Երկուշաբթի, Հուլիսի 14, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱՄՆ-Ը ՍՊԱՌՆՈՒՄ Է ԱՅՑԱԳԻՐ ՄՏՑՆԵԼ ԵՄ ԵՐԿՐՆԵՐԻ ՀԱՄԱՐ

13/02/2015
- 13 Փետրվարի, 2015, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԱՄՆ-ի իշխանությունները քննարկում են Եվրոմիության պետությունների համար այցագրային ռեժիմ սահմանելու հնարավորությունըՙ եթե ԵՄ կառավարությունները հրաժարվեն իրենց քաղաքացիների տվյալները փոխանցել ամերիկյան հատուկ ծառայություններին: Այդ մասին տեղեկացնում է գերմանական «Ֆրանկֆուրտեր Ալգեմայնե» թերթը: ԱՄՆ ներքին անվտանգության նախարար Ջեյ Ջոնսոնը արդեն հանձնարարել է մշակել անայցագիր մուտքի VWP ծրագրին առնչվող փոփոխություններ, որոնց շնորհիվ անհնար կդառնա ծայրահեղականների մուտքը ԱՄՆ: Ամերիկացի մի շարք սենատորներ ու կոնգրեսականներ ավելի վաղ հայտարարել էին, որ ԵՄ երկրների մեծ մասի հետ անայցագիր ռեժիմի գոյությունը լուրջ վտանգ է ստեղծում ԱՄՆ-ի ազգային անվտանգության համար:

Հանրապետական Չառլի Դենթը մասնավորապես կարծում է, որ «Իսլամական պետությանը» հարած եվրոպացիները «մեծ վտանգ են ներկայացնում ԱՄՆ-ի համար»: Ֆրանսիական «Շառլի Էբդո» հանդեսի խմբագրատանը կատարված ահաբեկչությունից հետո դեմոկրատ սենատոր, Սենատի հետախուզության հանձնախմբի ղեկավար Դայզեն Ֆայնստայնը VWP անայցագիր ծրագիրն ավանեց Ամերիկայի «աքիլլեսյան գարշապար»: Մոտ ժամանակներս նա կներկայացնի ներգաղթի համակարգի բարեփոխման օրինագիծ: Կոնգրեսական Դենթը առաջարկում է արդեն հիմա ներքին անվտանգության նախարարին կամ Ազգային անվտանգության գործակալության տնօրենին լիազորել «ժամանակավոր այցագրային ռեժիմ սահմանել այն երկրների նկատմամբ, որոնք բավարար չափով օգտակար տեղեկատվություն չեն տրամադրում ԱՄՆ-ին»: Կոնգրեսականը նաեւ նշում է, որ սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունն իրականացնողների մեծ մասը ԱՄՆ էր եկել Եվրոպայից:

ԱՄՆ-ը ԵՄ-ից վաղուց պահանջում է վերջինիս այն բոլոր քաղաքացիների ցանկերը, որոնք կասկածվել են արմատական իսլամին հարելու մեջ: Գերմանիայի իշխանությունները օրինական հիմքեր չեն տեսնում անձնական տվյալների փոխանցման համար, գտնելով, որ մարդը վտանգ է ներկայացնում լոկ այն դեպքում, եթե «փաստերը հաստատում են ենթադրությունները, թե տվյալ անձը կարող է կատարել նշանակալի հանցագործություններ»: Փետրվարի 9-ին նախագահ Բարաք Օբամայի եւ կանցլեր Անգելա Մերկելի բանակցությունների ժամանակ մասնավորապես խոսվել է անձնական տվյալների փոխանցման հարցի մասին: «Ֆրանկֆուրտեր Ալգեմայնեն» նշում է, որ VWP անայցագիր մուտքի ծրագրին մասնակցում են ԵՄ բոլոր պետությունները, բացի Լեհաստանից, Բուլղարիայից, Ռումինիայից, Խորվաթիայից եւ Կիպրոսից:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ԵՐԿՐԱՇԱՐԺԻ ՊԱՏՃԱՌԸ ԹԵՐԵՎՍ ԿՈԼՈՄՈՅՍԿԻՆ Է

Հաջորդ գրառումը

ՄԵՔՍԻԿԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՊԱՀԱՆՋԵՑ ՀԵՏԱՔՆՆԵԼ ԻՐԵՆ

Համանման Հոդվածներ

11 հուլիսի, 2025

Տխմարություն է Եկեղեցու դեմ սուր ճոճելը

11/07/2025
11 հուլիսի, 2025

Նույն գետը՝ երկրորդ անգամ

11/07/2025
11 հուլիսի, 2025

«Հայաստանն ու Ադրբեջանը ունեն նույն նպատակը՝ դուրս մղել Ռուսաստանին Հարավային Կովկասից»

11/07/2025
11 հուլիսի, 2025

Հայաստանը՝ նաեւ իր դեմ ծրագրի մասնակի՞ց

11/07/2025
Հաջորդ գրառումը

ՄԵՔՍԻԿԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՊԱՀԱՆՋԵՑ ՀԵՏԱՔՆՆԵԼ ԻՐԵՆ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031  

Վերջին լուրեր

Նորություններ

Քաղաքական դաշտը կրկին զտվում է. պատեհապաշտները տարանջատվում են նվիրյալներից, թուլամորթները՝ պայքարողներից. Հրանտ Մելիք-Շահնազարյան

14/07/2025

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը գրում է. «Բագրատ Սրբազանի առաջնորդած Սրբազան Պայքարն իրապես շատ հետաքրքիր և խոսուն ելևէջներ է ունեցել։ Ինչ ասես...

ԿարդալDetails

Կասկած չունեմ, որ առաջիկայում «միջանցքի» թեմայով կլինեն նոր զարգացումներ. Վարուժան Գեղամյան

14/07/2025

ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ն Ուկրաինային զենք կմատակարարեն՝ Եվրոպայի հաշվին

14/07/2025

Միացյալ Նահանգները առաջարկել է 100 տարով  վերահսկել Զանգեզուրի միջանցքը. դեսպան

14/07/2025

Գլխավոր դատախազությունը պահանջում է դեսպան Ավետ Ադոնցից անշարժ գույք և գումար բռնագանձել

14/07/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական