Հինգշաբթի, Հուլիսի 23, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՍԱՐԳԻՍ ՇԱՀԻՆՅԱՆ. «ՏԱՐԻՆԵՐՈՒ ԸՆԹԱՑՔԻՆ ՍՏԵՂԾԵՑԻՆՔ ՄԵՐ ԵՐԿԱԹԵ ՇԵՐԵՓԸ»

27/02/2015
- 27 Փետրվարի, 2015, ԱԶԳ շաբաթաթերթ

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ

«Շվեյցարիա-Հայաստան» ընկերակցությունն ամենաակտիվ դերակատարումն ունեցավ հունվարի 28-ին ՄԻԵԴ-ի «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» դատավարության մեջ: (Դատավարության մասին տե՛ս «Ազգ»-ի հունվարի 30-ի , փետրվարի 6, 13, 20-ի համարներում- Խմբ.): Կարելի է վստահ արձանագրել, որ եթե համայնքային հիշյալ կառույցը հետեւողական ու նախանձախնդիր չլիներ, նախՙ շվեյցարական, ապաՙ միջազգային դատարանների թղթապանակում «Փերինչեքի գործ» չէր էլ հայտնվի: «Շվեյցարիա-Հայաստանը» Ստրասբուրգում ներկայացնում էին ընկերակցության նախագահ Անդրեաս Դրայզիիբները եւ պատվո նախագահ Սարգիս Շահինյանը: Նրանց համեստ, հաստատակամ, պատրաստակամ աշխատանքը տեսանելի էր նաեւ ստրասբուրգյան երկօրյա մեր հանդիպումներում, երբ գերմաներենին, անգլերենին, ֆրանսերենին, իտալերենին, հունարենին տիրապետող Սարգիսը, գերմաներենին ու անգլերենին տիրապետող Անդրեասը դատական գործն անհոգնել ընկալելի էին դարձնում նաեւ օտարերկրյա լրատվամիջոցների համար: «Շվեյցարիա -Հայաստան» ընկերակցությունն անշուշտ ապակուսակցական կառույց է, բայց Անդրեասը մեր զրույցում պատմում է, թե քաղաքական աշխատանքի գլխավոր դարբնոցն է իր համար, Սարգսի մասին էլ, առանց ավելորդ համեստության, շեշտում, թե զարմացած էՙ նրա նվիրվածությունը, լայնախոհությունը,պայքարելու նրա օրինակը տեսնելով:Լոբբիստի գործը Սարգսից է սովորում, ասում է: Սարգիս Շահինյանի հետ զրուցում ենք «Սոֆիթել» հյուրանոցում ՙ դատավարությունից առաջ եւ հետո:


– Պարոն Շահինյան, ի՞նչ սովորեցրեց այս փուլինՙ ՄԻԵԴ, միջազգային դատարան հասնելու այս ճանապարհը:

– Երբ դատավարության մասին բուն գիրքը գրվի, որոշ իրականություն պիտի հայտնվի, այն էՙ հայ ժողովրդի առողջ ուժերն են, որ տարին Շվեյցարիայի բողոքարկման հաջողության, իսկ երկրորդ փուլումՙ մասնակցողների բովանդակության որակին: Ուզում եմ ասելՙ մտավոր, բայց նաեւ վճռական ուժը մեր մեջ փնտրեցինք ու գտանք:

– Այսինքնՙ մենք մեզ գտանք:

– Ով որ փնտրեց, գտավ: Փնտրողները շատ չէին: Բայց կարեւորն այն եղավ, որ վերջին վայրկյանին Հայաստանը, այսինքնՙ հայկական իշխանությունը հասկցավ խնդրին ռազմավարական կարեւորությունը, եւ նախագահի նախաձեռնությամբ որոշեց այս խնդրին մասնակցիլ: Սա արդեն մեր ջահել պատմության մեջ նորություն է. ունեցանք համարձակություն մասնակցելու այն տեսակ գործունեության, որը թղթի վրա մեր ուժերից մի քանի անգամ բարձր էր:Հետո փոքր բույսը կամաց-կամաց մի զորավոր ծառ դարձավ: Իսկ հիմա պետք ունինք անտառ, եւ անտառը պետք է դառնա տարածք, տարածքըՙ ազգ, եվ մենք դարձյալ պետք է զգանք ազգ հասկացողության հաճույքը, պիտի կերտենք այդ գետինը:Պետք ունինք մեր մտավորականությունը դարձյալ կերտելու, հոգեւոր դաշտը, մեր տնտեսությունը, մեր ազգային անվտանգությունը կերտելուՙ մեր անձնական ուժերով: Միայն դա է, որ մեզ պիտի տանի մեր ազգի հարատեւության: Սա մոլեռանդական սկզբունք չէ, սա զուտ հավասար ապրելու ցանկություն ունեցող մի ժողովրդի ակնկալումն է աշխարհի հանդեպ:Մենք ոչ ավել, սակայն խնդրում եմ, ոչ էլ պակաս իրավունք ունինք ապրելու մեր պապենական հողերի վրաՙ ապահով, երջանիկ, բայց դրա համար պիտի ներդրում անենք: Դա մտավոր ներդրում է, որակ պիտի պարունակենք, ուրիշներից այլեւս իրավունք չունենք սպասել, մենք պետք է պահանջենք մեզանից, ոնց որ Մկրտիչ Խրիմյանն էր ասումՙ մենք մեր մեջ ենք գտնելու, եւ, այո, թղթե շերեփով չէ, որ հառաջ պիտի երթանք:Նույնիսկ հոսՙ Ստրասբուրգում մենք թուղթե շերեփով չենք:

– Ունե՞նք երկաթե շերեփ:

– Է ունեցանք, չէ՞ որ կրցանք մինչեւ հոս հասնիլ: Ստեղծեցինք այդ երկաթե շերեփըՙ ամիսներու, տարիներու մեր գործն էր: Սա վտանգի մեջ դրավ իրենց, վաղը հազար հոգի պիտի հավաքվինՙ Եվրոպայի չորս կողմից ուղղակի մոլեռանդներ Թալեաթ փաշայի պաստառներով պիտի գան, պիտի մասնակցին:

– Այսօր Օսվենցիմի օրն է: Գերմանիայի նախագահը իր երկրում խոնարհվելուց հետո մեկնում է հուշավայր, վերապրողների կողքին լինելու:Մեր վերապրողները քիչ են: Ձեր հայտարարության մեջ շեշտել էիք վերապրողների պարագան: Ունե՞ք այնպիսի զգացում, հույս, թե գալու է օրը, երբ ոճիր գործած երկրի նախագահն իր երկրում ելույթից հետո կգա Ծիծեռնակաբերդ, թե՞ Ձեր հիշատակած մոլեռանդ թուրքերը կգան Ծիծեռնակաբերդ:

– Առաջին հերթինՙ վերապրողները մենք ենք. եսՙ աֆիոնգարահիսարցի, դուքՙ բասենցի, բիթլիսցի, մեկըՙ մշեցի, մյուսըՙ ղարաբաղցի:Տրավման շատ ավելի ծանր ժառանգություն է, քան ֆիզիկական վերապրումը: Սա յուրաքանչյուրիս մեջ ատելության սերմ է ստեղծում, հետոՙ վրեժի ցանկություն, որ ծնվում է անիրավության ծարավից: Իսկ հիմա ժամանակը եկել է, եւ սա շատ կարեւոր կետ է, որ դառնանք մարդ, այսինքնՙ պատմությանը սեւեռուն հայացք ունեցող ժողովրդից դառնանք հավասարակշռված ազգ: Սա է, որ մեզ իբրեւ մարտահրավեր է տրվում, իսկ ինչ կվերաբերի հունվարի 27-ի սիմվոլիզմին, մի մոռնաք, որ այն ուրիշները ստեղծեցին: Մենք չկարողացանք ստեղծել մեր սիմվոլիզմը, մեր հոլովույթը ապրիլ 24-ի մասին: Այս տարի հատուկ հնարավորություն է, որ դա անենք, եւ այս դատավարությունը մարդկանց ուշադրությունն է գրավելու, իրենց պատասխանատվության է կանչելու: Նախեւառաջ ցանկություն պիտի ըլլա մեր մեջ ուժը հավաքելու, կենտրոնացնելու, այն ուժը, որ գալիս է բազմանկյուն ազդեցություններից, ազատ պիտի ըլլաք, որ աճինք, պետք ունինք համապատասխան ղեկավարներու: Չեմ ասում, թե չունենք, բայց եղողները պետք է այն եզրակացության հասնեն, որ այս ձեւովՙ վերջին վայրկյանին առաջ երթալը լուծում չէ: Ոմանք սովորեցին, ոմանք չսովորեցին, ոմանք իրենց էգոյի խնդիրն առաջ տարին, ոմանք փորձեցին խնդիրն ավելի տարածել, ավելի փորձեցին այս պայքարին ռազմավարական ձեւով մոտենալՙ կարծելով, թե ունեինք ազգի հասկացողություն, չսպասած տեղից այնպիսի երիտասարդներ ծագեցան, որ առողջ բնույթ ունենալով, հավատացին եւ հավատում են: Նրանցից է մտքի փոփոխությունը եւ ուժը գալիս: Եվ ոչ միայն մեր ազգի մեջ է, ուզում եմ նաեւ պատգամ տալՙ մեր հակառակորդ ժողովուրդներն էլ, յուրաքանչյուր ժողովուրդ ունի իր հնարավորությունն ու ներուժը: Փոխարեն իրար ներուժ քանդելու, ինչո՞ւ չենք ուզում իրականության ճշգրտության վրա հիմնվիլ, գուցե մի քայլ ետ երթալ ու տեսնել, որ մեր դիմացինն էլ ունի իր ճիշտը: Ծանր բան եմ ասումՙ թուրքերի մասին եմ խոսում, բայց եթե ես նրանց մասին եմ խոսում, ապա պահանջում եմ, որ թուրքը մեր մասին խոսի, եւ սա է տարբերությունը: Եվ հիմա պիտի կարողանա՞նք այս գետինը ստեղծել այս մարդկանց հետ, էս վեհ սկզբունքը պիտի կարողանա՞նք իրենց հաղորդել: Դատավարությանը մասնակից են թրքական մարդկային իրավունքների պաշտպան երկու գլխավոր կազմակերպություն, որոնք անաչառ, մաքուր, իրենց անձնական ապահովությունը վտանգելով որոշեցին մեզի նպաստել այս խնդրի մեջ:

– Ի հեճուկս տանն ունեցած դժվար կացության:

– Դժվար կացությո՞ւն… բանտարկվելու է իրենց ղեկավարը, նա բանտարկվեցավ 10 ամսով, քանի որ իր կազմակերպությունը մասնակցում էր այս խնդրին: Քանի որ սա իրապես մեծ հետեւանք է ունենալու թուրք ժողովրդի վրա, գիտենՙ ինչ է կատարվելու Ստրասբուրգում, տեսնում են, որ ուժերի հարաբերակցությունը կարող է ոչ ի նպաստ իրենց դառնալ, բայց մենք պատրա՞ստ ենք օգուտի այդ բաժինն ունենալու, ասենքՙ շահեցանք ու… ի՞նչ ենք անելու, ի՞նչպես պիտի պտղաբերենք. բուն խնդիրը սա է: Մեր պատասխանատվությունն էՙ կատարել հաջորդ քայլը, հեռանկարը գծել:

Մեր զրույցը շարունակվում է դատավարությունից հետո:

– Բանավոր ելութներից այդքան էլ տպավորված չեմ: Այդպիսի ժխտողականության հանդեպ Շվեյցարիան ավելի հարձակողական դիրք պիտի ունենար, սակայն նա էլ ուներ իր ռազմավարական մոտեցումը, որը վերջավորության ինքզինքը արդարացուց, քանի որ Փերինչեքին իր գծից դուրս հանեց: Պետք է գլխարկս հանեմՙ Փերինչեքը, ինչպես նաեւ Թուրքիայի մյուս ներկայացուցիչները շատ պատրաստված էին: Շատ դժվար պիտի ըլլա դատավորներու համար կողմորոշվել: Սկզբում Փերինչեքը իրեն ներկայացնում էր իբրեւ հումանիստ, գիտնական, բարձրորակ քաղաքագետ, վերջավորության իր գույնը ցույց տվեցՙ Թալեաթ փաշայի հետ իր կապը չթաքցնելով: Երբ Շվեյցարիան եւ Ռոբերտսոնը այդ կետի վրա հարձակեցան, ինքը մեկենմեկ ագռավի նման բերանը բացեց ու պանիրը դուրս թռավ: Ինքն իր բնույթից չի կրնար շեղվիլ: Օտարատյաց բնույթ է, մոլեռանդ ազգայնական բնույթ: Կարծում եմ, որ սա դատավորների աչքերը բացեց, մանավանդ ռումինացի դատավորի, որ շվեյցարական կողմին հարց ուղղելով փորձեց ճշտել քրեական օրենքի կիրառման սահմանները: Շատ դժվար պիտի ըլլա դատավորներու համար կողմորոշվել:

– Ինչպե՞ս եք գնահատում հայկական կողմի ելույթը:

– Ռոբերսոնի ելույթը շատ հարձակողական էր, պարզաբանեց մատը վերքին դնելով: Սա կարող է ի նպաստ մեզ դառնալ:

– Ջեֆրի Ռոբերսոնն իր ելույթի մեջ հիշատակեց նաեւ եզդիների այսօրվա կատորածըՙ խնդիրն արդիականացնելով:

– Կարծում եմ, որ դա պիտի ունենար իր ավելի հզոր ազդեցությունը, եթե բոլոր մասնակցողները կարողանային ազատության եզրերի իրողությունը նկատի առնելով դա օգտագործել:

– Վճիռը պիտի հրապարակվի ավելի ուշ. ի՞նչ պիտի անի «Շվեյցարիա- Հայաստան» ընկերակցությունը:

– Եթե բախում չլինի դատարանի կողմից, շատ դժվար կլինի այդ ուղղությամբ նորություններ ունենալ: Եթե մեզ դեմ լինի, վստահ եղեք, որ խնդիրը պիտի դուրս գա: Մի մոռնաք, որ շատ ջղային կացություն էր այսօրվա դատալսումը: 17-ի մեջ թուրք դատավորի ներկայությունը, ուզենանք թե ոչ, մեզ ի նպաստ չէ: Շվեյցարացի դատավորը շատ ջղային էր, միակն էր, որ իր աթոռին հանգիստ նստած չէր, շարժվում էր, դիսկոմֆորտի մեջ էր:

– Թուրքիայի ՄԻՊ կազմակերպությունները ներկա՞ էին:

– Որքան գիտեմՙ ներկա չէին, բայց իրենց շուքը կշռեց եւ պիտի կշռե, քանի որ Փերինչեքի իրական ինչ լինելը հայտնի դարձավ: Դատարանում էլ լսեցինք, թե Թուրքիայում է ոտնահարվում ազատ խոսքը, փոխարենըՙ Հայաստանում ազատ խոսքը չի ճնշվում: Բայց գրավոր փաստաթուղթն է, որ շատ կարեւոր էՙ Թուրքիայի ՄԻՊ-ի գրածից շատ հստակ հասկացվում է, թե իրականության մեջ Փերինչեքն ով է: Իսկ Փերինչեքի եզրափակիչ ելույթը մեր հաջողությունն էր:

Ստրասբուրգ

Նախորդ գրառումը

ԻՍԿ ՄԵԶ ՈՉ ՈՔ ՉԻ՞ ՍԻՐՈՒՄ

Հաջորդ գրառումը

ԱՆԴՐԱՆԻԿ ՕԶԱՆՅԱՆ

Համանման Հոդվածներ

24 Հուլիսի, 2026

Երեք կինոդեմք Սփյուռքից` Սիմոն Աբգարյան, Սեւ Օհանյան, Թամարա Ստեփանյան

22/07/2026
10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
Հաջորդ գրառումը

ԱՆԴՐԱՆԻԿ ՕԶԱՆՅԱՆ

Լրահոս

Նարեկ Կարապետյանին ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու վերաբերյալ միջնորդության քննարկումը ԿԸՀ-ի լիազորությունների շրջանակներից դուրս է․ Վահագն Հովակիմյան

23/07/2026

ԿԸՀ-ն իր որոշմամբ արձանագրել է, որ Նարեկ Կարապետյանին ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու վերաբերյալ միջնորդության քննարկումն իր լիազորությունների շրջանակներից դուրս է....

Նարեկ Թորոսյանի մահվան դեպքի հետ կապված՝ 2 զինծառայող է ձերբակալվել

23/07/2026

Նախօրեին մահացած հայտնաբերված ժամկետային զինծառայող Նարեկ Թորոսյանի դեպքով 2 զինծառայող է ձերբակալվել, հայտնում է ArmLur.am-ը։ Նրանց նկատմամբ հանրային քրեական հետապնդում...

Նարեկ Կարապետյանին զրկեցին պատգամավորական անձեռնմխելիությունից, նրա նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել

22/07/2026

Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Նարեկ Կարապետյանի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասով և 296-րդ հոդվածի 3-րդ մասի...

Քաղաքապետարանը չի տրամադրի Ծառուկյանի տնից տեղափոխված և չարթնացած առյուծի հերձման ակտը․ Factor

22/07/2026

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առանձնատնից Կենդանաբանական այգի տեղափոխված և թմրեցումից հետո այդպես էլ չարթնացած առյուծի հերձման ակտը Երևանի քաղաքապետարանը չի...

Երեք կինոդեմք Սփյուռքից` Սիմոն Աբգարյան, Սեւ Օհանյան, Թամարա Ստեփանյան

22/07/2026

«Ոսկե ծիրան» 23-րդ միջազգային փառատոնն ավարտված է, մրցանակները հանձնված, երեւանյան հերթական միջազգային կինոտոնը` կայացած:Այս ընթացքում փառատոնի մասին տեղեկատվության պակաս չկար:...

Նախապայմաններ, որոնք Բաքուն չի էլ թաքցնում, և որոնց կատարումը ծանրագույն հետևանքներ են ունենալու հայկական պետականության համար. Վարդան Բալյան

22/07/2026

Գերմանիայի կանցլեր Մերցի Բեռլինյան գործարքն Ալիևի հետ և դրան անմիջականորեն հաջորդած զանգը Փաշինյանին հաստատում են, որ Եվրոպայի համար ներկա փուլում...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական