Երկուշաբթի, Մայիսի 12, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՄԱԵՍՏՐՈ ՍՊԻՎԱԿՈՎԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Էՙ ԿԻՍԵԼՈՒ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ՎԻՇՏԸ

17/04/2015
- 17 Ապրիլի, 2015, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՄԱՆԱՆԱ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

Երեւան ժամանեց աշխարհահռչակ դիրիժոր եւ ջութակահար, հայ ժողովրդի մեծ բարեկամ Վլադիմիր Սպիվակովը:

Մաեստրոն այս օրերին Հայաստանում էՙ կիսելու հայ ժողովրդի վիշտը, իր ղեկավարած համերգներով ոգեկոչելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը:

Վլադիմիր Սպիվակովն անդրադառնալով իր այցելությանն ու դիրքորոշմանը նշեց. «Ես եկել եմ Հայաստան, եւ ի՞նչ եք կարծումՙ ինչ դիրքորոշում պետք է ունենամ»:

Իսկ այն հարցին, թե աշխարհի ոչ բոլոր երկրներն են ճանաչել Ցեղասպանությունը, մաեստրոն պատասխանեց. «Դա նրանց խնդիրն է: Ամբողջ աշխարհը չէ, որ չի ճանաչում, ճի՞շտ է: Օրինակ, Հռոմի պապը ճանաչեց Ցեղասպանության փաստը: Կարծում եմՙ դա շատ լուրջ պատմություն է, որը հեռուն գնացող հետեւանքներ կունենա: Ռուսաստանը ճանաչել է…»:

Երեւանյան երեք համերգ. ինչո՞վ է պայմանավորված երեք տարբեր համերգային ծրագրերի ընտրությունը Մաեստրոն խոստովանում է, որ ինքը կրկնվել չի սիրում. «Երեկ Չայկովսկուն նվիրված փառատոնում մենք նվագում էինք բոլորովին այլ ծրագիր, որտեղ որպես մենակատար հանդես եկավ Ալեքսանդր Ռոմանովսկին, ով Ուկրաինայից է եւ այժմ ապրում է Իտալիայում: Հիասքանչ հանդես եկավ: Հայաստան կգա շատ լավ մի աղջնակ, դաշնակահարուհի Վարվարա Կուտուզովան, ում հետ առաջին համերգին կներկայացնենք Մոցարտի երաժշտությունը: Կարծում եմՙ հանդիսատեսը հաճույք կստանա»:

Հիշեցնենք, որ Երեւանում ապրիլի 14-16-ը երեք համերգային ծրագրով հանդես եկավ Ռուսաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբըՙ Վլադիմիր Սպիվակովի ղեկավարությամբ:

Համերգներին հնչեցին Մոցարտի, Վերդիի, Վինչենցո Բելինիի, Գաետանո Դոնիցետիի, Ջակոմո Պուչինիի հայտնի ստեղծագործությունները, ինչպես նաեւ ներկայացվեց մուլտիմեդիա նախագիծՙ «Չապլինի ժամ»ՙ «Մեծ քաղաքի կրակները»:

Սպիվակովը հանդես եկավ նաեւ առանձին հայտարարությամբՙ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին. «Ցեղասպանություն` բառ, որից շատերը, շատ քաղաքական գործիչներ վախենում են, ինչպես Հոլոքոստից: Սակայն Երկրում կա ճշմարտություն, որը բարդ է: Այն, ինչպես ասում էր Տոլստոյը, ճեղքում է ասֆալտը: Եվ մեծ երջանկություն ու բավարարվածություն է, որ Հռոմի պապն ի լուր ողջ աշխարհի հայտարարեց, որ, այո՛, եղել է ցեղասպանություն կոչվող հանցագործություն, եւ որ հայերը կարող էին վերանալ աշխարհի երեսից: Բոլորս մարդ ենք, եւ շատ հաճախ մեզ տիրում է հուսահատությունը: Կարծում եմ` դա է միակ բանը, որով մի մարդը տարբերվում է մյուսիցՙ հուսահատության աստիճանը: Պատմությունից մեկ օրինակ բերեմ. մի իմաստուն ղեկավար բարձրացավ սարըՙ արեւածագը դիմավորելու: Երբ նա ցած իջավ` ներքեւում նրան սպասում էր ամբոխը: «Օ, իմաստո՛ւն ղեկավար, դու բոցավառում ես մեր սրտերը, մենք հուսահատ ենք: Ասա մեզՙ ո՞վ ենք մենք»,- բացականչեցին մարդիկ: Ղեկավարն ասաց խոսքեր, որոնք կարող են հղվել աշխարհում սփռված յուրաքանչյուր հայի, ում սրտի մի անկյունում մի կտոր ցավ կա, եւ դա միշտ այդպես կլինի: Իմաստուն ղեկավարն ասաց. «Դուք աշխարհի լույսն ենք, աստղերը, դուք մաքրության տաճարն եք, ձեզանից յուրաքանչյուրում մի մոլորակ է»: Նույնը ես մտածում եմ ձերՙ հայ ազգի մասին»,- ասաց Սպիվակովը:

Բնականաբար, Վ. Սպիվակովի բոլոր համերգներն անցան լեփ-լեցուն դահլիճներում:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ՀԱՄԱՏԵՂ ԾՐԱԳԻՐ ԱՐԱԶԱՓ ԳՅՈՒՂՈՒՄ

Հաջորդ գրառումը

«ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՆՅԱԿԸ` ՄԱՐԳԱՐ ՍԵԴՐԱԿՅԱՆԻ ՀԻՆ ՈՒ ՆՈՐ ԳԼՈՒԽԳՈՐԾՈՑԸ

Համանման Հոդվածներ

2 մայիսի, 2025

Խզումը խորանում է

02/05/2025
2 մայիսի, 2025

Տնտեսաքաղաքական նույն կարծրապատկերով

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրավունք ունե՞նք մեր ցեղասպանված նախնիների ձայնը չդառնալու

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրանի նախագահի այցը Բաքու՝ Ադրբեջան-Իսրայել հարաբերությունների ակտիվացման ֆոնին

02/05/2025
Հաջորդ գրառումը

«ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՆՅԱԿԸ` ՄԱՐԳԱՐ ՍԵԴՐԱԿՅԱՆԻ ՀԻՆ ՈՒ ՆՈՐ ԳԼՈՒԽԳՈՐԾՈՑԸ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

Նորություններ

Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու բաժին ընկնող պետական պարտքը 4400 ԱՄՆ դոլար է. Վահե Դաֆթյան

12/05/2025

Էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դաֆթյանը գրում է. 2025 թ. ապրիլի 1-ի դրությամբ Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու բաժին ընկնող պետական պարտքը գերազանցել...

ԿարդալDetails

Իրենց համար շատ վատ լուր ունեմ. իրենց մերժելուց,  վախենամ, թավիշով չմերժեն. Նինա Կարապետյանց

12/05/2025

Ձեռքերս, ոտքերս էլ կանդալեցին, լայն սկոչով բերանս կապեցին, քացիներով սկսեցին հարվածել, հետո մի ոստիկան ասեց՝ «Մեռավ, մնաց վրեքներս, չխփեք». տուժող անձ

12/05/2025

Ինչպե՞ս է լինում, որ Աննա Հակոբյանի հիմնադրամը և Հ1-ի ամերիկյան մասնաճյուղը գրանցված են նույն հասցեում. Ռոբերտ Մարգարյան

12/05/2025

ՄԻՊ-ի հանձնարարությամբ իրականացվել է այց, տեղի է ունեցել առանձնազրույց Լիլիթ Աղեկյանի հետ

12/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական