Հինգշաբթի, Հուլիսի 23, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱՅՍՕՐ ՀԱՆՐԱՀԱՎԱՔ ՉԿԱ

20/02/2015
- 20 Փետրվարի, 2015, ԱԶԳ շաբաթաթերթ

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Ի տարբերություն օրաթերթի, առավելեւս օնլայն կայքի, շաբաթաթերթը մի առանձնահատկություն ունի: Եթե, օրինակ, այն հրատարակվում է ուրբաթ օրերին, ինչպես մեր թերթը, ապա որպես կանոն չես անդրադառնում, ենթադրենք, երկուշաբթի օրվա` մանր իրադարձություններին, որոնք կա՛մ անկարեւորությունից, կա՛մ պրիմիտիվությունից, մինչեւ ուրբաթ անհետաքրքիր եւ հնացած են դառնում, անցնում-գնում:

Պետք է խոստովանեմ, անցած երեքշաբթի օրը, երբ Հայաստանում բոլորն ասում էին, թե կամ «Մենք բոլորս գրագետ ենք», կամ «Մենք բոլորս Գագիկ Ծառուկյան ենք», ինձ չէր թվում, թե այս թեման անհետաքրքիր կլինի ուրբաթ օրը, առավել եւս, որ հենց այդ օրը` այսօր, նախատեսված էր եռյակի խոշոր եւ համազգային եւ շտապ հանրահավաքը Ազատության հրապարակում: Ավելին, ԱԺ նախագահը պատրաստվում էր Կենտրոնական ընտրական հանձնաժողով ուղարկել ԲՀԿ առաջնորդի գործը` վերցնելով վերջինիս պատգամավորական մանդատը, հիմք ընդունելով այն փաստը, որ ԱԺ-ի վերջին 145 նիստերից Գագիկ Ծառուկյանը ներկա է եղել միայն 4-ին, այն էլ, որպես կանոն, կեսից գնացել է իր հիմնական աշխատանքին:

Հետեւաբար ես հոդված գրեցի, որը սակայն այսօր չի կարող արդիական լինել, հետեւաբար տպվել: Բանն այն է, որ Գագիկ Ծառուկյանը չեղյալ է հայտարարել այսօր նախատեսված հանրահավաքը եւ իր վերջին հայտարարությամբ նշել, որ հարցերը պետք է լուծել խաղաղ, օրինական եւ քաղաքական ճանապարհով, հակառակ պարագայում կարող է լինել արյունահեղություն, ինչից ոչ ոք չի շահի, հատկապես` ժողովուրդը: Անշուշտ ճիշտ մոտեցում է, եթե հարցին նայենք, ինչպես հիմա շատ են ասում` համազգային տեսանկյունից: Բայց զուտ լրագրողական տեսանկյունից, փաստորեն, Հայաստանի երկու խոշոր կուսակցությունների հարաբերությունների լարվածությունը չկարողացավ թեմա դառնալ շաբաթաթերթի համար, որովհետեւ այն ուղղակի կորցրեց արդիականությունը, այսինքն խորը չէր, այսինքն լուրջ չէր, այսինքն շինծու էր, արհեստական…

Հիմա սպասենք ՀՀԿ-ի հաջորդ խորհրդի նիստին: Չի բացառվում, որ նախագահ Սարգսյանը հայտարարի, որ ինքը նորից արգելում է տալ Գագիկ Ծառուկյանի մականունը, որից հետո ժպտալով նայի վարչապետ Աբրահամյանին եւ ասի, որ էլ կարիք չկա ուսումնասիրել ԲՀԿ առաջնորդի հարկային պատմությունը, քանի որ այն լեռնային առվակի պես ջինջ է եւ արեւի պես պայծառ:

Ապա Գալուստ Սահակյանը հայտարարի, որ ինքը ինչպես հարգելի է ճանաչել պատգամավոր Ծառուկյանի բացակայությունները, այնպես էլ շարունակում է հարգելի ճանաչել դրանք, դե իսկ Արմեն Աշոտյանը, որպես այս պարագայում զուտ կրթության նախարար, «Արմենիա» հեռուստաընկերության եթերում պարզաբանի, որ «դոդ» ասում են մեծ ափսեին, որից հաճախ է կերել Գագիկ Ծառուկյանը մանուկ հասակում, հետեւաբար էլ…

Հետեւաբար մենք ոչինչ չենք իմանա, ինչպես միշտ: Մեր երկրում այդպես էլ կիսատ կմնա անգրագիտության դեմ պայքարը, որը չգիտես ինչու իշխանությունը սկսել էր Գագիկ Ծառուկյանից: Նրա` խորհրդարանական դատարկ աթոռը կշարունակի մնալ որպես խիստ եւ մաքուր քաղաքական գործընթացիների եւ իրադրության խորհրդանիշ, իսկ նրա հարկային պատմությունը կշարունակի սովորական մահկանացուների համար լինել ԲՀԿ-ի կուսակցական գաղափարախոսության պես մի բան. ոչ տեսել ենք, ոչ լսել:

Չնայած մի կողմից էլ լավ է, որ այսպես եղավ. նախ արյունահեղություն չի լինի, ինչը միշտ լավ է, անկախ նրանից, թե ինչի համար պետք է արյուն թափվի, եւ հետո իմ` ավելի վաղ գրված մեծ հոդվածը չի տպվի, ինչի արդյունքում էլ մեր շաբաթաթերթում ավելի շատ տեղ կհատկացվի` անհամեմատ ավելի հետաքրքրական եւ արդիականությունը չկորցրած թեմաներով հոդվածների համար:

Մի լավ բան էլ կա. ինչպես հաղորդում է ոստիկանությունը, ԲՀԿ-ական պատգամավորներից մեկին պատկանող հյուրանոցից բերման են ենթարկվել 4 մարմնավաճառ: Իսկ լավն այն է, որ մեզանում ոչ ոք չասաց` «Այդ 4 մարմնավաճառներից մեկը ես եմ»: Ուրեմն դեռ հույս կա: Այն միշտ կա:

Նախորդ գրառումը

ԿԱՅԾԱԿՆԱՅԻՆ ՊԱՏԵՐԱԶՄ, ՈՐԻ ՄԻ ԿՈՂՄԸ ՄՆԱՑ ՍՏՎԵՐՈՒՄ

Հաջորդ գրառումը

ՈՒՂԵՐՁ

Համանման Հոդվածներ

24 Հուլիսի, 2026

Երեք կինոդեմք Սփյուռքից` Սիմոն Աբգարյան, Սեւ Օհանյան, Թամարա Ստեփանյան

22/07/2026
10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
Հաջորդ գրառումը

ՈՒՂԵՐՁ

Լրահոս

Նարեկ Կարապետյանին ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու վերաբերյալ միջնորդության քննարկումը ԿԸՀ-ի լիազորությունների շրջանակներից դուրս է․ Վահագն Հովակիմյան

23/07/2026

ԿԸՀ-ն իր որոշմամբ արձանագրել է, որ Նարեկ Կարապետյանին ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու վերաբերյալ միջնորդության քննարկումն իր լիազորությունների շրջանակներից դուրս է....

Նարեկ Թորոսյանի մահվան դեպքի հետ կապված՝ 2 զինծառայող է ձերբակալվել

23/07/2026

Նախօրեին մահացած հայտնաբերված ժամկետային զինծառայող Նարեկ Թորոսյանի դեպքով 2 զինծառայող է ձերբակալվել, հայտնում է ArmLur.am-ը։ Նրանց նկատմամբ հանրային քրեական հետապնդում...

Նարեկ Կարապետյանին զրկեցին պատգամավորական անձեռնմխելիությունից, նրա նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել

22/07/2026

Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Նարեկ Կարապետյանի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասով և 296-րդ հոդվածի 3-րդ մասի...

Քաղաքապետարանը չի տրամադրի Ծառուկյանի տնից տեղափոխված և չարթնացած առյուծի հերձման ակտը․ Factor

22/07/2026

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առանձնատնից Կենդանաբանական այգի տեղափոխված և թմրեցումից հետո այդպես էլ չարթնացած առյուծի հերձման ակտը Երևանի քաղաքապետարանը չի...

Երեք կինոդեմք Սփյուռքից` Սիմոն Աբգարյան, Սեւ Օհանյան, Թամարա Ստեփանյան

22/07/2026

«Ոսկե ծիրան» 23-րդ միջազգային փառատոնն ավարտված է, մրցանակները հանձնված, երեւանյան հերթական միջազգային կինոտոնը` կայացած:Այս ընթացքում փառատոնի մասին տեղեկատվության պակաս չկար:...

Նախապայմաններ, որոնք Բաքուն չի էլ թաքցնում, և որոնց կատարումը ծանրագույն հետևանքներ են ունենալու հայկական պետականության համար. Վարդան Բալյան

22/07/2026

Գերմանիայի կանցլեր Մերցի Բեռլինյան գործարքն Ալիևի հետ և դրան անմիջականորեն հաջորդած զանգը Փաշինյանին հաստատում են, որ Եվրոպայի համար ներկա փուլում...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական