Շաբաթ, Մայիսի 9, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«ԱՆԹԻԼԻԱՍԻ ՀՈԳԵՎՈՐԱԿԱՆՆԵՐԸ ԱԶԳԱՅԻՆ ԵՆ, ԻՍԿ ԷՋՄԻԱԾՆԻՆԸՙ ԱՊԱԶԳԱՅԻՆ»

27/03/2015
- 27 Մարտի, 2015, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Դոկտ. ՌՈՒԲԻԿ ՍԱՐԴԱՐՅԱՆ, Թեհրան

2015 թվականի փետրվարի 19-ին տեղի ունեցավ Թեհրանի Հայոց թեմի հերթական Պատգամավորական ժողովի նիստը, որտեղ քննարկվեցին տարբեր հարցեր ու տրվեցին տարբեր գնահատականներ: Առանձնացնում ենք խոսքերը դաշնակցական պատգամավոր պրն. Սեդրակ Գոջամամյանի, որ պարզորեն արտահայտեց ու իր գնահատականը հնչեցրեց Անթիլիասի ու Էջմիածնի հոգեւորականների մասին: Նախ` նա իր զայրույթը հայտնեց այն հարցի կապակցությամբ, թե իբրեւ Թեհրանի Հայոց թեմի Պատգամավորական ժողովում կան այնպիսի մարդիկ, որոնք ավելի շուտ համակրում են Էջմիածնին, այլ ոչ թե Անթիլիասին: Նրա կարծիքով, նման մարդկանց տեղը ԹՀԹ-ի Պատգամավորական Ժողովը չէ: Այնուհետեւ նա արտահայտեց իր «փայլուն» միտքը, որ իբր Անթիլիասի բոլոր հոգեւորականները ազգային են, իսկ Էջմիածնի հոգեւորականները` ապազգային, ու նրանք հեռու են ազգային լինելուց: Ցավալի է լսել այսպիսի եզրակացություն դաշնակցական պատգամավորից: Նման անհիմն ու գռեհիկ գնահատականը կարող է հնչեցնել միայն Էջմիածնի դեմ չարությամբ լցված հասարակ մեկը:

Ստորեւ կանդրադառնանք միայն մի քանի հարցերի, որպեսզի բացահայտվի այդ անհիմն ու պարզունակ գնահատականի բնույթը:

Նման ընդհանուր գնահատականի արծարծումը հասարակ, բայց ոչ հասարակական ու քաղաքական սկզբունքներին ծանոթ մի անձնավորության գնահատական է, որից պետք է խուսափեն մեր հայ ազգային ու հասարակական գործիչները:

Ղարաբաղում եւ ընդհանրապես Հայաստանում բազմաթիվ հոգեւորականներ կան, որոնք գտնվելով Արցախյան պատերազմի առաջին գծում, իրենց կյանքն են վտանգի ենթարկել, մինչդեռ Անթիլիասից նման հոգեւորականների գտնելը շատ դժվար կլինի: Հիմա նման անձնազոհ հոգեւորականներին ապազգային պիտակ փակցնելով պրն Գոջամամյանը արդյո՞ք իրեն վատ չի զգում:

Իրանում եւ ընդհանրապես սփյուռքում Անթիլիասին պատկանող հոգեւորականների կարելի է հանդիպել, ովքեր հոգեւորական դաշտը օգտագործել ու օգտագործում են իրենց անձնական շահերի համար. արդյոք նրանց բոլորին անվանել «ազգային» ու էջմիածնականներին «ոչ ազգային», ճի՞շտ է: Իհարկե նման երեւույթների երկու աթոռներում էլ կարելի է հանդիպել, սակայն այստեղ մեկին լավ, մյուսին վատ ներկայացնելն է այդ կուսակցականի խնդիրը:

Հայտնի չէ, թե ինչ նպատակ է հետապնդում մեր հարգելի պատգամավորը նման արտահայտություն անելով:

Ցավ է պատճառում այն հանգամանքը, թե ինչո՞ւ ԹՀԹ-ի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսյանը նիստին ներկա լինելով, որեւէ ձեւով չի արձագանքել այդ մտքին ու իր լռությամբ հաստատել է նման թեթեւամիտ գաղափարը:

Այս հարցին պիտի արձագանքեն մեր Էջմիածնի ու Անթիլիասի առողջ հոգեւորականները ու թույլ չտան, որ մի կուսակցական պատգամավոր մեր ամբողջ հոգեւորականների համար նման դասակարգում սահմանի, նաեւ պետք է դատապարտեն այդպիսի մոտեցումը: Առաջին մարդը, որ պետք է արձագանքեր այս «փայլուն» գաղափարին, Թեհրանի թեմի առաջնորդն էր, ապա նրա ղեկավարՙ Արամ Ա վեհափառի պարտականությունն է սաստելը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՀՈՒՅՆԵՐԻ ԵՎ ԱՍՈՐԻՆԵՐԻ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄԸ` ՈՒՂԵՐՁ ԱՇԽԱՐՀԻՆ

Հաջորդ գրառումը

ՆՈՐ ԿԱՌՈՒՅՑ` ԷՍ ՆԵՂ ՄԱՋԱԼԻՆ

Համանման Հոդվածներ

08 Մայիսի, 2026

Ձեւով եվրոպական, խորքով` նատոյական հավաքը Երեւանում

08/05/2026
08 Մայիսի, 2026

Եվրահայաստանն ու մեր քաղաքական ուժերի մաքսիմալիզմը

08/05/2026
08 Մայիսի, 2026

Շվեյցարական օրակարգում միշտ արդիական պահել Արցախի հարցը

08/05/2026
08 Մայիսի, 2026

Հայ ժողովուրդին անսակարկելի պահանջները Անկախ թէ ովքեր պիտի ըլլան նոր իշխանութիւնները

08/05/2026
Հաջորդ գրառումը

ՆՈՐ ԿԱՌՈՒՅՑ` ԷՍ ՆԵՂ ՄԱՋԱԼԻՆ

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

Դու ոչ թե կանգնեցիր մինչև վերջ, այլ առաջին լուրջ պահին պարզապես փախար. Միհրան Մախսուդյան

08/05/2026

Լսեցի հարցազրույցը, ու այլևս լռել հնարավոր չէ։ Սուրեն Պետրոսյան, դու այսօր փորձում ես քեզ ներկայացնել որպես շարժման «սկիզբ», որպես մարդ,...

ԿարդալDetails
08 Մայիսի, 2026

Շվեյցարական օրակարգում միշտ արդիական պահել Արցախի հարցը

08/05/2026

Ապրիլի 30-ին «Ազգի» առցանց տարբերակում ծանուցել էինք նույն օրը ժամը 13-15-ին Շվեյցարիայի դաշնային ժողովի հատուկ նիստի մասին, որին մասնակցում էին...

ԿարդալDetails
08 Մայիսի, 2026

«Մշակութային ցեղասպանություն». Գերմանիայի դաշնակիցը եկեղեցիներ  է ոչնչացնում»

08/05/2026

 Այս վերնագրով հոդված է հրապարակել գերմանական t-online լրատվական հանրահայտ պորտալը: Թոբիաս Շիբիլլայի (Tobias Schibilla) գրին «Ազգը» բազմիցս է անդրադարձել, գնահատել...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Արդյո՞ք Փաշինյանի օգտին քվեարկելու պատրաստ որեւէ մեկն ուզում է նվաստանալ՝ որպես քաղաքացի, որպես հայաստանցի, որպես հայ, թե՞ ոչ. Հակոբ Բադալյան

08/05/2026

Ղարաբաղյան շարժումը եղել է ճակատագրական սխալ:Այս մտքի հեղինակը Ադրբեջանի նախագահը չէ: Կամ Ադրբեջանի որեւէ այլ պաշտոնյա չէ: Այս մտքի հեղինակը...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական