Շաբաթ, Մայիսի 9, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՊԱՏԱՍԽԱՆ ԴԱՎՈՒԹՕՂԼՈՒԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ

06/02/2015
- 06 Փետրվարի, 2015, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԳՈՒՐԳԵՆ (ԳՐԵԳ) ՍԱՐԳԻՍՅԱՆ

Հրանտ Դինքի սահմռկեցուցիչ սպանության 8-րդ տարելիցի առթիվ Թուրքիայի վարչապետ Ահմետ Դավութօղլուի հրապարակային ելույթին ի պատասխան Կանադայի «Զորյան ինստիտուտի» նախագահ Գուրգեն (Գրեգ) Սարգիսյանը շրջանառության մեջ է դրել հետեւյալ հոդվածը, որը անգլերենից թարգմանաբար եւ հատվածաբար ներկայացնում ենք ստորեւ:

Իրապես «արդեն 8 տարի է, ինչ Հրանտ Դինքին խլեցին մեզանից», իր ընտանիքից եւ ընկերներից հանկարծակիորեն եւ վայրագորեն: Բայց մեզ ուղղված համբերության ձեր հորդորները անկեղծ չեն, քանի որ ձեր կառավարությունը անկարող է գտնվել, կամ չի ցանկացել պատասխանատվության ենթարկելու մեղավորներին:

Ես այն անատոլիացիների ժառանգներից եմ, ու նաեւ Կանադայի քաղաքացի, ում համար շատ թանկ է Հրանտ Դինքը: Իմ արմատները, մեր արմատները դեռեւս այնտեղ են, մեր պապենական երկրումՙ Անատոլիայում, ինչպես Հրանտն էր ասում ու գրում: Նրա հավատարմությունն իր պապերի հայրենիքին եւ սերը Անատոլիայի բոլոր ժողովուրդներիՙ թուրքերի, քուրդերի, ալեւիների, հայերի, հույների, հրեաների եւ այլոց հանդեպ անքակտելի մասն էր կազմում իր ինքնության: Նա տարբերություն չէր դնում իր հայկական արմատների պահպանմանն ու Թուրքիային եւ նրա ժողովուրդին հավատարիմ մնալու միջեւ: Խնդրում եմ հիշեք, որ դա նույնքան իր երկիրն էր, որքան որ ձերը: Սա էր, որ Դինքը փորձում էր բացատրել: Ափսոս, որ նրա իսկական սպանողները չընդունեցին իր այդ ուղերձը:

Վիրավորական է տեսնել, թե ինչպես է Հրանտ Դինքի տարելիցը օգտագործվում ստվերելու համար 1915-ի իրադարձությունները: Դրանք, ինչպես դուք եք նշում, «պատերազմական ժամանակներին հատուկ բռնի տեղահանությունների անմարդկային հետեւանքները չէին», այլ պետական ապարատի կողմից ծրագրված եւ գործադրված սպանություններ, որոնց հստակ նպատակն էր բնաջնջել մի ամբողջ ժողովուրդ եւ նրա գոյության հիշատակը:

Ես էլ եմ երազում, որ «բարեկամություն եւ խաղաղություն» հաստատվի մեր երկու ժողովուրդների միջեւ, որ «նոր հորիզոններ բացվեն մեր սրտերում եւ մտքերում», բայց ինչպե՞ս կարող ենք ձեռք բերել դա, եթե 8 տարի անց դեռ չեն պատժվել պատասխանատուները, կամ նրանք, ովքեր Սամաստի հետ թուրքական դրոշի առաջ ցանկանում էին նկարվել: Ինչպե՞ս կարող եք հասկանալ մեզ, մեր ցավը, եթե Դինքի հիշատակի օրըՙ 2015 թվի հունվարի 19-ին, Թուրքիայի դատարանը հանում է Դողու Փերինչեքի երկրից դորւս գալու արգելքը, որպեսզի նա մասնակցի մարդու իրավունքների եվրոպական դատարանի լսումներին: Ինչպե՞ս կարող եք խոսել «փոխադարձ վստահությունն ու համագործակցությունը խթանելու» մասին, երբ թուրքական կառավարությունը պաշտպանում է նրաՙ Թուրքիայի կողմից ահաբեկչական կազմակերպություն ճանաչված «Էրգենեկոնի» անդամի ժխտողական վերաբերմունքը հայերի Ցեղասպանության նկատմամբ:

Հույս ունեմ, որ պատմական ճշմարտության գիտակցությամբ ամրացած մարդկային արժեքները, ի վերջո, կստիպեն թուրքական հասարակությանը պահանջելու կառավարությունից առավել արդյունավետ գործելակերպ առերեսվելու պատմության փաստերի հետ: Արժե այստեղ Չինգիզ Աքթարի հոդվածից (Today”s Zaman) մեջբերում կատարել. «Հայերի Ցեղասպանությունը Անատոլիայի Մեծ Աղետն է եւ տաբուների մայրը այս երկրում: Դրա անեծքը շարունակելու է հետապնդել մեզ այնքան ժամանակ մինչեւ չխոսենք դրա մասին, չճանաչենք, չհասկանանք եւ հաշվի չնստենք դրա հետ: Դրա հարյուրամյա տարելիցը իրականում պատմական հնարավորություն է ձերբազատվելու մեր սովորությունից, հասկանալու Մյուս Կողմին եւ սկսելու հավաքական բուժումը»:

Նման խելացի ու ճշմարիտ խոսքերը ցույց են տալիս թուրք քաղաքացիական հասարակության խորը ըմբռնումը այն հիմնական հարցի, որ ձեր կառավարությունը շարունակում է ժխտել: Քաղաքացիական հասարակության վերաբերմունքը արտահայտվում է նաեւ Թուրքիայի Մարդու իրավունքների ասոցիացիայի հայտարարության մեջ, որտեղ ասված է. «… Մենք անմիջական ականատեսներն ենք այն երեւույթի, թե ինչպես հայերի եւ քրիստոնյա այլ խմբավորումների դեմ ուղղված Ցեղասպանությունը ծնում է, հենց սկզբից, հակաժողովրդավարական մի համակարգ, որը թույլ է տալիս ռասիստական ատելություն դրսեւորել, խրախուսել ատելությամբ սերմանված սպանությունները, խոսքի ազատության եւ ընդհանրապես մարդու իրավունքների խախտումները… որոնք ճանապարհ են հարթում դեպի այն, որ Թուրքիայի հայերին դիտում են որպես «հինգերորդ շարասյուն» եւ խտրականությամբ են վերաբերվում նրանց: Այդ պատճառով էլ նրանք մշտական վախի մեջ են ապրում»:

Ձեր պատրաստակամությունը ընդունելու հայերի անգնահատելի սատարը Թուրքիային կորցնում է իր արժեքը քանի դեռ ձեր կառավարությունը շարունակում է հայերի Ցեղասպանությունը ժխտելու իր պաշտոնական քաղաքականությունը:

Իմ ցանկությունն է, որ դուք որպես վարչապետ, դառնաք փոփոխություններ առաջացնող այն գործիչը, որն իր երկիրը կառաջնորդի դեպի 1915-ի պատմական ճշմարտությունը: Այդ ժամանակ էլ «կսպիանան վերքերը եւ կհաստատվի բարեկամությունը»:

Թարգմ. Հ. Ծ.

ShareTweetShare
Նախորդ գրառումը

100-ԱՄՅԱԿԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ

Հաջորդ գրառումը

ՕԲԱՄԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿՐՃԱՏԵԼ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ

Համանման Հոդվածներ

08 Մայիսի, 2026

Ձեւով եվրոպական, խորքով` նատոյական հավաքը Երեւանում

08/05/2026
08 Մայիսի, 2026

Եվրահայաստանն ու մեր քաղաքական ուժերի մաքսիմալիզմը

08/05/2026
08 Մայիսի, 2026

Շվեյցարական օրակարգում միշտ արդիական պահել Արցախի հարցը

08/05/2026
08 Մայիսի, 2026

Հայ ժողովուրդին անսակարկելի պահանջները Անկախ թէ ովքեր պիտի ըլլան նոր իշխանութիւնները

08/05/2026
Հաջորդ գրառումը

ՕԲԱՄԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿՐՃԱՏԵԼ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

Դու ոչ թե կանգնեցիր մինչև վերջ, այլ առաջին լուրջ պահին պարզապես փախար. Միհրան Մախսուդյան

08/05/2026

Լսեցի հարցազրույցը, ու այլևս լռել հնարավոր չէ։ Սուրեն Պետրոսյան, դու այսօր փորձում ես քեզ ներկայացնել որպես շարժման «սկիզբ», որպես մարդ,...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Արդյո՞ք Փաշինյանի օգտին քվեարկելու պատրաստ որեւէ մեկն ուզում է նվաստանալ՝ որպես քաղաքացի, որպես հայաստանցի, որպես հայ, թե՞ ոչ. Հակոբ Բադալյան

08/05/2026

Ղարաբաղյան շարժումը եղել է ճակատագրական սխալ:Այս մտքի հեղինակը Ադրբեջանի նախագահը չէ: Կամ Ադրբեջանի որեւէ այլ պաշտոնյա չէ: Այս մտքի հեղինակը...

ԿարդալDetails
Նորություններ

Երբ լսում եք քաղհասարակություն բառը, ստուգեք ձեր գրպանները. Արման Գրիգորյան

08/05/2026

Էս պարոնը հայ-ադրբեջանական դիալոգի ամենաակտիվ մասնակիցներից է։ Դե էն դիալոգը, որի շրջանակներում պարբերաբար մեր քաղհասարակության ներկայացուցիչները Բաքու են գնում, նրանցն...

ԿարդալDetails
08 Մայիսի, 2026

«Մշակութային ցեղասպանություն». Գերմանիայի դաշնակիցը եկեղեցիներ  է ոչնչացնում»

08/05/2026

 Այս վերնագրով հոդված է հրապարակել գերմանական t-online լրատվական հանրահայտ պորտալը: Թոբիաս Շիբիլլայի (Tobias Schibilla) գրին «Ազգը» բազմիցս է անդրադարձել, գնահատել...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական