ցեղասպանության առիթով զոհերին ու նրանց ժառանգներին խոսք ուղղող նախագահը հստակ արտասանի պատմաբանների, իրավաբանների վավերացրած սահմանումը։

Եվ ԳԴՀ նախագահ Գաուքն ասաց այդ դժվար արտասանվող G բառըՙ գերմաներեն, մի քանի անգամՙ երկարաշունչ, սիրուն ձեւակերպված, ստորադասական նախադասության ոլորաններում բառը լսում էի, խոսքը սղագրում, որ առաջիկայում կհանձնեմ մեր ընթերցողների ուշադրությանը, բայց մի շատ կարեւոր բան ականջս փնտրում էր ու չգտավՙ « Գերմանիան ճանաչում է Հայոց ցեղասպանությունը» պարզ ընդարձակ նախադասությունըՙ որպես ելույթի վերջակետ, չկար։ Ականջս իհարկե որոնում է սրտիս ռիթմին ունկնդիր, եւ որպեսզի իմ սուբյեկտիվը կուլ չտա գերմանացի մեր գործընկերների արձանագրած օբյեկտիվը, փաստեմ գերմանական լրատվամիջոցների տպավորությունըՙ վերնագրերով. «Դեր թագեսշփիգել»ՙ «Գաուքը հստակ խոսում է Հայոց ցեղասպանության մասին», swissinfoՙ «Գաուքը հայոց կոտորածները ցեղասպանություն անվանեց», «Ֆրանկֆուրտեր ալգեմայնե ցայթունգ»ՙ «Գաուքը Հայոց կոտորածները որակել է ցեղասպանություն», «Դի ցայթ»ՙ «Դաշնային նախագահը Հայոց կոտորածներն անվանում է ցեղասպանություն», «Զյուդդոյչե ցայթունգ»ՙ «Գաուքը հայերի հետապնդումը կոչեց ցեղասպանություն»։ Այն պահին, երբ Բեռլինի Մայր տաճարում հավաքված բազմությունը վառվող մոմերով, հայոց եռագույնով , ասորական դրոշներով շարժվում էր Բրանդենբուրգյան դարպասների առջեւ գումարելու իր հավաքական խոսքըՙ «Ճանաչում հիմա՛», գերմանական հեռուստատեսության առաջին ալիքըՙ ARD իր ուշերեկոյան լրատվական ամփոփ թողարկմանը լայնորեն լուսաբանում էր Գաուքի խոսքըՙ ցեղասպանություն ու Գերմանիայի մեղսակցությունՙ հույս հայտնելով, թե Բունդեսթագն այսօր նույն ուղին կընտրի։ Հեռուստատեսությունը նույն հաղորդման շրջանակներում խոսեց հայերի եւ թուրքերի ոչբարեկամական հարաբերությունների մասինՙ լուսարձակի տակ առնելով Գալիփոլին, ինչպես նաեւ նկատել տվեց, թե Թուրքիան զենք է ուղարկում Ադրբեջան, եւ սահմանին շատ հաճախ զինվոր է զոհվում։ Անտես չարվեց նաեւ Ավստրիայի խորհրդարանի բանաձեւին Թուրքիայի աղմկոտ արձագանքը։

Բեռլինի սրտումՙ Բրանդենբուրգյան դարպասների առջեւ դեռ վառվում են մոմերը, որ հույս են տալիս հայերիս , թե այսօր Բունդեսթագում ընտրելու են հենց այդ լույսը։

Նախորդ գրառումը

ԼՈՒՅՍ ՏԵՍԱՎ «ՀԱՅԵՐԻ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԻՒՆԸ ԸՍՏ ԵՐԻՏԹՈՒՐՔԵՐԻ ԴԱՏԱՎԱՐՈՒԹԵԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ» ՀԱՏՈՐԸ

Հաջորդ գրառումը

ԲՈՒՆԴԵՍԹԱԳԻ ՆԱԽԱԳԱՀ ԼԱՄՄԵՐԹԸ ՎԵՐԱՀԱՍՏԱՏԵՑՙ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԷՐ

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Բոհջալյանի 26-րդ վեպը՝ «Դիլետանտը»

10/07/2026
Հաջորդ գրառումը

ԲՈՒՆԴԵՍԹԱԳԻ ՆԱԽԱԳԱՀ ԼԱՄՄԵՐԹԸ ՎԵՐԱՀԱՍՏԱՏԵՑՙ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԷՐ

Լրահոս

Զինծառայող է մահացել

21/07/2026

«ՊՆ N զորամասի զինծառայողի` հուլիսի 21-ին արձանագրված մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Կատարվում են քննչական և վարութային գործողություններ»,-հայտնում...

Աիդա Ազատյանը նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալը

21/07/2026

Շարժվող թիրախ խառը վազք մրցաձևի երիտասարդ աղջիկների պայքարում Աիդա Ազատյանը 379 միավորով նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալը. հայտնում են...

Այսօր Ադրբեջանի կողմից Հայաստանին մատակարարվող բենզինն ու դիզելային վառելիքը մեծ ներդրում են Հայաստանի էներգետիկ անվտանգության մեջ. Ալիև

21/07/2026

Ադրբեջանից Հայաստան մատակարարվող նավթն ու նավթամթերքը շատ կարևոր ներդրում են ունենում Հայաստանի էներգետիկ անվտանգության գործում. Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ...

23-րդ «Ոսկե ծիրանի» պատկերառատ շաբաթն ավարտվեց

21/07/2026

Զգացմունքային, բազմաշերտ, խառնիխուռն, աշխարհի տարբեր ծայրերից, տարբեր թեմաներով, տարբեր ձեւերով պատմված ֆիլմերը մեկշաբաթյա խիտ ծրագրով հանդիսատեսին տարան այսուայնկողմ, հուզեցին, մեծացրին,...

Ընդդիմության «ծեծ»-ի սահմանը. Հակոբ Բադալյան

21/07/2026

Ընդդիմադիր ուժերին, որոնք կայացրել են խորհրդարանի մանդատը վերցնելու որոշում, հաճախ «ուղեկցում» են հետեւյալ արտահայտությամբ, թե՝ գնալու եք խորհրդարանում «ծեծ ուտելու»։Առերեւույթ...

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը Սամվել Կարապետյանին տուգանել է 200 հազար դրամով

21/07/2026

ԿԿՀ-ն նշել է, որ Սամվել Կարապետյանը, որպես «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ և ղեկավար մարմնի անդամ, պարտավոր էր պաշտոնը ստանձնելու պահին...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական