Երկուշաբթի, Հոկտեմբերի 6, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԻՍԿ ՄԵԶ ՈՉ ՈՔ ՉԻ՞ ՍԻՐՈՒՄ

27/02/2015
- 27 Փետրվարի, 2015, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Անկախ նրանից, թե մենք ինչպես ենք վերաբերվում ԱՄՆ-ին, այդ երկրում այսօր տեղի է ունեցել մի հրաշալի բան. նախագահ Օբաման սեր է խոստովանել, ընդ որում տիկնոջը` Միշելին չէ (ինչը էլի հրաշալի կլիներ, առնվազն ԱՄՆ առաջին տիկնոջ համար), այլ բոլոր ամերիկացիներին: Հանդես գալով ամերիկացիներին ուղղված ռադիոուղերձով` Բարաք Օբաման հայտարարել է, որ սիրում է Ամերիկան եւ ամերիկացիներին… Մինչ կշարունակենք ԱՄՆ նախագահի խոսքը, պատկերացնենք ՀՀ նախագահը հանդես է գալիս ռադիուղերձով: Արդեն տարօրինակ է, չէ՞, արդեն չենք հավատում… Բայց պատկերացնենք, ավելին, պատկերացնենք, որ Սերժ Սարգսյանն իր` հայ ժողովրդն ուղղված ուղերձում սեր է խոստովանում, որպես ՀՀ նախագահ նա իրավունք ունի, որպես ԵՊՀ բանասիրության ֆակուլտետի շրջանավարտՙ նույնպես նա կարող է: Սերժ Սարգսյանը հայտարարում է, որ ինքն ըստ էության ասելիք չունի, եւ այս ուղերձով դիմում է ժողովրդին միայն տեղեկացնելու, որ ինքը սիրում է հայ ժողովրդին եւ Հայաստանը, սիրում է բոլորին, ամեն տեսակի մարդու` գրագետներին, անգրագետներին, իշխանության եւ հարստության ձգտողներին, իշխանությունից եւ հարուստներից զզվողներին, խոպանչիներին, ընտանիքի խոպանչի անդամին տուն վերադարձնել ցանկացողներին, վարկի տակ ճռռացողներին, վարկ վերցնել չկարողացողներին, վատ ապրողներին, նրանց, որոնց կարծիքով իրենք ամենավատն են ապրում… Մի խոսքով` Ազատության հրապարակին, մեզ….

Շարունակելով իր միտքը Օբաման ասել է. «ԱՄՆ-ում բնակվում են տարատեսակ մարդիկ` ծեր, թույլ, ուժեղ, խելացի, հիմար: Եւ, երբ իսկապես հիմար մարդիկ իրենց ծաղրածուի պես են պահում, ես շարունակում եմ սիրել նրանց, քանի որ նրանք ԱՄՆ-ի մի մասն են, ավելին` ԱՄՆ-ի մեծամասնությունը»: Եթե Օբաման իր այս խոսքերն ասեր Կոնգրեսում, կամ Սենատում, ապա այնտեղ նստած մեծամասնություն` հանրապետականները չի բացառվում, որ հետո, երբ ամեն ինչ հանգստանար` պահանջեին, որ ԱՄՆ նախագահը նայեր իրենց աչքերի մեջ ու «աչոտ» տար ԱՄՆ-ի մեծամասնությանը հիմար անվանելու համար: Բայց Օբաման Կոնգրեսին չի ասել այս խոսքերը, չնայած չի բացառվում, որ մեծամասնություն ասելով նկատի է ունեցել հենց Կոնգրեսի մեծամասնությանը,որին, փաստորեն, ԱՄՆ նախագահն էլի սիրում է:

…Սերժ Սարգսյանն, ինչպես գիտենք, ոչ միայն չի սիրում հիմարներին եւ անգրագետներին, ովքեր հատկապես իրենց ծաղրածուի պես են պահում, այլեւ թույլ չի տալու, որ մեր հայրենիքը վերածվի կրկեսի:

Ես չգիտեմ,թե որքանով է նպաստել ԱՄՆ-ի հզորացմանը այն հանգամանքը,որ նրա նախագահները հաճախ են ուղերձներով սեր խոստովանում Ամերիկային եւ ամերիկացիներին, ես նաեւ չգիտեմ, թե որքան կծիծաղեինք, երբ Սերժ Սարգսյանը սիրո խոստովանություն աներ: Բայց ես գիտեմ, որ վերջին պարագայում մենք հաստատ կծիծաղեինք ու կծիծաղեինք` անսովորությունից, առաջին անգամ նման բառեր նման պաշտոնյայից լսելուց:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՔԸՐՔՈՐՅԱՆԸ ՎԵՐՋԱՊԵՍ ՈՐՈՇԵՑ` ԻՆՉ ՀԱՅԱՆՊԱՍՏ ՆԱԽԱԳԾՈՒՄ ՆԵՐԴՆԻ ԳՈՒՄԱՐ

Հաջորդ գրառումը

ՍԱՐԳԻՍ ՇԱՀԻՆՅԱՆ. «ՏԱՐԻՆԵՐՈՒ ԸՆԹԱՑՔԻՆ ՍՏԵՂԾԵՑԻՆՔ ՄԵՐ ԵՐԿԱԹԵ ՇԵՐԵՓԸ»

Համանման Հոդվածներ

3 հոկտեմբերի, 2025

Հարեւանի էմոցիան եւ մերոնց հոգացավությունը

03/10/2025
3 հոկտեմբերի, 2025

Վտանգավոր անտարբերություն

03/10/2025
3 հոկտեմբերի, 2025

Իրանը չի ցանկանում վճարել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կնքված  խաղաղության համաձայնագրի գինը

03/10/2025
3 հոկտեմբերի, 2025

Ինչո՞ւ է Դոնալդ Թրամփն Իրանին առաջարկում միանալ հակաիրանական կոալիցիայի

03/10/2025
Հաջորդ գրառումը

ՍԱՐԳԻՍ ՇԱՀԻՆՅԱՆ. «ՏԱՐԻՆԵՐՈՒ ԸՆԹԱՑՔԻՆ ՍՏԵՂԾԵՑԻՆՔ ՄԵՐ ԵՐԿԱԹԵ ՇԵՐԵՓԸ»

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Թրամփի գլխավոր նպատակը՝ Նոբելյան մրցանակը «խաղաղության անունից` հանուն պատերազմի»

06/10/2025

2025 թվականի Նոբելյան խաղաղության մրցանակի դափնեկրի հայտարարումից առաջ թեկնածուների ցուցակին ավելացել է ռեկորդային 338 թեկնածու (244 անհատ և 94 կազմակերպություն),...

ԿարդալDetails

Իրանում գազի ու նավթի նոր հանքավայրեր են հայտնաբերվել

06/10/2025

Շնորհավորում եմ՝ դուք ձեր գործունեությամբ կարողացել եք կոնսենսուս ապահովվել. բոլորը համակարծիք են՝ Փաշինյանը պետք է հեռանա. Մամիջանյանը՝ ՔՊ-ականին

06/10/2025

«Մակրոնը պետք է հեռանա». վարչապետից հետո էլի հրաժարականներ կլինեն

06/10/2025

Կլիմայական ճգնաժամը ստիպում է Իրանին տեղափոխել իր մայրաքաղաքը

06/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական