Երկուշաբթի, Ապրիլի 20, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«ՋԻՀԱԴԻՍՏ ՋՈՆԸ» ԲԱՑԱՀԱՅՏՎԱԾ Է, ԲԱՅՑ ԱՆՈՐՍԱԼԻ

06/03/2015
- 06 Մարտի, 2015, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Պ. Ք.

Քրիստոնյաների ներկա վիճակը

Բրիտանական հատուկ ծառայությունները բացահայտել են այսպես կոչված «Ջիհադիստ Ջոնի» իսկական անունը։ Այդ բրիտանացին տեսախցիկների առջեւ հաշվեհարդար է տեսնում «Իսլամական պետություն» խմբավորման գերիների նկատմամբ։ Իսլամիստ դահիճը Լոնդոնի 27-ամյա բնակիչ Մոհամմեդ Էմվազին է։ Հատուկ ծառայությունների համար նա մնում է անորսալի եւ հավանաբար նախապատրաստում է նոր զանգվածային սպանություններ։

«Ջիհադիստ Ջոնն» ապրել է Լոնդոնի արեւմուտքումՙ Քվինզ պարկ շրջանի տներից մեկում։ Այդ ահաբեկիչը ծնվել է Քուվեյթում, Մեծ Բրիտանիայի քաղաքացի է։ Ապրել է բարեկեցիկ ընտանիքում, ծրագրավորողի մասնագիտություն ստացել Վեստմինսթերի համալսարանում։ Ջիհադիստի հարեւանները դժվարությամբ են հավատում, որ տեսագրության մեջ Սիրիայում մարդկանց սպանող գրոհայինը հենց նա է։

Ինչպես պարզվում է, նա արմատական իսլամի ազդեցության տակ ընկել է 2009 թվականին Տանզանիա մեկնելուց հետո։ Բրիտանացի ծայրահեղականը իր երկրի հատուկ ծառայությունների վերահսկողության տակ էր, բայց դա, ըստ երեւույթին, չխանգարեց, որ նա Լոնդոնից մեկնի Սիրիա եւ միանա իսլամիստներին, նշում է «Վեստի» գործակալությունը։

Հայտնի է, որ Եվրոպայում մնացող նրա ընկերները իր նման ծայրահեղականներ են, որոնք հավանաբար մտել են եվրոպացի գրոհայինների ընհատակյա բջիջների մեջ։ Վերջին տվյալների համաձայն, բրիտանացի մոտ 600 մահմեդականներ արդեն մեկնել են ծայրահեղականների ճամբարներ։ Փետրվարի վերջերին Իսպանիայում հայտնաբերվեց իսլամիստների հավաքագրման հերթական կենտրոնը։ Եվրոպական երկրների իշխանությունները ներկայումս ստիպված են սեփական տարածքներում պայքարել հենց Արեւմուտքի աջակցությամբ հզորացած սիրիական գրոհայինների դեմ։

Սիրիայի հյուսիս-արեւելքում իսլամիստներն ամայացնում են քրիստոնյա ասորիների գյուղերը, ավերում հնագույն եկեղեցիները, հրկիզում կամուրջներըՙ կտրելով մարդկանց նահանջի ճանապարհը։ Առեւանգված են հարյուրավոր քրիստոնյաներ։ Պատանդներին հավանաբար պահում են սիրիա-իրաքյան սահմանի մոտ գտնվող ճամբարում, ուր մեկ տարի առաջ տարել էին Իրաքում գերված եզդիներին։

Իրաքի Մոսուլ քաղաքում իսլամիստները օրերս ոչնչացրին Ասորեստանի եւ Պարթեւական թագավորության պատմության հնագույն եւ անկրկնելի հուշարձաններ։ «Իսլամական պետության» գրոհայինները, ոչնչացնելով իսլամին անհարիր ամեն ինչ եւ սպանելով իրենց օրենքներին չենթարկվող բոլոր անձանց, փաստորեն պատերազմ են հայտարարել ամբողջ քրիստոնյա աշխարհին։ Լիբիայում զանգվածաբար սպանում են եգիպտացի քրիստոնյա ղպտիներին։ Իրաքում 8 տարի առաջ ապրում էին մեկուկես միլիոն քրիստոնյաներ։ Այժմ մնացել է նրանց հազիվ 1/10-ը։ Մյուսները կամ սպանված են, կամ էլ փախել են երկրից։ Մոսուլ քաղաքում, հավանաբար, ոչ մի քրիստոնյա չի մնացել։ Սիրիայում նախքան պատերազմը կար 2 մլն քրիստոնյաՙ բնակչության գրեթե 10 տոկոսը։ Այժմ 1 միլիոնն անհետ կորած է։ Շատերը զոհվել են, ոմանք փախել են հակամարտության գոտուց։ Ավերված է հարյուցից ավելի եկեղեցի։ Այս ամենն արել են նույն գրոհայինները, որոնց դեռ վերջերս ընդդեմ նախագահ Ասադի աջակցում էին ԱՄՆ-ը եւ Եվրոպանՙ նրանց անվանելով նոր, ժողովրդավարական Սիրիայի մարտիկներ։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՆԱԹԱՆՅԱՀՈՒՆ ԿՈՆԳՐԵՍՈՒՄ ԴԱՏԱՊԱՐՏԵՑ ԻՐԱՆԻ ՀԵՏ «ՎԱՏ» ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ

Հաջորդ գրառումը

«Focus». ԿԻԵՎԸ ՊԵՏՔ Է ՀՐԱԺԱՐՎԻ ԴՈՆԲԱՍԻՑ

Համանման Հոդվածներ

17 Ապրիլի, 2026

Լիբանան՝ քավության նոխազը Արաբական աշխարհի, եւ ոչ միայն…

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Ընդդիմադիր եւ իշխանական պատրանքներ

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Ադրբեջանը ոչնչացնում է Արցախի եկեղեցիները. CNA ահազանգում է՝ Ստեփանակերտի Սուրբ Հակոբը հողին է հավասարեցվել

17/04/2026
Հաջորդ գրառումը

«Focus». ԿԻԵՎԸ ՊԵՏՔ Է ՀՐԱԺԱՐՎԻ ԴՈՆԲԱՍԻՑ

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026

44-օրյա Արցախյան պատերազմի հենց սկզբում և գագաթնակետին ես անձամբ երկու անգամ հանդիպել եմ Օնիկ Գասպարյանի հետ Մոսկվայի «Ararat Hyatt» հյուրանոցում։...

ԿարդալDetails
Տեսադարան

Օնիկ Գասպարյանի լռության պատճառների մասին Սեյրան Օհանյանն է խոսել

19/04/2026

«Փաշինյանն ասում է՝ 44-օրյայի ժամանակ գեներալները  փախել են։ ԱԺ-ի ղեկավարությունը և պատգամավորները եկել էին Արցախ, այդ ժամանակ մոբ-ռեսուրսի հետ աշխատելու...

ԿարդալDetails
Նորություններ

Ժամանակն է առերեսվել իրականության հետ. Օնիկ Գասպարյան

19/04/2026

Հարգելի հայրենակիցներ, վերջին օրերին որոշ անձանց կողմից տեղեկատվական դաշտ են նետվել կեղծ լուրեր պատերազմական եւ հետպատերազմական իրադարձությունների վերաբերյալ՝ շահարկելով իմ...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը ստում է՝ ինչպես միշտ. ստել ու չամաչել, մոլորեցնել ու դեմոնիզացնել նախկիններին․ Լիլիթ Գալստյան

18/04/2026

Այսօր Ցեղասպանություն հուշահամալիր այցելած Փաշինյանը ԿԳՄՍ նախարար Ժ․ Անդրեասյանի ներկայությամբ, տեսախցիկներիկ առջև, ամենայն վստահությամբ ու համոզումով հայտարարում է, թե 60...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական