Շաբաթ, Մայիսի 30, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ` ՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԵՄ

10/04/2015
- 10 Ապրիլի, 2015, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հ. Ա.

Հատկապես վերջերս շատ ենք սիրում խոսել մարդկության դեմ կատարված հանցագործությունների մասին: Ավելինՙ շնորհակալություն ենք հայտնում բոլոր այն երկրներին, ովքեր իրենց նպաստն են բերում նման հանցագործությունների կանխարգելման գործում: Բայց այս համատեքստում մենք մոռանում ենք, իսկ ավելի ճիշտՙ ավանդաբար չենք սիրում խոսել պետության դեմ կատարված հանցագործությունների մասին: Օրինակ ՀՀ Քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածը մատնանշում է նման հանցագործություններից մեկը. «Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը բռնությամբ փոփոխելուն, պետական իշխանությունը բռնությամբ զավթելուն ուղղված հրապարակային կոչերը համարվում են հանցագորոծություն եւ պատժվում են տուգանքով` նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` երկուսից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբՙ առավելագույնը երեք տարի ժամկետով»: Սա նշանակում է, որ կոնկրետ մեր ոստիկանությունը, այս պարագայում նաեւ Ազգային անվտանգության ծառայությունը, եթե որեւէ մեկին բռնացնի նման հրապարակային կոչեր անելիս` պարտավոր է, շեշտում ենք` պարտավոր է (ոչ թե իրավունք ունի) անմիջապես ձերբակալել եւ պատժել` ըստ ավելի ուշ կայացվելիք դատական վճռի:

Բոլորովին վերջերս մենք ականատեսը եղանք, թե ինչպես ՀՀ քաղաքացիներիցՙ Շանթ Հարությունյանը մի քանի օր շարունակ Ազատության հրապարակում նստած զինված ընդվզման կոչեր էր անում, ինչի վրա ոստիկանությունը աչք էր փակում` հավանաբար թերագնահատելով: Արդյունքում Հարությունյանն ու իր ընկերները պայթուցիկ շշեր նետեցին ոստիկանների ուղղությամբ, նոր միայն Շանթը ձերբակալվեց, ինչը նշանակում է, որ տվյալ պարագայում մեղավորը միայն Հարությունյանը չէր, այլ մեր ոստիկանությունը` ցուցաբերած թերացման համար:

Այդ ժամանակ մենք արդարացիորեն մեղադրեցինք նաեւ մեր ոստիկանությանը, որ օրենքով իրենց տրված պարտավորությունների եւ լիազորութունների շրջանակում իրենք նախօրոք չէին ձերբակալել զինված ընդվզման կոչ անող քաղաքացուն, այդպիսով նպաստել են հանցագործության խորացմանը: Հիմա ոստիկանությունը քաղաքացիների խմբին իրենց հնչեցրած նման կոչերի համար նախօրոք է ձերբակալել, բայց մենք էլի դժգոհ ենք, որովհետեւ կոնրետ այս դեպքը մենք համարում ենք` քաղաքական հետապնդում: Այսինքն, այն որ Ժիրայր Սեֆիլյանն եւ իր ընկերները մեզ բոլորիս ապրիլի 24-ին զինված եւ անկանխատեսելի, հնարավոր է` ողբերգական հետեւանքներ ունեցող հեղափոխության կոչ էին անում, ոչինչ, բայց որ պետության դեմ կատարված փաստացի հանցագործության համար Ժիրայր Սեֆիլյանն եւ իր ընկերները ձերբակալվում են, մենք դժգոհում են, համարելով սա քաղաքական հետապնդում. տեսնես ո՞ր քաղաքական, շեշտում ենք` մաքուր քաղաքական հայացքների համար են ձերբակալվել Սեֆիլյանենք:

Բայց Սեֆիլյանի եւ ընկերների ձերբակալությունն ունի նաեւ մեկ այլ պատճառ, ոչ իրավական: Բանն այն է, որ այս մարդիկ չեն սիրում խորհուրդ ընդունել, անգամ նրանցից, ովքեր իրենց միայն լավն են ցանկանում եւ իրենցից ոչ պակաս հեղափոխական են: Օրինակ ասվեց նրանցՙ ձեր հեղափոխության համար այլ օր ընտրեք, չլսեցին, ասվեցՙ Հայաստանում ռեժիմին վերջ տալու կոչերով առանց այդ էլ խնդիրերի մեջ խրված Արցախ մի գնացեք, չլսեցին, ասվեցՙ վարկային մուծումները չմարելու անմիտ կոչ մի արեք, չլսեցին, ասվեցՙ Ցեղասպանության 100-ը ամյակ չէ, տարելից է, չլսեցին… Եթե լսեին, գուցե այսօր ձերբակալված չլինեին, իսկ նրանք ձերբակալվել են, որովհետեւ պետության դեմ հանցագործություն են կատարել, այդ պետության ոչ պաշտոնական հերոս լինելով:

Ափսո՜ս…

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԴԱՏԱՎՈՐԻ ԳՐՊԱՆԻ ՄԱՍԻՆ

Հաջորդ գրառումը

ԴԱՎԻԹԻ ԵՎ ԳՈՂԻԱԹԻ ՁԵՌՔՍԵՂՄՈՒՄԸ

Համանման Հոդվածներ

29 Մայիսի, 2026

Հասարակական հարցում, հարցախույզ, polls

29/05/2026
29 Մայիսի, 2026

Կենացներ դրսից ու ներսից

29/05/2026
29 Մայիսի, 2026

Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ համաձայնության նախանշաննե՞ր

29/05/2026
29 Մայիսի, 2026

«Քաղաքակիրթ ապահարզան» արտահայտությամբ ի՞նչ էր հասկացնում Պուտինը

29/05/2026
Հաջորդ գրառումը

«ՈՒՆԵՑԱԾԴ ԱՄՈՒՐ ՊԱՀԷ»

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

«Հայաստան» դաշինքի քարոզարշավը՝ Լոռու մարզում

29/05/2026

ԿարդալDetails
29 Մայիսի, 2026

Վերջին արարը՝ ինքնուրացում

29/05/2026

Հունիսի 2-ին կլրանա Բունդեսթագի Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեի 10 տարին: Հիշում եմ՝ որքան ջանք ու նվիրում ներդրվեց, երկրում օրակարգի թեմա...

ԿարդալDetails
Նորություններ

Այսուհետ հայկական բանակի սպաներն ու գեներալները պետք է կրեն ադրբեջանական ուսադիրներ. Էդգար Ղազարյան

29/05/2026

Նիկոլ Փաշինյանը և Սուրեն Պապիկյանը որոշել են, որ այսուհետ հայկական բանակի սպաներն ու գեներալները պետք է կրեն ադրբեջանական ուսադիրներ, այնպես...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Մի երկու խոսք երեկվա զորահանդեսի մասին. Արմեն Այվազյան

29/05/2026

Առհասարակ, զորահանդեսներն անցկացվում են որոշակի նպատակներով, որոնցից հիմնականներն են՝ 1. պետության ռազմական ուժի ցուցադրումը և դրանով թշնամիների կամ պայմանական հակառակորդների...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական