Հինգշաբթի, 13 Օգոստոս, 2026

«ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-ԱՄՅԱ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ»

Ան. Հ., Գերմանիա

Մարտի 6-7-ը Հաագայի գլոբալ արդարության ինստիտուտում կկայանա գիտաժողովՙ «Հայոց ցեղասպանության 100-ամյա ժառանգությունը» վերնագրով: Մասնակցելու են միջազգային փորձագետներ, իրավաբաններ, պատմաբաններ, քաղաքագետներ, հասարակագետներ, մարդաբաններ, գրականության, կրթության, մեդիա ոլորտի մասնագետներ: Մասնակիցների թվում են Ջեֆրի Ռոբերտսոնը, Ալեքսիս Դեմիրճյանը (Alexis Demirdjian):