Երկուշաբթի, Նոյեմբերի 10, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԳՈՒԼԻԵՎԸ, ԱՍԿԵՐՈՎԸ ԵՎ ԱՐՑԱԽԸ

30/01/2015
- 30 Հունվարի, 2015, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Ի՞նչ է նշանակում որեւէ մեկին ինչ-որ հարցով դատի տալ այն երկրում, որի քաղաքացին չենք: Անշուշտ նշանակում է, որ մենք կա՛մ վստահում ենք տվյալ երկրի դատարանին, կա՛մ հույս ունենք, որ այդ դատարանը կիրականացնի արդարադատությունը, ինչը մեզ համար նշանակում է մեր պահանջի ամբողջական բավարարում: Բայց բացի այս ամենից եւ տվյալ պարագայում ամենագլխավորը` ի՞նչ է նշանակում որեւէ մեկին ինչ-որ հարցով դատի տալ այն երկրում, որի քաղաքացին չենք: Նշանակում է, որ մենք ճանաչում ենք այն երկրի դատարանը, որին էլ դիմում ենք արդարադատություն ստանալու պահանջով:

Իսկ ի՞նչ է նշանակում ճանաչել ինչ-որ երկրի դատարանը որպես այդ երկրի տարածքում արդարադատությունն իրականացնող միակ մարմին: Ի թիվս այլ բաների,սա նշանակում է նաեւ, որ մենք ճանաչում ենք տվյալ երկիրը որպես անկախ գործող իրավական սուբյեկտ: Այսինքն եթե, ենթադրենք, ՀՀ քաղաքացին ինչ-որ հարցով, ինչ-որ մեկին դատի է տալիս Աբխազիայում, կամ Հարավային Օսիայում, համապատասխանաբար` աբխազական կամ հարավօսական դատարաններ, սա նշանակում է, որ ՀՀ տվյալ քաղաքացին ճանաչում է այդ դատարանների իրավազորությունը, հետեւաբար` Աբխազիան եւ Հարավային Օսիան` որպես անկախ պետություններ:

Նույնը վերաբերում է բոլոր այն դեպքերին, երբ ինչ-որ այլ երկրի քաղաքացի ոչ թե դատի է տալիս օտար երկրում մեկ այլ քաղաքացու, այլ տվյալ երկրի` վերադաս դատարանում բողոքարկում է իր հանդեպ կայացրած ստորադաս դատարանի դատավճիռը: Այսինքն, ենթադրենք Կոսովոյի դատարանը ՀՀ քաղաքացուն արդեն իսկ դատապարտել է, օրինակ, 6 տարի ազատազրկման` ապացուցված համարելով նրա հանդեպ եղած մեղադրանքը, եւ երբ տվյալ քաղաքացին բողոքարկում է այդ դատավճիռը Կոսովոյի Վերաքննիչ դատարանում, կնշանակի, որ նա ճանաչում է Կոսովոյի դատարանը, հետեւաբար` Կոսովոյի անկախությունը:

«Արցախպրես»-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության սահմանն ապօրինաբար հատած ադրբեջանցի դիվերսանտներ Դիլհամ Ասկերովի եւ Չինգիզ Գուլիեւի փաստաբաններ Էրիկ Բեգլարյանն եւ Արկադի Իսրայելյանը հայտարարել են,որ իրենց պաշտպանյալները մտադիր են բողոքարկել Արցախի դատարանի` իրենց հանդեպ կայացրած դատավճիռները (համապատասխանաբար` ցմահ եւ 22 տարի ազատազրկում) Արցախի Վերաքննիչ դատարանում:

Թե ի՞նչ է սա նշանակում, արդեն գիտենք:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐՆ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ԿԱՐՈՂ ԵՆ ՆՊԱՍՏԱՎՈՐ ԼԻՆԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ

Հաջորդ գրառումը

ՍՏԱՄԲՈՒԼ. ԳՅՈՒԼԵՆԻՆ ՁԵՐԲԱԿԱԼԵԼՈՒ ՀՐԱՄԱՆԱԳԻՐ

Համանման Հոդվածներ

7 նոյեմբերի, 2025

Հակահայ ատելությունն ու ռասիզմը՝ Ադրբեջանի պետական գաղափարախոսություն

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

Ալիեւը յուրացնում է «Լեզուն հայրենիք է» պատգամը՝ հայ  լեզվաբաններին, հնագետներին մարտահրավեր ուղղելով

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

… Եվ ակադեմիական համակարգը քանդում՝ ոստիկանականն ենք զորացնում

07/11/2025
Հաջորդ գրառումը

ՍՏԱՄԲՈՒԼ. ԳՅՈՒԼԵՆԻՆ ՁԵՐԲԱԿԱԼԵԼՈՒ ՀՐԱՄԱՆԱԳԻՐ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական