Ուրբաթ, 31 Հուլիս, 2026

ՊԵՏԴՈՒՄԱՆ ԿՀԱՅՏԱՐԱՐԻ ԳՖՀ-Ի ԿՈՂՄԻՑ ԳԴՀ-Ի ԲՌՆԱԿՑՄԱՆ ՄԱՍԻՆ

Պ. Ք.

Պետդումայի միջազգային գործերի կոմիտեին հանձնարարված է քննել այնպիսի հայտարարության ընդունման հնարավորությունը, որը կդատապարտեր «1989 թ. Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետության կողմից ԳԴՀ-ի բռնակցումը»:

Նման նախաձեռնությամբ հունվարի 28-ին հանդես է եկել ՌԴ Կոմկուսի պատգամավոր Նիկոլայ Իվանովը: Նա հիշեցրել է, որ ԵԽԽՎ նախագահ Անն Բրասսերը օրերս Ռուսաստանին ամբաստանել էր Ղրիմի բռնակցման մեջ:

Նա առաջարկել է որպես պատասխան քայլ Պետդումայի հիշյալ կոմիտեին հանձնարարել նախապատրաստել ԳՖՀ-ի կողմից ԳԴՀ-ի բռնակցումը դատապարտող հայտարարություն: Մանավանդ որ, ի տարբերություն Ղրիմի, ԳԴՀ-ում համաժողովրդական հանրաքվե չի անցկացվել:

Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինը համապատասխան կոմիտեին հանձնարարել է քննության առնել այդ առաջարկությունը, նշում է ՏԱՍՍ գործակալությունը: