Երեքշաբթի, Հոկտեմբերի 7, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՄԻ 200 ԴՐԱՄԱՆՈՑ ԱԿՏԻՎԱՑՄԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ, ԿԱՄ «ԱՐՄԵՆՏԵԼԸ» ԻՆՉՊԵՍ ՄԻ՞ՇՏ

27/02/2015
- 27 Փետրվարի, 2015, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Ժամանակին, երբ արտերկիր մեկնելու անհրաժեշտություն էր լինում, առաջին մտահոգություններից մեկը հեռախոսակապի ապահովումն էր: Հայաստանյան բջջային կապի ռոումինգ ծառայությունից միայն շատ հարուստներն էին օգտվում, կամ էլ նրանք, ովքեր երբեք չեն վճարում արտասահմանից տուն ժամերով խոսակցությունների համար, քանի որ, ասենք` վճարում է պետությունը կամ էլ ինչ-որ մասնավոր ընկերություն:

Վերջին շրջանում բջջային կապի հայաստանցի սպառողներն էլ են երբեմն հաճելիորեն զարմանում, երբ այս կամ այն օպերատորի բաժանորդ լինելը բերում է ռոումինգի ցածր սակագների կամ էլ ընդհանրապես մուտքային զրո դրամ պայմանի: Իհարկե, այստեղ էլ կան ստորջրյա խութեր, սակայն ընդհանուր առմամբ` միտումը միանշանակ ողջունելի է: Արցախն էլ, ի շարս արտերկրի, ռոումինգի պարագայում նախկին ոչ բարենպաստ սակագների ֆոնին սկսել է տարբերվել:

Տարբերվելն էլ, պարզվում է, իր նրբություններն ու տարբերություններն ունի, որոնց առնչությամբ էլ Լեռնային Ղարաբաղ վերջերս այցելած երիտասարդների մի խումբ դժգոհություն արտահայտեց «Ազգին»: «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի բաժանորդները Արցախում արդեն երկու տարուց ավելին օգտվում են 45 դրամ/րոպե սակագնով այն պարագայում, երբ «ԱրմենՏել»-ի բաժանորդները թեեւ անցել են նույն սակագնին, սակայն Արցախում ռոումինգի անցնելիս որպես ակտիվացման վճար 200 դրամ են վճարում:

Պայմանները բավականին լավն են, եթե հաշվի առնենք, որ 45 դրամ սակագինը վերաբերում է ինչպես մուտքային, այնպես էլ դեպի Հայաստան ու Արցախում տեղական զանգերին: Միեւնույն ժամանակ դրամ/րոպե սակագնից օգտվում են նաեւ «Ղարաբաղ Տելեկոմ»-ի բաժանորդները Հայաստան այցելության ընթացքում, սակայն մի տարբերությամբՙ ռոումինգի ակտիվացման որեւէ վճար չի գանձվում:

«Ազգի» հարցմանն ի պատասխան «Ղարաբաղ Տելեկոմ»-ից տեղեկացրեցին, որ «ԱրմենՏել» ընկերության հետ բանակցությունների նպատակն է եղել ապահովել ռոումինգի ծառայությունների նույն պայմանները, որ երկու տարի է գործում են «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի ցանցում: Ըստ տեղեկությանՙ «Ղարաբաղ Տելեկոմի» բաժանորդները ռոումինգի միացումը կատարում են անվճար, իսկ «ԱրմենՏելի» կողմից ռոումինիգի ակտիվացման համար գանձվող 200 դրամ վճարի մասին հարցը «Ղարաբաղ Տելեկոմը» չմեկնաբանեց:

Թե ինչու է «ԱրմենՏել»-ը ռոումինգի ակտիվացման վճար գանձում, որից ընկերության բաժանորդները դժգոհում ենՙ «Ազգի» գրավոր հարցմանը «ԱրմենՏել» ընկերության հասարակայնության հետ կապերի ծառայությունից պատասխանեցին, որ «ԱրմենՏել» ՓԲԸ եւ «Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲԸ համաձայնությունը «վերաբերում է միայն մեկ րոպեի սակագնին`փոխհաշվարկի դեպքում, իսկ Ընկերություններից յուրաքանչյուրն ունի ծառայությունների մատուցման իր պայմանները եւ քաղաքականությունը»:

Հարցերին, թե արդյոք նախկինում Արցախում եղե՞լ է ռոումինգի ակտիվացման վճար, նաեւ ինչով է պայմանավորված ակտիվացման վճար մտցնելու անհրաժեշտությունը, ընկերությունից պատասխանել են. «Կցանկանայինք տեղեկացնել, որ այն գործում է միայն «Արցախ» ռոումինգ ծառայության դեպքում եւ որեւէ կապ չունի ԼՂՀ-ում ռոումինգի հետ»: Այդուհետեւ պարզաբանումն է, թե բաժանորդը կարող է միանալ ցանկացած այլ ռոումինգ ծառայութան եւ օգտվել ԼՂՀ-ում ռոումինգի բազային փաթեթներից:

«Ինչպես եւ նախկինում, «ԱրմենՏել»-ի բաժանորդների համար ռոումինգի ակտիվացումը հասանելի է աշխարհի 173 երկրների 404 օպերատորի ցանցերում: Բաժանորդը կարող է առանց ակտիվացման վարձի ակտիվացնել ռոումինգը եւ օգտվել ռոումինգի հիմնական ծառայություններից: Բաժանորդը նաեւ կարող է միանալ գործող ռոումինգ ծառայություններից ցանկացածին` ավելի ձեռնտու պայմաններով (որոշ ծառայությունների պարագայում միացման համար գանձվում է լրացուցիչ վճար)», տեղեկացնում են ընկերության հասարակայնության հետ կապերի ծառայությունից:

Փորձեցինք ճշգրտել, թե «ավելի ձեռնտու պայմաններով» արդյոք նշանակում է րոպեի համար 45 դրամից ավելի էժան սակագին, պարզվեց, որ` ոչ: 45 դրամն առաջարկվող բոլոր սակագներից ամենաէժանն է: Այսինքն, անկեղծ ասած, ստացվում է, որ «ԱրմենՏել»-ն ինչ-որ տարբերակով փորձում է մի քիչ ավելին աշխատել, քան սովորաբար կարելի է, այն էլ` ուրիշների համար:

Ընկերության պաշտոնական կայքի համաձայն, կան տարբեր ռոումինգ փաթեթներ, գերակշիռ մասի դեպքում ակտիվացման ոչ մի վճար չի գանձվում:

Իսկ դժգոհ հաճախորդները թերեւս մտածելու պատճառ ունեն…

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԻՍԿ ՅԵՏՈ՞Յ…

Հաջորդ գրառումը

ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԻ ՆՈՐ` ՆՎԱԶՈՂ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔ ԵՎ ԲԱՐՁՐԱՑՎԱԾ ՇԵՄ

Համանման Հոդվածներ

3 հոկտեմբերի, 2025

Հարեւանի էմոցիան եւ մերոնց հոգացավությունը

03/10/2025
3 հոկտեմբերի, 2025

Վտանգավոր անտարբերություն

03/10/2025
3 հոկտեմբերի, 2025

Իրանը չի ցանկանում վճարել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կնքված  խաղաղության համաձայնագրի գինը

03/10/2025
3 հոկտեմբերի, 2025

Ինչո՞ւ է Դոնալդ Թրամփն Իրանին առաջարկում միանալ հակաիրանական կոալիցիայի

03/10/2025
Հաջորդ գրառումը

ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԻ ՆՈՐ` ՆՎԱԶՈՂ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔ ԵՎ ԲԱՐՁՐԱՑՎԱԾ ՇԵՄ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Մտնում էին մորգ՝ դիակները ճանաչելու…5 տարի առաջ այս անիծյալ օրը

07/10/2025

5 տարի առաջ այս անիծյալ օրը․․․ Ցերեկը 2-ի կողմերը գրասենյակից դուրս եկա։ Հետ եկա. 4-5-ի կողմերն էր։ Արդեն  պարզ էր,...

ԿարդալDetails

Թուրքիան և Ադրբեջանն օկուպացված Քարվաճառում կառուցելու են հողմակայան

06/10/2025

Շենգավիթի թաղապետը հրաժարական է տվել

06/10/2025

Քպ-ն մերժել է Փաշինյանին անվստահություն հայտնելու՝ «Պատիվ ունեմ»-ի նախագիծը

06/10/2025

Անհետ կորած զինծառայողների հարազտներին՝ Արսեն Ղուկասյանին ու Ապիջան Սարգսյանին, ձերբակալել են

06/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական