Չորեքշաբթի, Հուլիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

2015-Ը ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԲԱՐԴ Է ԼԻՆԵԼՈՒ

13/03/2015
- 13 Մարտի, 2015, ԱԶԳ շաբաթաթերթ

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Մտահոգություններ` առանց ողբերգական տեսարանների

Հայաստանի` հունվար ամսվա սոցիալ-տնտեսական ցուցանիշները որոշակի մտահոգությունների տեղիք են տալիս: Մյուս կողմից էլ, դրանք հիմք չեն այն ահասարսուռ եզրակացությունների համար, որոնցով այս օրերին հանդես են գալիս որոշ տնտեսագետներ, որոնք հիմնականում ներկայացնում են այս կամ այն քաղաքական ուժը եւ որոնց նպատակը ավելի շատ մարդկանց վրա համապատասխան ազդեցութոյւն թողնելն է, քան օբյեկտիվ պատկերը ներկայացնելը:

Ի՞նչ է հուշում 2015-ի հունվարը

Ինչո՞ւ են հունվար ամսվա ցուցանիշները մտահոգություների տեղիք տալիս: Նախ` արձանագրվել է տնտեսական ակտիվության աճի ցածր ցուցանիշ` 1,3 տոկոս:

Երկրորդ, նվազել են արդյունաբերական արտադրանքի ծավալները` նախորդ տարվա հունվարի համեմատ 6,3 տոկոսով:

Երրորդ, նվազել են արտաքին առեւտրաշրջանառության ծավալները` արտահանմանը` 21,9 տոկոսով, ներմուծմանը` 33,2 տոկոսով: Այդուհանդերձ, Ազգային վիճակագրական ծառայությունը տեղեկացրել է, որ ցուցանիշները ամբողջական չեն, «պայմանավորված ԵՏՄ երկրների միջեւ փոխադարձ առեւտրի ցուցանիշների ոչ ամբողջական հավաքագրմամբ», եւ նշել, որ հետագայում դրանք ենթակա են ճշգրտման: Ամեն դեպքում, ամբողջական ցուցանիշների պարագայում անգամ ենթադրելի է, որ լավագույն դեպքում աճն այստեղ փոքր կլինի, իսկ վատագույն դեպքում, այնուամենայնիվ, կարող է որոշ անկում լինել:

Չորրորդ, նվազել են դեպի Հայաստան կատարվող մասնավոր փոխանցումները: Հունվարին դրանք կազմել են 72 մլն դոլար, 2014-ի հունվարի 122 մլն դոլարի դիմաց, իսկ զուտ ներհոսքը (ներհոսքի եւ արտահոսքի տարբերությունը) կազմել է 28 մլն դոլար` 2014-ի հունվարի 68 մլն դոլարի դիմաց:

Հասկանալի է, որ բացասական միտում արձանագրած այս ցուցանիշները հիմնականում պայմանավորված են մեր հիմնական գործընկեր Ռուսաստանի սոցիալ-տնտեսական կացությամբ, որն էլ իր հերթին պայմանավորված է Արեւմտյան երկրների կողմից նրա նկատմամբ կիրառվող պատժամիջոցներով: Այսինքն, Ռուսաստանում պատժամիջոցների հետեւանքով գնողունակության անկումը նվազեցնում է թե՛ մեր արտահանումը դեպի այդ երկիր, ազդելով արդյունաբերության գործունեության վրա, թե՛ այդ երկրից գումարային փոխանցումները դեպի Հայաստան:

Միեւնույն ժամանակ, այս ցուցանիշները հիմք չեն ողբերգության սարքելու համար: Նախ` այն պատճառով, որ մեկ ամսվա ցուցանիշները դեռ բավարար չեն ընդհանրական եզրակացությունների համար: Երկրորդ, հունվար ամիսը երբեք էլ բնութագրական չի երկրի տնտեսության վիճակի մասին պատկերացում կազմելու համար, երրորդՙ Ռուսաստանում բացասական զարգացումները ազդել են Հայաստանից արտահանման վրա ավելի շատ անորոշությունների հետեւանքով, քան տնտեսական ցուցանիշների վատացման:

Բանն այն է, որ նավթի գների անկումն ու ռուսական ռուբլու արժեզրկումը հայաստանցի արտադրողների եւ նրանց ռուսաստանցի գործընկերների համար փոխադարձ վճարումների հարցում լրացուցիչ պայմանավորվածության խնդիր է ստեղծել: Դոլարով վճարումները ձեռնտու են մեր ընկերություններին, բայց ձեռնտու չեն նրանց ռուսաստանցի գործընկերներին: Ռուբլու պարագայում պատկերը հակառակն է: Հետեւաբար, հետագա ամսիներին այստեղ որոշակի պարզեցում կմտնի եւ հայկական այն ապրանքների արտահանումը, որ հիմա կատարվում է փոքր ծավալներով կամ կասեցված է, կշարունակվի:

Բացի դրանից, Հայաստանի մուտքը ԵՏՄ, զգալիորեն հեշտացնում է արտահանումը դեպի Ռուսաստան եւ միության անդամ մյուս երկրներ, դրանով իսկ այս կամ այն չափով չեզոքացնելով այդՙ ռուսական տնտեսության վիճակի հետեւանքները: Միաժամանակ, հայկական արդյունաբերական արտադրանքը բավականին փոքր տեղ է զբաղեցնում ռուսական մեծածավալ շուկայում եւ անգամ այդ երկրում մեծ տատանումների դեպքում հնարավոր է այդ տեղը պահպանել:

Հայ արտահանողները նաեւ պետք է ձգտեն զուգահեռաբար նոր երկրներ փնտրել իրենց արտադրանքի համար: 2014-ին նման գործընթաց է նկատվել` նկատելիորեն ավելացել է արտահանումը դեպի Չինաստան (աճել է 102 մլն դոլարով, կազմելով 170 մլն դոլար), Իրաք, Գերմանիա, Արաբական Միացյալ էմիրություններ եւ մի քանի այլ երկրներ:

Այլ հարց է, իհարկե, մասնավոր փոխանցումների ծավալների նվազումը, որի հետ կապված Հայաստանում գնողունակությունը կընկնի, ինչն էլ կանդրադառնա արդյունաբերական արտադրանքի ծավալների վրա: Սակայն, եթե արդյունաբերությունում այս տարի կարող են դժվարություններ լինել, ապա այն կարող է փոխհատուցվել գյուղատնտեսության եւ շինարարության ծավալների ավելացմամբ: Հունվար ամսին գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալն աճել է 1,8 տոկոսով, շինարարությանը` 2,2 տոկոսով: Ծառայությունների ոլորտն էլ վերջին տարիներին բարձր աճ է արձանագրում, իսկ այս տարվա հունվարին աճն այստեղ կազմել է 3,8 տոկոս:

2014-ին տնտեսական աճը 3,4 տոկոս, ի՞նչ կլինի 2015-ին

2014 թ.-ին Հայաստանի համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ), այսինքն տնտեսական աճը կազմել է 3,4 տոկոս: Գումարային առումով մեր տնտեսության ծավալը կազմել է 4 տրլն 525 մլրդ 875 մլն դրամ: Շա՞տ է դա, թե՞ քիչ:

Հիշեցնենք, որ 2014-ին պետական բյուջեի հիմքում դրված էր 5,2 տոկոս տնտեսական աճի ցուցանիշը: Միեւնույն ժամանակ, միջազգային ֆինանսական կազմակերպությունները մեր երկրի համար այս տարի կանխատեսում էին ավելի ցածր աճ` Արժույթի միջազգային հիմնադրամը` 2,5 տոկոս, Համաշխարհային բանկը` 2,6 տոկոս:

Այսինքն, տնտեսական աճի սկզբնական նպատակը, որ հետապանդում էր կառավարությանը, ապահովել չի հաջողվել, բայց ապահովվել է միջազգային ֆինանսական կազմակերպությունների հոռետեսական կանխատեսումներից ավելի բարձր աճ:

Ինչ վերաբերում է դրական փոխանցումներին, ապա պատկերն այստեղ հետեւյալն է` ՀՀ Կենտրոնական բանկի տեղեկատվության համաձայն, 2014 թ. հունվար-դեկտեմբերին բանկային համակարգով ֆիզիկական անձանց կողմից ոչ առեւտրային դրամական փոխանցումները Հայաստան կազմել են 2 մլրդ 123 մլն դոլար: Նախորդ տարվա` 2013 թ-ի համեմատ այս ցուցանիշը նվազել է մոտ 179 մլն դոլարով կամ մոտ 8 տոկոսով: Ինչպես արդեն նշվեց, նվազել են հիմնականում Ռուսաստանից եկող փոխանցումները, ինչը տեղի է ունեցել հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին: Դրամական զուտ ներհոսքը (ներհոսքի եւ արտահոսքի տարբերությունը) դեպի Հայաստան կազմել է 1 մլրդ 220 մլն դոլար` 2013-ի 1 մլրդ 450 մլն դոլարի դիմաց, այսինքն` նվազել է 230 մլն դոլարով:

Արտաքին առեւտրի մասով: 2014-ին արտահանումը Հայաստանից աճել է 2,7 տոկոսով, կազմելով 1 մլրդ 519 մլն դոլար: Ներմուծումն աճել է 0,4 տոկոսով, կազմելով 4 մլրդ 401 մլն դոլար: Արտաքին առեւտրի բացասական հաշվեկշիռը փոքր ինչ` 114 մլն դոլարով նվազել է 2013-ի նույն ցուցանիշի համեմատ եւ 2014-ի հունվար-դեկտեմբերին կազմել է 2 մլրդ 882 մլն դոլար։

Խոսելով երկրի դրամական ներհոսքի եւ արտահոսքի մասին, հարկ է անդրադառնալ եւս երկու ցուցանիշի: Առաջինը արտաքին պարտքի ցուցանիշն է, որն անցյալ տարի կազմել 3 մլրդ 785 մլն դոլար` 2013 թ.-ի դեկտեմբերի 31-ի 3 մլրդ 899 մլն դոլարի համեմատ: Այսինքն, 2014-ին ՀՀ արտաքին պարտքը նվազել է 114 մլն դոլարով: Սա լինելով դրական ցուցանիշ, միաժամանակ վկայում է, որ ավելի շատ գումար է դուրս եկել երկրից արտաքին պարտքի մարման նպատակով:

Երկրորդը զբոսաշրջության ցուցանիշն է: Անցյալ տարի Հայաստան է այցելել 1 մլն 203 հազար զբոսաշրջիկ` 2013թ. նույն ժամանակաշրջանի նկատմամբ 11,3 տոկոսով ավելի: Այս ցուցանիշը մոտ է Հայաստանից զբոսաշրջության նպատակով արտերկիր մեկնողների տվյալներին: Հայաստանից մեկնել է 1 մլն 198 հազար մարդ` 2013թ. համապատասխան ժամանակաշրջանի նկատմամբ 10,9 տոկոսով ավելի: Կարելի է շատ մոտավոր ենթադրել, որ այստեղ դեպի Հայաստան գումարային ներհոսքի չնչին աճ է եղել` նկատի ունենալով մեզ այցելողների եւ արտերկիր մեկնողների տարբերությունը:

2014-ի տարեկան ցուցանիշները կարող էին հիմք դառնալ 2015-ի համար ավելի իրատեսական կանխատեսումներ անելու համար, բայց նկատի ունենալով աշխարհաքաղաքական եւ համաշխարհային տնտեսական իրավիճակի փոփոխությունը վատթարացման ուղղությամբ, անհնար է դա անել: Հունվար ամսվա վրա հենվելով էլ, արդեն վերեւում նշված պատճառներով, նույնպես հնարավոր չէ տարեկան տնտեսական աճի մասին քիչ թե շատ իրատեսական կանխատեսումներ անել: Կարելի է ենթադրել միայն, որ եթե աճ արձանագրվի, ապա այն 2014-ի ցուցանիշից բարձր դժվար թե լինի: Հայաստանի ԿԲ-ն հավանական է համարել 0,4-2 տոկոս տնտեսական աճը, իսկ Համախարհային բանկի կանխատեսումը Հայաստանի համար 3,3 տոկոս աճն է: Ամեն դեպքում ակնհայտ է, որ այս տարի Հայաստանի տնտեսության համար ամենաբարդն է լինելու` 2009-ից հետո ընկած ժամանակահատվածում:

Նախորդ գրառումը

ԲԱ ՀԱՅԱՍՏԱ՞ՆԸ

Հաջորդ գրառումը

ԽՈՍԵԼԱԺԱՄԱՆԱԿ, ԻՆՏԵՐՆԵՏ ԵՎ ԱՎԵԼԻՆՙ ԱՄՍԱԿԱՆ 3500 ԴՐԱՄՈՎ ԵՎ ՍՄԱՐԹՖՈՆՙ ՍԿՍԱԾ 1 ԴՐԱՄԻՑ

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Բոհջալյանի 26-րդ վեպը՝ «Դիլետանտը»

10/07/2026
Հաջորդ գրառումը

ԽՈՍԵԼԱԺԱՄԱՆԱԿ, ԻՆՏԵՐՆԵՏ ԵՎ ԱՎԵԼԻՆՙ ԱՄՍԱԿԱՆ 3500 ԴՐԱՄՈՎ ԵՎ ՍՄԱՐԹՖՈՆՙ ՍԿՍԱԾ 1 ԴՐԱՄԻՑ

Լրահոս

Բանակում մահվան դեպքերը լրջագույն խնդիր են, և այսքան տարիների ընթացքում այս ասպարեզում բարեփոխումներ չեն եղել. իրավապաշտպան

22/07/2026

Բանակում շարունակում են մահվան դեպքեր գրանցվել, սակայն դրանք հստակորեն չեն դիտարկվում որպես համակարգային խնդիր։ Հենց մահվան դեպքերը կանխելով, այդ դեպքերի...

ՊՆ-ն ցավակցություն անգամ չի հայտնում, բացատրություն չի տալիս՝ ինչու է զինվորը հասել մահվան դուռը, իսկ ՔԿ-ն անանուն, խղճուկ հաղորդագրություն է տարածում. իրավապաշտպան

22/07/2026

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը խիստ բացասական է գնահատում նախօրեին բանակում մահվան հերթական դեպքի առնչությամբ ՀՀ պաշտպանության նախարարության անհաղորդ կեցվածքը։ Հիշեցնենք՝ ժամկետային...

108 տարի առաջ ճիշտ այս օրը Արցախի հայությունը իրացրել է ազգերի ինքնորոշման իր իրավունքը. Ստեփան Հասան-Ջալալյան

22/07/2026

1804-1813թթ. ռուս-պարսկական պատերազմի ավարտին՝ 1813թ. հոկտեմբերի 12-ին, Արցախի Գյուլիստան գավառում գտնվող Գյուլիստանի բերդում կնքված ռուս-պարսկական պայմանագրով Արցախն ընդգրկվել է ռուսական...

Կյանքից վաղաժամ հեռացել է ՀՀ ԶՈՒ զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի ուսանող Նարեկ Թորոսյանը

22/07/2026

Կյանքից վաղաժամ հեռացել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի «Լրագրություն» ուղղության ուսանող Նարեկ Թորոսյանը։ «Հայ-ռուսական համալսարանի ղեկավարությունը, դասախոսական...

Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում

22/07/2026

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը  կցանկանար, որ ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն զբաղեցնի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը ներկայիս գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի լիազորությունների ավարտից հետո.  հաղորդում է New York...

Ռուբեն Վարդանյանը որոշում է կայացրել արդարության համար պայքարը շարունակել միջազգային իրավական մեխանիզմների միջոցով. Սիրանուշ Սահակյան

22/07/2026

Բաքվում ապօրինաբար պահվող Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը հայտարարություն է տարածել, որը...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական