Հինգշաբթի, 13 Օգոստոս, 2026

ՔԸՐՔՈՐՅԱՆԸ ՎԵՐՋԱՊԵՍ ՈՐՈՇԵՑ` ԻՆՉ ՀԱՅԱՆՊԱՍՏ ՆԱԽԱԳԾՈՒՄ ՆԵՐԴՆԻ ԳՈՒՄԱՐ

«Պանորամա» կայքը, հղում անելով showbiz411.com կայքին, հայտնում է, որ ամերիկահայ մեծահարուստ եւ բարերար Քըրք Քըրքորյանը հովանավորելու է Հայոց ցեղասպանության մասին ֆիլմի նկարահանումը, նաեւ Հոլոքոստի նմանությամբ ստեղծելով Եղեռնի վերաբերյալ «Շինդլերի ցուցակ»: Շատ հայտնի դերասաններ եւ օսկարակիր մի ռեժիսոր համաձայն են մասնակցել ֆիլմի ստեղծմանը: Մտադրություն կա ֆիլմի աշխատանքներն սկսել այս տարվա ամռանը: