Ուրբաթ, 31 Հուլիս, 2026

ԼԱՎԱՇԸ ՆԵՐԱՌՎԵԼ Է ՅՈՒՆԵՍԿՕ-Ի ՑԱՆԿՈՒՄ

ԳԱՐԻԿ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Նոյեմբերի 26-ին Փարիզում ընթացող ՅՈՒՆԵՍԿՕ-ի Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին կոնվենցիայի միջկառավարական կոմիտեի 9-րդ նիստին որոշում է կայացվել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում ներառել Հայաստանի կողմից ներկայացված «Լավաշ. ավանդական հացի պատրաստումը, նշանակությունը եւ մշակութային դրսեւորումները Հայաստանում» հայտը:

2013թ. ներկայացված հայտն անցել է կոնվենցիայով սահմանված ընթացակարգային փուլերը` ստանալով փորձագիտական դրական եզրակացություն:

Այսպիսով, ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկը համալրվեց հայկական եւս մեկ` չորրորդ մշակութային արժեքով:

Հայտը պատրաստվել է ՀՀ ԳԱԱ հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի, ՀՀ մշակույթի նախարարության եւ Հայաստանի ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի կողմից: