Կիրակի, Հունիսի 8, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԼԵՎՈՆ ՀՐԱՇԱԼԻՆ ԵՎ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 666-ՐԴ ՀՈԴՎԱԾԸ

06/03/2015
- 06 Մարտի, 2015, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Ի տարբերություն Գագիկ Ծառուկյանի, Լեւոն Տեր-Պետրոսյանը երկու կարեւոր առավելություն ունի: Նախՙ նա այդքան հարուստ չէ, որքան Հայաստանի ամենաբարգավաճ մարդը, ինչը միշտ առավելություն է, համենայն դեպս` գլխացավանքի բացակայություն, ապա եւ Տեր-Պետրոսյանը կարող է խոսել, անգամ երբ ըստ էության ասելիք չունի: Գաղտնիքն այն է, որ միշտ լինում են մարդիկ, ովքեր Տեր-Պետրոսյանի կա՛մ կողքին չեն, կա՛մ էլ այլեւս կողքին չեն, իսկ մարդկանց այս` համապատասխանաբար` «սրիկա» եւ «գերսրիկա» խմբերը մշտապես թեմա են եղել առաջին նախագահի համար` արտահայտվելու: Բացի սրանից, հումորը կա ու կա, իսկ Տեր-Պետրոսյանն, ինչպես գիտենք, հումորի մեծ զգացողություն ունի. կարծիք կա, որ նա յոթ տարի երկիրը ղեկավարել է հենց հումորով: Ի դեպ, բոլորովին վերջերս, մի սովորական օր, երբ ընդդիմությունը ՀԱԿ-ի գրասենյակում փորձում էր դուրս բերել երկիրը ռեժիմի անկուշտ երախից, ձեռքի հետ էլ` վերացնել ընդդիմության թոփալությունը, Լեւոն Զուրաբյանի օգնականն իր շեֆին հայտնում է` «Նախագահը Ձեզ կանչում է»: Դե, քանի որ Լեւոն Զուրաբյանի համար նախագահը միայն մեկ մարդ է, նա անմիջապես փակում է սեղանին դրված` «Ինչպե՞ս դառնալ հաջողակ. 20 խորհուրդ» գիրքը եւ արագորեն գնում Տեր-Պետրոսյանի առանձնասենյակ: Վերջինս, վառելով հերթական սիգարետը եւ ավելի հարմարավետ թիկնելով բազկաթոռին, ասում է. «Լեւոն, իմ եւ բրիտանացի գիտնականների համատեղ ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ` առաջինՙ բրիտանացի գիտնականներ իրականում չկան, եւ ես միակն եմ, երկրորդՙ ես ու դու Հայաստանում մնացած միակ ընդդիմություն ենք»: Լսելով հիմնադիրից այս խոսքերը` Զուրաբյանը ժպտում է եւ փորձում օրիգինալ մի պատասխան տալ: Տեր-Պետրոսյանը, սակայն, շարունակում է.«Հետեւաբար, այս թյուրիմացությունը վերացնելու համար, ես որոշել եմ, որ դու այսուհետ պետք է ինձ դեմ հանդես գաս, ինչի արդյունքում ես քեզ հրապարակայնորեն կանվանեմ ռեժիմի կամակատար եւ կեղծ ընդդիմություն, այդպիսով կդառնամ Հայաստանում միակ ընդդիմությունը»:

Մեզ հայտնի չէ, թե ինչպես է այս որոշմանն արձագանքում Զուրաբյանը, քանի որ հենց այստեղ իրականության հետ ոչ մի կապ չունեցող անեկդոտն ավարտվում է:

Իսկ իրականությունն այն է, որ այսօր Լեւոն Տեր-Պետրոսյանը ասելիք չունի, հետեւաբար նա իր վերջին ելույթի վերջին ամբողջ պարբերությամբ (իսկ դրանք առաջին նախագահի մոտ բավականին ընդարձակ են լինում), անդրադարձել է «կեղծ ընդդիմությանը», այդ թվում նրանց, ովքեր ժամանակին իր կողքին էին: Եթե մի կողմ դնենք անձնական հարաբերությունները, այդ մարդիկ, սակայն, ամենեւին էլ հանցանք չեն կատարել, կամ քաղաքական դավաճանություն: Այն ըստ էության գոյություն էլ չունի, այն պարզ պատճառով, որ քաղաքականությունը ոչ մի ժամանակահատվածում եւ ոչ մի երկրում երբեք հիմնված չի եղել մաքուր ընկերության վրա, այլ` շահերի: Որպեսզի քաղաքականության մեջ մենակ չլինես, դու պետք է շահեկան լինես մյուսների համար, այսինքն քո կողքին կանգնելը պետք է շահեկան լինի մյուսներին: Տեր-Պետրոսյանի կողքին կանգնելով, օրինակ, Խաչատուր Սուքիասյանը կորցրեց «Բջնին», իսկ Գագիկ Ծառուկյանը` ավելի շատ բան: Այս համատեքստում արդյոք մեղավո՞ր են այն քաղաքական գործիչները, ովքեր կամ ի սկզբանե, կամ էլ այլեւս չեն ուզում կանգնել հիմնադիր նախագահի կողքին, համենայն դեպս` զուտ քաղաքականության առումով նրա՞նք են մեղավոր, թե՞ Տեր-Պետրոսյանը: Եվ ամենակարեւորը, առաջին նախագահի շրջապատից դուրս գալն արդյոք նշանակո՞ւմ է դուրս եկածի համար, որ նա այլեւս իշխանությանն է ծառայում: Սա, ինչպես ասում են` որպես խորհելու նյութ:

Եվ վերջապես վերջին պարբերությունը, քանի որ այդ պարբերությունները Տեր-Պետրոսյանի խոսքի ամենաուժեղ եւ հիմնական ասելիքը պարունակող հատվածն են լինումՙ մի… անեկդոտ պատմենք: Նախքան Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ գործակցելը` դեռեւս գոյություն ունեցող բրիտանացի գիտնականները պարզել էին, որ «451 թվականին, Տղմուտ գետի ափին գտնվող Ավարայր դաշտավայրում տեղի ունեցած իրադարձությունները» դատական գործի մեջ, որը քննել է ժամանակին` Վարդան Մամիկոնյանի տանը գործող «Հայոց ազգային դատարանը», հիմնական մեղադրայլի անունը եղել է Լեւոն, ով կրել է` «Հրաշալի» մականունը: Լեւոն Հրաշալին հայտնի է եղել ոգելից խմիչքների արտադրությամբ, ինչի ազդեցությունը այն օգտագործած մարդկանց տրամադրության վրա այն ժամանակ կոչում էին` հրաշք (այստեղից էլՙ մականունը): Հրաշալին մեղադրվում էր պարսից զորքի կազմում փղերին դավադրաբար հարբեցնելու եւ նրանց հայերի դեմ տրամադրելու մեջ (Քրեական օրենսգրքի թիվ 666 հոդված): Ըստ դատական արձանագությունների` մեղադրյալը չէր ընդունում իր մեղքը, եւ որպես իրեն արդարացնող հիմնավորում մատնանշելով իր ալիբին. «Այն ժամանակ, երբ Տղմուտի ափին կռիվ էր, ես իմ տանը հիվանդ պառկած էի, այն կարող է հաստատել կաթողիկոսը, ով եկավ իմ տուն, եւ ես չկարողացա բացել դուռը», ասել էր Հրաշալին: Դատարանն ի վերջո կայացնում է դատավճիռ` Լեւոն Հրաշալին մեղավոր է` ազգային կարեւոր նշանակություն ունեցող հարցերում հիվանդ լինելու (կամ ձեւանալու մեջ) եւ պատժվում է` հավիտենական կյանքովՙ շրջապատված «սրիկաներով»:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՄԵՐ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐԻՆ ՄԻ ԱՐՁԱԳԱՆՔԻ ԱՌԻԹՈՎ

Հաջորդ գրառումը

Ո՞ՐՆ Է ԱՊԱԳԱՅԻ ՄԵՐ ՏԵՍԼԱԿԱՆԸ ԿԱՄ ՀԱՅԱՍՏԱՆԸՙ ԱՓԻ ՄԵՋ

Համանման Հոդվածներ

6 հունիսի, 2025

«Գազայում վիճակն ավելի վատ է, քան դժոխքը Երկրի վրա»

06/06/2025
6 հունիսի, 2025

Կանգ առե՛ք

06/06/2025
Բեռնի համաժողովում Ամենայն հայոց Գարեգին Երկրորդ կաթողիկոսը ելույթի պահին իր հայացքն ուղղում է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախագահ Ռիտա Ֆամոսին: Լուսանկարը՝ ref.ch կայքի, հեղինակ՝ Ivars Kupcis WCC
6 հունիսի, 2025

Բեռնի համաժողովի նպատակը՝ հայացք ԼՂ  հակամարտությանը, այն չպետք է վերանա հանրային գիտակցությունից

06/06/2025
6 հունիսի, 2025

Եվրոպայի ռաբբիների  70-րդ համաժողովը գումարվելու է նոյեմբերի 3-6-ը Բաքվում

06/06/2025
Հաջորդ գրառումը

Ո՞ՐՆ Է ԱՊԱԳԱՅԻ ՄԵՐ ՏԵՍԼԱԿԱՆԸ ԿԱՄ ՀԱՅԱՍՏԱՆԸՙ ԱՓԻ ՄԵՋ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

Նորություններ

Ջերմաստիճանը կբարձրանա

08/06/2025

Հանրապետության տարածքում հունիսի 8-ի ցերեկը, 9-ի, 11-12-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 9-ին, 11-12-ի կեսօրից հետո, 10-ի և...

ԿարդալDetails

Մենության մեջ մնա բլրի գլխի քո սև քարանձավում, վերհիշի քո ընկերների, անունները, որոնց գլուխը կերար. Ալեն Սիմոնյան

08/06/2025

Քաղաքական գործիչների/գործիքների մեծ մասը, որ պաշտպանում է Գարեգին Բ-ին, չի էլ փորձում հերքել, որ վերջինս ուխտադրուժ է. Վահագն Ալեքսանյան

08/06/2025

Լեւոն Տեր-Պետրոսյանը իհարկե պիտի կանգնի իր նման ժողովրդատյաց կեղծարարի ու կեղծիքի կողքին. Փաշինյան

08/06/2025

Դոնալդ Թրամփի և Էլոն Մասկի միջև վեճ է բռնկվել

08/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական