Չորեքշաբթի, Հոկտեմբերի 15, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱԶԳԱՅԻՆ ԵՐԳԻ ՈՒ ՊԱՐԻ ՎԵՐԱԾՆՈՒՆԴԸ ԴՊՐՈՑՆԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ

06/03/2015
- 06 Մարտի, 2015, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Լուսինե ՊԱՊՅԱՆ

Ի՞նչ է ազգային երգն ու պարըՙ մշակու՞յթ, սերնդե սերունդ փոխանցվող արժե՞ք, ազգային տիպի բնորոշի՞չ

Թերեւս այս բոլորը համատեղ: Սակայն տարիներ շարունակ մենք քայլել ենք առաջՙ թուլացնելով սերունդների միջեւ կապը, անցյալում թողնելով ազգային շատ արժեքներ: Այսօր ազգային երգն ու պարը միտում ունեն դառնալ գրաբարի նման մի բանՙ այն մերն է, բայց քչերն են տիրապետում դրան:

Այդ կապն ամրապնդելու եւ ազգային մշակույթը պահպանելու նկատառումով, 2014-2015 ուստարվա սկզբից հայաստանյան տաս դպրոցներումՙ ութ երեւանյան եւ երկու մարզային, ներդրվել է «Ազգային երգ ու պար» առարկան: Ըստ ծրագրի համահեղինակ, «Կարին» ազգագրական երգի-պարի համույթի գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանի, նախապես ներկայացված է եղել երկու ավարտուն ծրագիր դպրոցներում ներդնելու համարՙ երգի ու պարի դասական եւ ազգային ուսուցման: Սակայն, հաշվի առնելով ազգային մշակույթի ուսուցման եւ տարածման կարեւորությունը հայապահպանման գործումՙ ընտրվել է հենց ազգայինի տարբերակը:

Չնայած ծրագիրն արժանացել է ՀՀ ԿԳՆ-ի հավանությանը, բայց դեռ գտնվում է փորձարարական վիճակում: Առարկայի մասսայական եւ պարտադիր ներմուծումը բոլոր դպրոցներում, ըստ կազմակերպիչների, դեռ իրատեսական չէ, այն կիրականացվի փուլային ձեւով, քանզի դեռ կան մի շարք խնդիրներ, որոնք լուծման կարիք ունեն: Առաջնահերթ լուծում են պահանջում դասագրքերն ու դասավանդող կադրերը: Մասնագետների հարցը նախատեսվում է լուծել բուհերում համապատասխան բաժինների ստեղծմամբ: Իսկ այս տարի առարկայի ուսուցման համար ընտրվել են տվյալ դպրոցների ուսուցիչներ, որոնք վերապատրաստում են անցել ԳԳինոսյանի ղեկավարությամբ: Ընտրվել են այնպիսի ուսուչիներ, որոնք ունակ կլինեին մի քանի ամսվա ընթացքում յուրացնելու ծրագրով նախատեսված ութ երգն ու պարը: Նրանց թվում, իհարկե, գերակշռում են պարի եւ երգի ուսուցիչները, սակայն կան նաեւ դասվարներ, անգամ աշխարհագրության ուսուցիչներ: Նրանցից մեկը Աննա Սաֆարյանն է, Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցի ուսուցչուհին, ով փոքր ինչ տարբերվում է իր գործընկերներից: Պատճառն այն է, որ նա դեռ առարկայի ներմուծումից առաջ, սեփական նախաձեռնությամբ, իր դասարանի աշակերտներին ազգային պարեր էր սովորեցնում: ԱՍաֆարյանը ոգեւորությամբ է հիշում, թե ինչպես էին աշակերտները դասամիջոցներին միացնում երաժշտությունը եւ խնդրում իրեն այդ փոքրիկ ժամանակահատվածում գոնե մեկ պար կրկնել:

Մեկ այլ բան է ինքնակամ սովորելը, մեկ այլ բանՙ որպես պարտադիր առարկա: Շատ դեպքերում առարկայի բնականոն անցկացման համար ուսուցիչները կանգնում են հոգեբանական խնդիր լուծելու առջեւ, քանզի աշակերտների մեծ մասը հեռացած ու օտարացած է ազգային մշակույթից, եւ լինում են դեպքեր, երբ նրանք հրաժարվում են պարի դասին մասնակցելուց:

– Մի աշակերտուհի ունեմ, որը առաջին դասաժամերի ընթացքում հրաժարվում էր մասնակցելուց, պատճառաբանելով, թե ինքը «լատինո» պարող է եւ նման պարեր չի պարում: Տղաներ կային,որոնք ամաչում էին, բայց ժամանակը ամեն ինչ հարթում է եւ ի վերջո երեխաների մեջ խոսում է հայի արյունը. հիմա նրանք ինքնակամ ու միասնական ձեռք ձեռքի են տալիս ու պարում,- նշում է Սաֆարյանը:

Բացի առարկայի գործնական մասից, երեխաներին դասավանդվում է նաեւ տեսական գիտելիք: Միայն շարժումները չեն կարող փոխանցել պարի ամբողջական իմաստը, չէ՞ որ յուրաքանչյուր ազգային պար ունի իր խորհուրդը, իր ասելիքը, եւ հիմնված է որոշակի պատմական երեւույթների եւ դիցաբանական տարրերի վրա:Դրա հետ միասին շատ պարեր ունեն իրենց համապատասխան երգերն ու երաժշտությունը:

– Չէին կարող լինել առանձին ազգային երգի կամ ազգային պարի դասընթացներ, քանի որ երգն ու պարը փոխկապակցված են միմյանց հետ, եւ իրարից առանձնանալովՙ նրանք հաճախ օտարվում են եւ շեղվում ազգային հենքիցՙ երբեմն ստանալով այլ տեսակի երգարվեստներին կամ պարարվեստներին բնորոշ գծեր,- նշում է ԳԳինոսյանը:

Ազգային երգի ու պարի մոռացության մատնվելու պատճառներից մեկը եղել է նաեւ այն, որ տարիներ շարունակ ազգագրագետները, կատարողներն ու ժողովուրդը մեկ ամբողջականության մեջ չեն եղել: Ազգագրագետները երկրի տարբեր անկյուններից հավաքել են ազգային երգի եւ պարի մասնիկներ, մշակել դրանքՙ բերելով ամբողջական տեսքի, բայց այն գրքի տեսքով մնացել է գրադարակներում: Կատարողները հաճախ անտեսելով այդ մշակումներըՙ բեմ են բարձրացրել պար, որը ազգային տարրեր է ունեցել, բայց ազգային չի եղել: Այսօր, ըստ Գինոսյանի, իրենց հաջողվել է հավաքագրածը բեմ բարձրացնել եւ թեկուզ դեռ փոքր քանակով, բայց «Կարին» համույթի կողմից կազմակերպված «Մեր պարերը եւ մենք» բացօթյա ազատ դասընթացների ծրագրի շնորհիվ նաեւ բեմից իջեցնել հասարակության մեջ: «Ազգային երգ ու պար» դպրոցական առարկայի շնորհիվ այն կստանա ավելի մասսայական բնույթ, եւ հնարավորություն կընձեռի շատերին ոչ միայն ծանոթ լինել ազգային երգ ու պարին, այլեւ պարել ու երգել ազգայնորեն:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՁԵՐ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՈՒՆՆԵՐՈՎ ԿՈՉԵՔ

Հաջորդ գրառումը

ԻՆՉՊԵՍ ԵՆ ՀԱՎԱՔՎՈՒՄ ՀԱՐԿԵՐԸ

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

ԻՆՉՊԵՍ ԵՆ ՀԱՎԱՔՎՈՒՄ ՀԱՐԿԵՐԸ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Միջազգային

Նոր վարչապետ չեմ նշանակի, բայց կլուծարեմ խորհրդարենը, եթե անվստահության քվե լինի. Մակրոն

14/10/2025

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ եթե Սեբաստիան Լեկորնյուի կառավարությանը անվստահություն հայտնեն, նա նոր վարչապետ չի կնշանակի, այլ կլուծարի...

ԿարդալDetails

Ահմեդ ալ-Շարաան հոկտեմբերի 15-ին կմեկնի Ռուսաստան

14/10/2025

Սպասում ենք «Թէատրոն» կատարողական արվեստների ֆրանկոֆոն միջազգային փառատոնին

14/10/2025

ՀԱՄԱՍ-ը չի կարողանում Իսրայելին հանձնել բոլոր պատանդների մարմինները, քանի որ գերեզմանները կորել են

14/10/2025

Արամուս և Զովաշեն համայնքներում 4 մարդու սպանողը տվել է խոստովանական ցուցմունք. Քննչական կոմիտե

14/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական