Ուրբաթ, 31 Հուլիս, 2026

ԹՄՄ «ԱՆՎՃԱՐ ԴԱՍԱԳՐՔԵՐ» ԾՐԱԳԻՐԸ

2010թ. սկսած «Թեքեյան կենտրոն» հիմնադրամն իրականացնում է «Անվճար դասագրքեր» ծրագիրը` օժանդակելու հատկապես կարիքավոր երեխաներին, որոնց ծնողները ծանր սոցիալական պայմաններում պարզապես անկարող են հոգալ դասագրքերի ծախսերը: Ծրագրի շահառուներ են հանդիսանում Հայաստանի եւ Արցախի Վ. Թեքեյանի անվան հինգ դպրոցների սաները:

«Անվճար դասագրքեր» ծրագիրն իրականացվում է բացառապես նվիրատվությունների շնորհիվ, ուստի ամեն տարի հիմնադրամը դրամահավաք է նախաձեռնում: Այս գործում մեծ դերակատարություն ունի ԹԿՀ հիմնադիր մարմին Լոնդոնի Թեքեյան Թրաստը, որի ջանքերի շնորհիվ յուրաքանչյուր տարի դասագրքերի ֆոնդ է կուտակվում, ինչն էլ հնարավորություն է տալիս իրականացնել ծրագիրը:

Բարերարների շնորհիվ 2014-2015 ուսումնական տարում ԹԿ հիմնադրամը 4,154 անվճար դասագիրք տրամադրեց 307 սոցիալապես անապահով աշակերտի: Իսկ ծրագրի իրականացման հինգ տարիների ընթացքում ընդհանուր առմամբ հիմնադրամը տրամադրել է 9,939 դասագիրք ՀՀ 6,345,381 դրամ արժողությամբ (շուրջ 15,650 ԱՄՆ դոլար):

«Թեքեյան կենտրոն» հիմնադրամը նպատակ ունի ոչ միայն չդադարեցնել, այլ նաեւ ընդլայնել «Անվճար դասագրքեր» ծրագիրը, ուստի հայցում եւ ակնկալում է հայաստանյան եւ Սփյուռքի կազմակերպությունների եւ անհատների տեւական համագործակցությունն ու օժանդակությունը սույն ծրագրին:

Նվիրատվություն կարող եք կատարել`

«Թեքեյան Կենտրոն» Հիմնադրամ

(ՀՀ, Երեւան 0025, Խանջյան 50)

Հարկային կոդ` 01518359

Բանկ` HSBC Բանկ Հայաստան ՓԲԸ

Բանկային հաշիվ` 001-008820-101 (ԱՄՆ դոլար)

Բանկային հաշիվ` 001-008820-002 (ՀՀ դրամ)

Swift code: MIDLAM22

«Թեքեյան Կենտրոն» հիմնադրամը հայտնում է իր խորին երախտագիտությունը բոլոր նվիրատուներին հայ դպրոցի զարգացման եւ բարգավաճման հայրենանվեր գործին աջակցելու համար: