Երկուշաբթի, Հոկտեմբերի 13, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՊԵՏԱԿԱՆ ԱՂԱՎԱՂՎԱԾ ԶԻՆԱՆՇԱՆ. ԱՌՅՈՒԾՆԵՐԻ ՓՈԽԱՐԵՆՙ ՓԻՍՈՆԵՐ

23/01/2015
- 23 Հունվարի, 2015, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՆԱԻՐ ՅԱՆ

Խոսքը, պատկերն ու ձայնն անդիմադրելի ազդեցություն ունեն. դեռ անտիկ փիլիսոփաներն են դրանում համոզվել ու խորհուրդներ տվել կայսրերին: Դա է պատճառը, որ արքաներն ու զավթիչները հասարակության վրա իշխելու համար խոսքի արվեստին տիրապետող հռետորներ են ունեցել իրենց կողքին, ստեղծել են ազդեցիկ, վախ ներշնչող զինանշաններ:

Հայաստանի առաջին հանրապետության զինանշանը ստեղծեցին Ալեքսանդր Թամանյանն ու Հակոբ Կոջոյանը: Մերօրյա մասնագետներն այն համարում են գեղագիտորեն ոչ հաջողված, վատ մշակված զինանշան:

1991-ին Հայաստանի նորանկախ Հանրապետությունը հաստատեց նոր զինանշան: Այն հիմնված էր Թամանյանի եւ Կոջոյանի հեղինակած պետական խորհրդանիշի վրա, սակայն Ռուբեն Ղեւոնդյանը բավականաչափ աշխատել էր, գեղարվեստական նոր լուծումներ տվել, ակնհայտ փոփոխություններ կատարել:

Մասնագետներըՙ հատկապես նկարիչները, բազմաթիվ անգամներ նկատել են, որ ՀՀ պետական զինանշանը կիրառվում է աղավաղված: Առյուծը, վագրը, արծիվներ ոչ միայն հստակ չեն գծված, այլեւ հաճախ մանկական ձեռքով խզբզված պատկերներ են հիշեցնում: Այս փաստերն արձանագրել է «Մենք» ազգային արժեքների պահպանման հիմնադրամը, որը համագործակցում է նկարիչների ու դիզայներների հետ: Նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանի ու նկարիչ, դիզայներ Հարություն Սամուելյանի նշած օրինակներում զինանշանի աղավաղումներն ակնբախ են ու վրդովեցնող: Նախՙ զինանշանի աջ կողմում գտնվող առյուծն ի սկզբանե բաց երախով էր, լեզուն հանածՙ պատրաստ հոշոտելու ախոյանին: Իսկ շրջանառվող զինանշաններում առյուծը փակ երախով է ու սառած հայացքով: Սուրը, որ վահանի հետեւում է, չգիտես ինչու, կիսատ է, շեղբն ու ծայրը չկան, իսկ կոթի հատվածը շղթայված է. այսինքնՙ սրանով ասվում է, որ մեր սուրն իբրեւ թե կա, բայց իրականում չկա, մենք անզեն, անուժ, ինքներս մեզ պաշտպանելու անունակ պետություն ենք: Վահանի վրա պատկերված թագավորական 4 հարստությունների խորհրդանիշերը եւս աղարտված են: Բագրատունիների վագրի բերանն իրականում պետք է բաց լինի, այնինչ մի անդեմ կատու է հիշեցնում: Արտաշիսյանների երկու արծիվնեըՙ մեջտեղումՙ արեւ, դարձյալ սխալներով է պատկերված: Արծիվներն ասես աղավնիներ լինեն, իսկ մեջտեղում շողացող արեւի ճառագայթներն առնված են օղակի մեջ: Այս խորհրդանիշն, ի դեպ, վերցված է Տիգրան Մեծի սաղավարտից: Արշակունիների երկգլխանի արծիվներն ինչ անմեղսունակ թռչնի ասես կարելի է նմանեցնել, բացի արծվից: Սարասափելի է Կիլիկիո թագավորության խորհրդանիշի վիճակը: Առյուծըՙ թագը գլխին, մանկական խաղալիքի պատկերով փիսո է հիշեցնում:

Յուրաքանչյուր քաղաքակիրթ պետություն նման զանցանքի համար քրեական պատասխանատվության կենթարկեր պետական խորհրդանշանն աղավաղողին: Սակայն անգամ պետական կառույցներն իրենց կայքերում երկար ժամանակ գործածել են խեղաթյուրված զինանշաններն, ու ոչ ոք ուշադրություն չի դարձրել: «Մենք» ազգային արժեքների պահպանման հիմնադրամը հետեւողականորեն տեղեկացրել է բոլորին, հորդորել փոխել խեղաթյուրված զինանշաններն ու նրանց է տրամադրել պետականորեն հաստատված տարբերակը: Հիմնադրամը դիմել է ՀՀ նախագահի աշխատակազմին, ԱԺ-ին, կառավարությանը, որպեսզի ստեղծվի պետական կառույցՙ խորհուրդ, որը կզբաղվի պետական խորհրդանիշերի խնդիրներով ու դրանց կիրառման վերահսկողությամբ: 2010 թվականից առ այսօր որեւէ պատասխան չի ստացվել:

Մասնագետները վստահ են, որ նման աղավաղումները պատահականություններ չեն, այլ արվում են մտածված ու ծրագրված: Ոչ մարտունակ ու ոչ ռազմատենչ միտումներով զինանշանը տկարի, խեղճի հոգեբանություն է ներարկում հանրությանը: Մինչդեռ հատկապես այսօր մենք ռազմական ոգին բարձրացնող արժեքներիՙ խոսքի, անգամ առյուծի բաց երախով պատկերի կարիքն ունենք: Զինանշանի պատկերներն ավելի շուտ հիշեցնում են ընտանի կենդանիների ու թռչունների ծաղրանկարներ, եւ դա անում ենք մենքՙ ինքներս մեր ձեռքովՙ ծաղրելով մեր արժեքները:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԿԱԶՈՒՍՆԵՐԸ ԵՎ ԺՈՂՈՎՐԴԻ ՑԱՎԸ

Հաջորդ գրառումը

ԵԹԵ…

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

ԵԹԵ...

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Կալլասին եւ Պապյանին նույն պահին տեսնելու, լսելու առիթը բաց մի՛ թողեք

13/10/2025

Երեք տասնամյակ աշխարհի օպերային թատրոններում հաղթարշավից հետո 2020-ի հոկտեմբերի 12-ին նա կատարեց իր խոստումը՝ Հայաստան վերադարձավ: Վերջնահանգրվան Երեւանում Հասմիկ Պապյանը...

ԿարդալDetails

Քաբուլը Իսլամաբադից խաղաղություն է ակնկալում, բայց պատրաստ է պաշտպանել իր անվտանգությունը

12/10/2025

Փաշինյանը հիմա էլ Եգիպտոս է թռչում

12/10/2025

Սիրանուշով ամբողջացած է Հայաստանի սնուցող մայրերի կերպարը. Փաշինյան

12/10/2025

Արհեստական կերպով երրորդ ժամկետ մնալու ճիգերը. հեռանալու է ցնցումներով. Ստեփան Դանիելյան

12/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական