Երկուշաբթի, Հոկտեմբերի 13, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԺՈՂՈՎ` ԸՆԴԴԵՄ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ

17/04/2015
- 17 Ապրիլի, 2015, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Մ.Խ.

Երեւանում գումարվել է «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» միջազգային երկօրյա գլոբալ համաժողովը, որին մասնակցելու համար ժամանել են աշխարհի շատ հայտնի ցեղասպանագետներ, պատմաբաններ, իրավունքի մասնագետներ, միջազգային կառույցների պաշտոնյաներ, այդ թվում Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբորն Յագլանդը, Ցեղասպանությունների միջազգային ընկերակցության նախագահ Դանիել Ֆեյերստեյնը: Համաժողովի մասնակիցների ընդհանուր թիվը 600 է: Այսօր արդեն քննարկվեցին մարդկության դեմ գործվող ամենասարսափելի ոճրագործության` ցեղասպանության կանխարգելման, հետեւանքների վերացման, պատասխանատվության խնդիրներ: Ապրիլի 23-ին համաժողովի լիագումար նիստում, «Խորհրդարանականներն ընդդեմ ցեղասպանության» թեմայի շրջանակում ելույթներ են ունենալու Ֆրանսիայից Պատրիկ Դեվեջյանը, Միացյալ Թագավորությունից բարոնուհի Քերոլայն Քոքսը, Ռուսաստանից Նիկոլայ Ռիժկովը, մեր Ազգային ժողովի նախագահը:

Այսօրվա երկու նիստերում արդեն իսկ մի շարք հետաքրքրական հայտարարություններ են հնչել, ելույթներ են ունեցել այնպիսի հանրահայտնի ցեղասպանագետներ, ինչպիսիք են Իսրայել Չարնին, Ուիլյամ Շաբասը, Ֆրենկ Չոքը, Դոննա Ֆրիզը, Ջեֆրի Ռոբերտսոնը եւ այլք: Առավոտյան համաժողովի մասնակիցների առջեւ ելույթ ունեցած Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, համաժողովի ներկայացուցչական կազմը նկատի ունենալով հույս է հայտնել, թե այն կվերածվի հանցագործությունների հանցագործության` ցեղասպանության կանխարգելման մեխանիզմների մշակմանն ու ու կատարելագործմանն ուղղված համընդգրկուն քննարկումների կարեւոր հարթակի: Նախագահի ելույթը ընդգրկուն տեղեկատվական նյութ էր պարունակում Հայոց ցեղասպանության ուղղությամբ վերջին տարիներին պետության ձեռնարկած քայլերի, առհասարակ այս ուղղությամբ հայերիս արածի եւ անելիքի վերաբերյալ` համոզված եզրակացությամբ, որ Հայոց ցեղասպանության կազմակերպիչներին այդպես էլ չի հաջողվել հասնել նրան, ինչ ցանկանում էին. «Հայ ժողովրդին ոչնչացնելու փորձին մեր պատասխանը պետականության կառուցումն է, մեր վերածնունդը, որ այսօր անշրջելի է», ասել է նա` թեմայի շրջանակում ավելի ուշ հանդիպելով Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թյորբորն Յագլանդի հետ:

Միջազգային համաժողովում, որի նշանակությունն իսկապես միջազգային ազդեցության առումով չպետք է թերագնահատել, այսօր արդեն մի շարք հետաքրքրական հայտարարություններ են հնչել:Երուսաղեմի Ցեղասպանության ինստիտուտի տնօրեն Իսրայել Չարնին, օրինակ, առաջարկում էր Հայոց ցեղասպանության խնդիրը հիմքում դնելով եւ Հայաստանի նախաձեռնությամբ միջազգային մի կազմակերպություն ստեղծել, որը կմիավորի ցեղասպանության ենթարկված ժողովուրդներին, ովքեր պայքարում են իրենց իրավունքների ճանաչման եւ հետագա իրացման համար: Նրա բնութագրմամբ` ցեղասպանությունը մի բան է, որը կրկնել գայթակղվում են այն պետություններում, որտեղ իրենցից տարբերվող հատվածների խնդիրները փորձում են լուծել նրանց վերացնելով: Իսկ աշխարհի ցեղասպանագետները, իբրեւ բժիշկներ, պետք է լավ ուսումնասիրեն այդ հիվանդությունը, եւ օգտվելով միջազգային իրավունքի փաստաթղթերից` բուժեն հիվանդությունը, պետություններին պարտադրելով ընդհանուր կանոններ եւ պատժիչ համակարգ այս խնդրում: Ընդ որում` այս խնդրի լուծմանը պետք է ներգրավված լինեն աշխարհի հայտնի արվեստագետները, հեղինակությունները:

Կոնկորդիայի համալսարանի պրոֆեսոր, Մոնրեալի Մարդու իրավունքների ինստիտուտի տնօրեն Ֆրենկ Չոքը խոստովանում էր, որ շատ պետւթյուններ սեփական շահերով առաջնորդվելով` դեռեւս ձեռնպահ են մնում ցեղասպանության ընդունումից եւ դրան հետեւող իրավաքաղաքական գործընթացների հեռանկարից` սեփական շահերից դրդված, չխորշելով ռասսայական հիգիենայի կամ սոցիալ-դարվինիզմի մոտեցումների այն գաղափարներից, որոնք օգտագործել են Օսմանյան Թուրքիան, նացիստները, Չինաստանը, Ճապոնիան, մի շարք այլ պետություններ, հիմա էլ «Իսլամական պետությունը»` զանգվածային սպանություններով ոչնչացնելով իրենցից կրոնական կամ այլ հատկանիշներով տարբերվող խմբերին:

Լոնդոնի Միդլեքս համալսարանի միջազգային իրավունքի պրոֆեսոր Ուիլյամ Շաբասը, անդրադարձ անելով ցեղասպանության իրավական եւ քաղաքական դատապարտման միջազգային ակտերին` նկատեց, որ ցեղասպանությունների հարցը կրկին եկել է օրակարգ եւ վերաբերում է ողջ մարդկությանը, քանի որ դրանց չդատապարտումն ու չընդունումը անընդհատ վերադարձնում են դրանց կրկնման վտանգը: Թուրքիան եւ մի շարք ուրիշ պետություններ խուսափում են ընդունել ցեղասպանությունը, քանի որ վախենում են հետագա պատժամիջոցներից, որոնք հաջորդող գործընթացներն են լինելու.«Մի մասն այդ պետություններից ահավոր կմախքներ ունեն իրենց պահարաններում եւ վախենում են դրանց բացահայտումից», նշեց նա:

Միջազգային ցեղասպանագետներն իրենց ելույթներում պարտադիր մաս ունեին` միաձայն բարձրաձայնում էին Հայոց ցեղասպանությունը` փաստերով, դատապարտում Թուրքիայի ժխտողականությունը, եւ այդ իրողությունից ելնելով գնում ընդհանրացումների:

Դարհըմի համալսարանի պրոֆեսոր Մայքլ Բոլանդերը ծանր հանցագործությունների թվում էր նշում նաեւ պոլիտիցիդը` ԳՈՒԼԱԳ-ներում մարդկանց հալածումը, բայց ամենից շատ նա կանգ առավ «Իսլամական պետության» վերջին տարիների գազանությունների վրա, որոնք ի վերջո հնարավոր դարձան միջազգային իրավական ակտերի ուշացումից այդ առումով, տարբեր շահային լոբբիինգների պատճառով ոչ ճիշտ իրավական որակումներից. «Յուրաքանչյուր ցեղասպանություն սկսվում է առաջին զոհից», նշեց նա:

Զեկուցողների մեջ հայ ցեղասպանագետներ չկային, այդ մասին բարձրաձայնեց Կալիֆորնիայի «Շոա» հիմնադրամը ներկայացնող Ռիչարդ Հովհաննիսյանը, ինչին ի պատասխան Իսրայել Չարնին դա բացթողում համարեց, քանի որ, ըստ նրա, շատ հայ մեծանուն գիտնականներ կան, որոնք ժամանակին նաեւ ներշնչել են իր գործունեությունը:

Համաժողովի ժամանակ հարց ուղղելու հնարավորություն ունեցողներին հետաքրքրում էին հատուցման խնդիրները, որոնք քննարկվելու են ֆորումի երկրորդ օրը: Բոլոր դեպքերում առաջին նիստը վարող Ջեֆրի Ռոբերտսոնն առայժմ կասկածներ ունի, որ միջազգային հայցերով հայերը հաջողության կհասնեն, թեեւ մզկիթի վերածված կամ ունեզրկված եկեղեցիների առումով կարելի է միջազգային առաջին հայցերը ներկայացնել. «Առայժմ ավելի արդյունավետը քաղաքական ճանապարհն է», համոզված էր նա, թեեւ նաեւ նշում էր, որ միջազգային իրավապաշտպաններն արդեն կարող են առաջին հայցերը պատրաստել Հայոց ցեղասպանության ակնհայտ եւ փաստաթղթերով ապացուցվող ունեզրկումների վերաբերյալ: Ի դեպ, «Կալիֆորնիեն կուրյեր» պարբերականի խմբագիր Հարութ Սասունյանի հարցին պատասխանելիս նա անցավ զգացմունքային դաշտ` մեջբերելով Վիլյամ Սարոյանի այն հայտնի խոսքերը, թե եթե բոլոր միջոցներով հայերին ունեզրկեն, աքսորեն, ուղարկեն անապատ` չեն կարող ոչնչացնել, քանի որ աշխարհի տարբեր ծայրերում մնացած երկու հայ եթե հանդիպեն իրար, էլի կստեղծեն Հայաստանը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԲԱՆ ԿԻ ՄՈՒՆԻ ԲՆՈՐՈՇՄԱՄԲ` atrocity crimes, ՈՉ ԹԵ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ

Հաջորդ գրառումը

ԱՎՍՏՐԻԱՅԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ՃԱՆԱՉԵՑ ՈՒ ԴԱՏԱՊԱՐՏԵՑ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

ԱՎՍՏՐԻԱՅԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ՃԱՆԱՉԵՑ ՈՒ ԴԱՏԱՊԱՐՏԵՑ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Կալլասին եւ Պապյանին նույն պահին տեսնելու, լսելու առիթը բաց մի՛ թողեք

13/10/2025

Երեք տասնամյակ աշխարհի օպերային թատրոններում հաղթարշավից հետո 2020-ի հոկտեմբերի 12-ին նա կատարեց իր խոստումը՝ Հայաստան վերադարձավ: Վերջնահանգրվան Երեւանում Հասմիկ Պապյանը...

ԿարդալDetails

Քաբուլը Իսլամաբադից խաղաղություն է ակնկալում, բայց պատրաստ է պաշտպանել իր անվտանգությունը

12/10/2025

Փաշինյանը հիմա էլ Եգիպտոս է թռչում

12/10/2025

Սիրանուշով ամբողջացած է Հայաստանի սնուցող մայրերի կերպարը. Փաշինյան

12/10/2025

Արհեստական կերպով երրորդ ժամկետ մնալու ճիգերը. հեռանալու է ցնցումներով. Ստեփան Դանիելյան

12/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական