Շաբաթ, Մայիսի 30, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀՈՍՈՒՆ ԼՐԱՀՈՍ

13/03/2015
- 13 Մարտի, 2015, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Պատրաստեց` ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆԸ

Շատ բան փոխվեց

Հինգշաբթի օրը նախագահ Սարգսյանը հանդիպել է նոր ԲՀԿ-ի ղեկավարության հետ եւ քննարկել` վերջիններիս դիրքորոշումը` կապված սահմանադրական բարեփոխումների գործընթացի հետ: Հանդիպումից հետո դրան մասնակից ԲՀԿ-ականներից մեկը հայտարարել է, որ «Սերժ Սարգսյանի հետ հանդիպումը նորմալ է անցել», իսկ նախքան հանդիպումը ԲՀԿ-ի մամուլի քարտուղար Վահան Բաբայանը հայտարարել է, որ այս պահին ԲՀԿ-ի դիրքորոշումը` կապված սահմանադրական բարեփոխումների հետ, անհայտ է: «Մենք այն պետք է քննարկենք, հիմա անհայտ է»: Այսինքն շատ հնարավոր է, որ ԲՀԿ-ն այլեւս դեմ չլինի սահմանադրական բարեփոխումներին եւ այդ գործընթացն այլեւս չդիտարկի որպես Սերժ Սարգսյանի իշխանության վերարտադրությունն ապահովելու մեխանիզմ:

Հատկանշական է, որ «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, անդրադառնալով նույն հարցի վերաբերյալ իրենց կուսակցության դիրքորոշմանը, ինքը հիշել եւ մեզ էլ հիշեցրել է, որ անցումը խորհրդարանական կառավարման համակարգին, ինչը ենթադրվում է սահմանադրական բարեփոխումներով, «Ժառանգության» ծրագրային դրույթներից է…Ի դեպ, «Ժառանգությունը» բոլորովին վերջերս եւս հայտարարում էր, որ սահմանադրական բարեփոխումներ ձեռնարկելով` Սերժ Սարգսյանը լուծում է իր վերարտադրության խնդիրը:

Կարծես թե շատ բան է փոխվել:

Ծառուկյանին մենակ են թողել

Հայտնի Գառնիկ Իսագուլյանը երեքշաբթի օրը լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է, որ Լեւոն Տեր-Պետրոսյանն ու Րաֆֆի Հովհաննիսյանը ճիշտ չեն վարվել, քանի որ` «ամենածանր պահին,փաստորեն, մենակ թողեցին Գագիկ Ծառուկյանին»:

Իսագուլյանը չի ասել, բայց մենք ենթադրում ենք, որ նա տարակուսանք է հայտնել, թե ինչու Տեր-Պետրոսյանն ու Րաֆֆի Հովհաննսիյանը չհեռացան ակտիվ քաղաքականությունից Գագիկ Ծառուկյանի հետ, ավելին` միասին:

Շմայս. «Հիմա զբաղված ենք Ցեղասպանության 100-«ամյակ»-ով»

Երկուշաբթի օրը ԱԺ-ի աշխատանքները լուսաբանելուն զուգահեռ` լրագրողները մոտեցել են ՀՀԿ-ական պատգամավոր Առաքել Մովսիսյանին (Շմայսին) եւ փորձել պարզել վերջինիս վերաբերմունքը, գնահատականը` ԲՀԿ-ի հետ, ներսում եւ շուրջը տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ: Պատգամավորը պատասխանել է մեկ նախադասությամբ.«Հիմա զբաղված ենք Ցեղասպանության 100 ամյակով. ԲՀԿ-ի ժամանակը չունենք»:

Իսկ թե որտե՞ղ է նշվելու Ցեղասպանության 100-րդ «ամյակը», պատգամավորը չի մանրամասնել. նման հարց չեն տվել:

Ուորլիքը մոռացել է

Բաքվում կայանալիք առաջին Եվրոպական խաղերին հայ մարզիկների մասնակցության որոշումը (նման որոշում կայացել է ՀԱՕԿ-ի վերջին նիստում) ողջունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ ամերիկացի Ջեյմս Ուորլիքը: Դիվանագետը նշել է. «Լավ լուր է, որ հայ մարզիկները մրցելու են Բաքվում կայանալիք Եվրոպական խաղերում: Հուսով եմ` Ադրբեջանը կողջունի այդ որոշումը»:

Ամերիկացի համանախագահը, սակայն, մոռացել է օգտագործել առիթը եւ ավանդույթի համաձայն կողմերին, այս պարագայումՙ կողմերից մեկին լարվածությունը թոթափելու քայլեր ձեռնարկելու կոչ անել:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«ԼՌՈՒԹՅԱՆ ՀԱՆՑԱՆՔԸ. ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ»

Հաջորդ գրառումը

ԵՎՐՈՆԵՍԹ ՄԻՋԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՎԵՀԱԺՈՂՈՎԸ` ԵՐԵՎԱՆՈՒՄ

Համանման Հոդվածներ

29 Մայիսի, 2026

Հասարակական հարցում, հարցախույզ, polls

29/05/2026
29 Մայիսի, 2026

Կենացներ դրսից ու ներսից

29/05/2026
29 Մայիսի, 2026

Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ համաձայնության նախանշաննե՞ր

29/05/2026
29 Մայիսի, 2026

«Քաղաքակիրթ ապահարզան» արտահայտությամբ ի՞նչ էր հասկացնում Պուտինը

29/05/2026
Հաջորդ գրառումը

ԵՎՐՈՆԵՍԹ ՄԻՋԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՎԵՀԱԺՈՂՈՎԸ` ԵՐԵՎԱՆՈՒՄ

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

«Հայաստան» դաշինքի քարոզարշավը՝ Լոռու մարզում

29/05/2026

ԿարդալDetails
Նորություններ

Երեկվա զորահանդեսն ընտրությունների նախաշեմին կազմակերպված քարոզչական միջոցառում էր. Հայկ Նահապետյան

29/05/2026

Երեկվա զորահանդես-հաշվետվությունը զուտ քարոզչական միջոցառում էր, որի սպառողը ՀՀ քաղաքացին էր, Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը։...

ԿարդալDetails
29 Մայիսի, 2026

Վերջին արարը՝ ինքնուրացում

29/05/2026

Հունիսի 2-ին կլրանա Բունդեսթագի Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեի 10 տարին: Հիշում եմ՝ որքան ջանք ու նվիրում ներդրվեց, երկրում օրակարգի թեմա...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Մի երկու խոսք երեկվա զորահանդեսի մասին. Արմեն Այվազյան

29/05/2026

Առհասարակ, զորահանդեսներն անցկացվում են որոշակի նպատակներով, որոնցից հիմնականներն են՝ 1. պետության ռազմական ուժի ցուցադրումը և դրանով թշնամիների կամ պայմանական հակառակորդների...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական